RSS
 

Ամեն ինչից փող պոկեն:/

22 Dec

Մի քանի ամիս առաջ  կենտրոնական բոլոր փողոցների խաչմերուկներում տեղադրեցին փողոցի անվանումների անգլերեն ու հայերեն տարբերակները: Անձամբ ինձ շատ ուրախացրեց այդ նորամուծությունը, էլ պետք չի շենքերի պատերի վրա նայես, ինչ որ մի հասցե գտնելու հույսով, որ իմանաս որ փողոցի վրա ես: Իսկ արտասահմանցի հյուրերի համար այս ցուցատախտակները պարզապես անհրաժեշտություն են: Մի խոսքով ևս մեկ քայլ քաղաքը ավելի հարմարավետ և գեղեցիկ դարձնելու ուղությամբ:
Բայց վերջերս նկատեցի, որ այդ ցուցատախտակների տակ հատուկ ռեկլամի համար նախատեսված տարածք են պատրաստել ու արդեն մի քանի տեղ տեղադրված են cocа-cola-ի և ‘Արարատ” կոնյակի գովազդները: Ախր ինչի???? Հնարավոր չի ինչ-որ բան սարքել առանց դրանից փող աշխատելու նպատակով, զուտ գեղեցկության ու քաղաքը ավելի լավը դարձնելու համար, թե պետք է ամեն տեղ ռեկլամ լինի… ամեն տեղից փող կաթա ինչ որ մեկի հաստ քսակի մեջ: Որ սենց շարունակվի ամեն մի ճանապարհային նշան կունենա իր հովանավորը… Իսկ լուսացույցները կունենան մի քանի հովանավոր, իսկ գլխավորը կլինի Orange-ը կամ VivaCellը :)

 

Tags: , , ,

Պատասխանել

 

 
  1. Robbie Raul

    December 22, 2010 at 7:29 pm

    Հա ինչ-որ տեղ զայրացնում ա էտ փաստը: Բայց դե ավելի լավ է տենց քանց թե ոչմի ձև:

     
  2. Avetisyan

    December 22, 2010 at 7:44 pm

    100%: ավելի լավա դանդաղ ու վատ, բայց զարգանա…. այլ ոչ թե նույն տեղում անընդհատ դոփի:

     
  3. HNK

    December 22, 2010 at 7:45 pm

    coca cola-ner@ indz el zarmatsrin bayts Araratner@ drats en vorovhetev es tsutsanakner@ teghadrogh@ hents Araratn e voch kaghakapetaran@ kam petakan inchvor marmin!