RSS
 

KitKat-ն ու հաջողությունը

07 Jan

Kitto katsu ճապոներենից թարգմանված նշանակում է «հաջողություն մաղթել»: Եթե նկատեցիք, այս արտահայտությունը շատ նման է հանրահայտ KitKat շոկոլադի անվանը: Այս փաստը հաշվի առնելով` 2008 թվականին Ճապոնիայում KitKat-ը սկսեց վաճառվել այնպիսի տուփերով, որոնք կարելի էր փոստով ուղարկել: Հենց տուփի վրա գրում եք կարճ նամակ, ստացողի անունը և հաջողության շոկոլադը գցում եք փոստարկղի մեջ:

Հենց նույն պատճառով ճապոնացի ուսանողները համոզված էին, որ եթե քննությունից առաջ ուտեն KitKat, ապա քննությունը բարձր կստանան, քանի որ KitKat-ը հաջողություն է բերում: Տակ շտո կերեք KitKat ու մտեք քննության ;)

 

Tags: , , ,

Պատասխանել

 

 
  1. iReporter

    January 7, 2011 at 11:11 pm

    Դավ ջան վատ գովազդ չէր բայց :)

     
  2. Yuly

    April 1, 2011 at 7:32 pm

    Բայց արժի փորձել, մանավանդ քնությունները նախորդող անքուն գիշերներից հետո :Ճ