RSS
 

Մովսես Խորենացին էլ է բլոգեր

29 Nov

Չեմ սիրում էլի պատմությունը, ոչ ճշգրիտ գիտություն է :) Մի բան որ հաստատ չգիտես եղել է թե չէ, ոնց կարող ես հավատալ?? Նույնիսկ սովետական միության պատմությունը անընդհատ փոփոխում են, մինչև հիմա նոր բացահայտումներ ու մանրամասներ են ի հայտ գալիս… էլ ինչ ասես հին եգիպտացիների պատմության մասին, որոնցից մենակ բուրգերն են մնացել, մի քանի հատ փտած մումիա ու հիերոգլիֆներով քարեր… դե արի ու դրանցից իմացի թե այդ ժամանակվա մարդիկ ոնց են ապրել, ով է կառավարել, ինչպես է կառավարել….  Պատմիչներն էլ մեր նման մարդիկ են, ճիշտ է իրենց ժամանակաշրջանի ամենազարգացած ու առաջադեմ մարդականցից էին, բայց մեկ է մարդ էին ու հնարավոր է ինչ որ բան խառնեին, ինչ որ բան մոռանաին գրեին ու տենց կստացվի որ  մեր ամբողջ  պատմությունը սխալ է :( հիմա ցանկացած 10-րդ դասարանցի ավելի շատ բան գիտի քան այն ժամանակաշրջանի ամենախելացի գիտնականը, էլ չեմ ասում ուսանողների կամ առավել ևս դասախոսների մասին:  Իսկ մեր բլոգերները  ու թերթերը մեր այժմյան պատմությունն են գրում, պատմում են մեր կյանքի մասին… պատմում են թե ինչ է տեղի ունենում աշխարհում:

Եթե Խորենացին ապրեր մեր ժամանակներում, ապա նա  շատ լավ բլոգեր կլիներ ու բոլորը նրան կկարդաին :D

 

Tags: , , , , ,

Պատասխանել

 

 
  1. roqsi

    November 30, 2010 at 12:06 am

    ՄԻշտ էտա իմ մտքով անցնում:
    Կարողա Ալ. Մակեդոնացի ընդհանրապես չի եղել, մի հարուստ մարդա եղել, ով վարձելա տարբեր պոետություններից մարդկանց, ովքեր նույն բանն են գրել իրա մասին…
    ինչ իմանաս?
    ես ավելի խորքերն էլ եմ գնում (դե Հիսուս Քիստոսի մասին եմ ակնարկում)

     
  2. Osipyan

    December 16, 2010 at 9:41 pm

    Daaaaaav……….havatum en nran,in4y 4en tesel,kam el vstah 4en eghel e te 4e….ete dzerqums ban pahem,u qez asem,vor pahel em ,orinak,shokolad,du piti havatas,qani vor 4es tesel,bayc henc tesnes,aylevs kariq 4es unena havatalu……de arden TESEL es….enpes vor patmutyunn el dra nman mi ban e……….