RSS
 

Սառցաշխարհն առանց սառույցի

09 Dec
սառցաշխարհ, ջրաշխարհ, սահադաշտ ջրաշխարհ

սառցաշխարհի ՛՛սառույցը՛՛

Դեկտեմբերի 1-ից ջրաշխարհում նոր սահադաշտ է բացվել, անկեղծ ասած լավ սարքած ու մեծ սահադաշտ էի սպասում տեսնել: Հիասթափվեցի երբ տեսա, որ շատ փոքր մակերեսով(երևի կարապի լճի սահադաշտից փոքր էր) սահադաշտ էր: Երկրորդ անգամ ու արդեն վերջնական հիասթափվեցի, երբ դուրս եկա ՛՛սառույցի՛՛ վրա ու հասկացա, որ ամենևին սառույցի վրայով չպիտի սղամ, պլաստմասե puzzle- կտորներից հավաքած գետին էր, որի վրա ընդհանրապես սահել չէր լինում: Դրան գումարած երկու աշխատող անընդհատ էտ քերված պլաստմասայի կտորներն էին ավլում…. :/
Մոտ կես ժամ սահեցինք ու դուրս եկանք, մեր հետ էլի մարդիկ էին մտել ու իրանք էլ շուտ դուրս եկան…
Համալիրի սահադաշտը լավագույնն է Երևանում, սպասենք բացվի ու գնանք սահելու :))

Սահադաշտ, ջրաշխարհի սահադաշտ, սառցաշխարհ

ավլում են ջրաշխարհի սահադաշտը

 

Tags: , , , ,

Պատասխանել