RSS
 

Պարզապես աղավնի

11 Nov

ԱՎԵՏԻՍյան

Ես իմ ազգանունը շատ եմ սիրում, հավես, դրական ու բարի բան կա իրա մեջ…
Երբ նոյը աղավնուն բաց թողեց տապանի պատուհանից, որպեսզի տեսնի ջուրը պակասել է թե չէ, աղավնին վերադարձավ ձիթենու ճյուղը կտուցում բռնած ու այդ ժամանակ Նոյը հասկացավ, որ արդեն կարող են դուրս գալ տապանից: Հենց այս պատմության հետ էլ կապված է իմ ազգանունը. ավետիս՝ բարի լուր, լավ լուր որը բերեց աղավնին: Հենց այս պատմության հիման վրա էլ սարքեցի այս նկարը, որը դուրս շատ է գալիս ^_^

Ընկերներս ինձ հաճախ Դավիթի փոխարեն կարճ Դավ են ասում (կամ էլ Դավ ՋԱՆ :D ), dove [dʌv] բառը անգլերենից թարգմանած նշանակում է աղավնի, իսկ կարդացվում է դավ: Ու տենց, ստացվում է, որ աղավնիները շատ են իմ կյանքում…

P.S. Անգլերեն սովորելն էլ իրա հետաքրքիր կողմերն ունի :))
P.P.S. Գիտեմ հանճարեղ գյուտ չեմ արել, բայց չգիտես ինչի ուրախացել եմ :D

 

 

 

Tags: , , , , , , , ,

Պատասխանել