RSS
 

Տապոռության գագաթնակետ

16 Dec

Չեք պատկերացնի ոոոոոնց եմ ես սիրում տապոռ, անկապ  ու անիմաստ պատմվածքներ… դզումա ինձ էտ ապուշությունները :D 2 հատ շատ ընտիր բան կդնեմ, երկրորդը երևի շատերը կարդացել են, բայց առաջինը նորություն է, araycho.blogspot.com բլոգից եմ գտել: Առաջինը նամակ է, որը գրել է մայրը իր որդուն(հատված Անահիտ Թոփչյանի “մենախոսություն գժանոցում” մոնոդրամայից), իսկ երկրորդը` շարադրություն աշնան մասին:

1.

Սիրելի որդյակս,

Ես գրում եմ քեզ այս նամակը, որպեսզի իմանաս, որ գրում եմ քեզ: Եթե ստանաս այս նամակը, ուրեմն հասել է քեզ: Եթե չստանաս` հայտնիր ինձ, որպեսզի նորից ուղարկեմ: Ես քեզ դանդաղ եմ գրում, որովհետև գիտեմ, որ դու դանդաղ ես կարդում:

Վերջերս հայրդ կարդաց, որ համաձայն վիճակագրության վթարները մեծ մասամբ տեղի են ունենում տնից մեկ կիլոմետր հեռավորության վրա, ահա թե ինչու որոշեցինք ավելի հեռու տեղափոխվել: Սքանչելի տուն է, լվացքի մեքենայով, սակայն վստահ չեմ, թե սարքին է: Երեկ լվացքս դրեցի մեջը, ջուրը քաշեցի և դրանից հետո էլ չեմ տեսել, բայց Տերն իր հետ:

Եղանակն այստեղ այնքան էլ վատ չէ: Անցած շաբաթ ընդամենը երկու անգամ անձրև եկավ: Առաջին անգամ երեք օր տևեց, երկրորդ անգամ` չորս:

Ինչ վերաբերում է բաճկոնիդ, որ խնդրել էիր, քեռիդ ինձ ասաց, որ եթե կոճակներով ուղարկենք, ավելի թանկ կնստի, քանզի ծանր են, ուստի կոճակները կտրեցինք և դրեցինք բաճկոնիդ գրպանը:

Վերջապես թաղեցինք պապիկիդ. նրա դիակը գտանք տեղափոխության ժամանակ: Նա մնացել էր պահարանում այն օրվանից, երբ պահմտոցի խաղալիս հաղթող դուրս եկավ և նրան չգտանք:

Օրերս մեր խոհանոցում գազի պայթյուն տեղի ունեցավ, և ինձ ու հորդ պատուհանից դուրս շպրտեց, օ՜, ինչպիսի հաջողություն. վերջին տարիների ընթացքում առաջին անգամն է, որ հորդ հետ միասին էինք տնից դուրս գալիս: Բժիշկը եկավ, որ ստուգի, թե ինչպես ենք զգում: Մի ապակե խողովակ դրեց բերանս և ասաց, որ 10 րոպե չխոսեմ: Հայրդ խնդրեց բժշկին, որ այդ խողովակն իրեն վաճառի:

Քանի որ խոսում ենք հորդ մասին, հայտնում եմ քեզ, որ նա աշխատանք է գտել և շատ է հպարտանում. նրա տնօրինության տակ 500 հոգի կա: Նա գերեզմանոում գազոններն է խուզում:

Քույրդ, Ջուլիան, այն որ ամուսնացավ իր ամուսնու հետ, վերջապես ծննդաբերեց, բայց մենք դեռ չգիտենք տղա է, թե աղջիկ, ուստի չեմ կարող ասել մորաքույր ես դու, թե քեռի: Եթե աղջիկ է, քույրդ նրան կանվանի ինչպես ինձ: Տարօրինակ է սակայն սեփական աջկան «մայրիկ» կոչել:

Քո կուզեն Պոլը ամուսնացել է և ամբողջ օրն աղոթում է իր կնոջ առջև, որովհետև նա կույս է…

Ի դեպ, մենք այլևս չենք տեսել քո Իսիդոր քեռուն, որն անցյալ տարի մահացավ: Քո շունը մեզ շատ է անհանգստացնում. նա շարունակում է վազել կանգնած մեքենաների ետևից: Իսկ Ժանո եղբայրդ` է՛լ ավելի վատ…Նա մեքենան փակեց և բանալին թողեց մեջը: Ստիպված գնաց հասավ տուն, որ բանալու երկրորդ օրինակը բերի, որպեսզի կարողանանք մեքենայից դուրս գալ:

Այսպիսով, որդյակս, ծրարի վրա մեր հասցեն չեմ գրում, քանզի չգիտեմ: Վերջին ընտանիքը, որն ապրում էր այս տան մեջ, հասցեով տախտակը տարել է հետը, որպեսզի նոր տան վրա ամրացնի:

Եթե Մարգոյին տեսնես` բարևիր, եթե չտեսնես` ոչինչ մի ասա:

Քեզ պաշտող մայր` Անտուանետ

Հ.Գ. Ուզում էի քեզ մի քիչ փող ուղարկել, սակայն ծրարն արդեն փակ էր:

2.

Աշուն շարադրություն

 

 
 

Tags: , , , , , ,

Պատասխանել

 

 
  1. Ara Petrosyan

    December 16, 2010 at 7:33 pm

    copy-paste անելուց գոնե ամբողջությամբ արեք :-)

     
  2. Avetisyan

    December 16, 2010 at 9:38 pm

    Սկսեմ նրանից որ դու էլ ես copy-paste արել, իսկ երկրորդ վերցրել եմ այն ինչ հետաքրքիր եմ համարել ու կարծում եմ չպիտի դժգոհ լինես, քո բլոգի լինկը շատ լավ երևումա :)

     
  3. Ara Petrosyan

    December 16, 2010 at 10:49 pm

    Ցավոք ես քոփի փասթ չեմ արել, այլ Թոփչյանի գրքից ձեռքով մուտքագրել եմ, ու էդ մոնոդրամից ընդամենը նամակի մի կտորն եմ հանել, ու էդ մի կտորից ոչ մի տառ ու կետադրական նշան չեմ հանել, այսինքն` հեղինակային տեքստը չեմ խմբագրել….ասածս էն էր, որ տեքստի տակ երևար @Անահիտ Թոփչյան-ը….

    լինքի համար մերսի, որովհետև մարդիկ կան, որոնք սկի էտ էլ չեն դնում :-)

     
  4. Avetisyan

    December 16, 2010 at 11:09 pm

    հեղինակի մասի հետ համաձայն եմ, հեսա էտ ել կդնեմ :) դե ես էլ մենակ նամակն եմ գրել, առանց նախապատմության: իսկ գիրքը ոնցա կոչվում??

     
  5. Ara Petrosyan

    December 16, 2010 at 11:23 pm

    ուղղակի նրա պատմվածքների ժողովածուն ա, անուն չունի
    դա էլ մենախոսություն գժանոցում մոնոդրամայից ա

    հա, մոռացա` բարի գալուստ հայոց բլօգօտիրույթ :-)

     
  6. Avetisyan

    December 16, 2010 at 11:33 pm

    մերսի, բայց արդեն կարաս մի տարին շնորհավորես իմ :D http://www.kirarakan.info բլոգի տեսքով :)

     
  7. Ara Petrosyan

    December 17, 2010 at 12:27 am

    այ էդ բլօգին ծանոթ էի, բայց էս մեկին չէ

     
  8. iReporter

    December 17, 2010 at 1:23 am

    Դավ լրիվ հեչ, բայց բլոգիդ header-ը շատ լավն ա :D մարդ չի ուզում փակի էջը…

     
  9. Shushan

    December 21, 2010 at 12:56 pm

    աաաաաաաաաաա, ես չկամ!!!! Էն առաջին նամակը վերջն ա :)))))))

     
  10. Harut

    April 3, 2011 at 12:10 am

    Էս առաջին գրածը ես ռուսերեն կարդացել եմ ու մի 100 անգամ շատ ավելի լավն էր: ՈՒ ասեմ, որ 3 տարբեր պատմություններ են խառնած: Ափսոս մոտս չկա, որ ապացուցեմ Է :Ճ

     
  11. Ruzanka

    September 16, 2011 at 12:45 pm

    վայ, ինչքաաաաաան ծիծաղեցի, կյանքս մի 15 րոպեով երկարեց

     
  12. lilt

    October 17, 2011 at 5:27 pm

    shhhhhhhhhhhhhhhhhhhhhhaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaat lav baner kan

     
  13. ARMAN

    November 14, 2012 at 9:46 am

    verjnaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa