RSS
 

Անելիքներ…

30 Aug
Արագած, հարավային գագաթ

Արագած, հարավային գագաթ

Այս տարի բուռն ու հետաքրքիր տարի էր… վաղուց մի շարք բաներ կար, որ ուզում էի անեի ու էս տարի հաստատուն քայլերով այդ ցուցակից կետերը հեռացվում են…
1. Գիշերը մնալ Սևանում, դիմավորել լուսաբաց Սևանի ափին…
2. Քնել վրանի մեջ
3. Լինել Գորիսում, իմ տատիկի ու պապիկի հայրենիքում, այցելել նրանց ծնողների գերեզմանը
4. Բարձրանալ Արագածը
5. Թռնել պարաշյուտով
6. Աստիճանների կողքը նկարներ կպցնել

երկու օրից էլ  գնում եմ ձի քշել սովորելու :) մեկ էլ ուզում եմ այս տարի գնալ ձուկ բռնելու ու մի հատ մեծ ձուկ բռնեմ :D

 

Իսկ եկող տարվա համար դեռ երկու հատ պլան ունեմ… առաջինը որոշել եմ մինչև գարուն կարողանամ հանգիստ անգլերեն խոսամ ու հանգիստ շփվեմ, իսկ երկրորդը աշխատավարձս կրկնակի անգամ պետքա շատացնեմ:  Իսկ էքստրեմալ ցանկությունները, ամեն շաբաթ կիրակի հետաքրքիր բան անելը քիչ քիչ սովորություն են դառնում…

P.S. ամեն ինչ լավ է լինելու ;)

 

Պատասխանել