RSS
 

Շնորհավոր տղերք

28 Jan

Իմ ընկերներից շատ-շատերը հենց հիմա ծառայում են հայոց բանակում ու էս պոստը իրանց է նվիրվում:  Ես միշտ հարգել եմ այն մարդկանց ովքեր դժվար դրության մեջ լինելով հանդերձ երբեք չեն բողոքել, չեն ընկճվել ու գլուխը բարձր պահած դուրս են եկել դժվար իրավիճակից :) Երբ տղերքի հետ խոսում եմ հեռախոսով, ոչ մեկը չի ասում որ վատա, դժվարա, չենք կարում ծառայենք… բոլորն էլ ուրախ-ուրախ պատմում են իրանց լավ օրերից, իրենց հազվադեպ, բայց մինչև կյանքի վերջ հիշվող տոներից, նոր ընկերներից… մտածում ես որ ամեն ինչ լավ է, բանակն էլ խաղ ու պար է: Բայց հետո սկսում են պատմել թե ոնց է անցնում իրենց օրը… ու հասկանում ես որ չէ, բանակը հեշտ բան չի, ամեն մեկը չի կարա ծառայի…. ամեն մի օրը նման է նախորդին, ամեն առավոտ նույն ֆիզիկական վարժությունները, նույն տանջանքը, անհասկացող սպաները… ու վերջապես կարոտը, որ օր-օրի ավելի է տանջում :( Բաց այսօր էտ օրերից չի, այսօր ձեր տոնն է, այսօր ամբողջ Հայ ժողովուրդն  է ձեզ շնորհավորում, ձեզ հիշում ու հպարտանում որ ձեզ պես զինվորներ ունի: Հավեսով գրկում եմ բոլորիդ ու շնորհավորում :) ))

 

Tags: , , ,

Պատասխանել

 

 
  1. Սեդա Հահոբքյոխվյան

    February 8, 2011 at 7:38 pm

    apreeeees :) :) :)

     
  2. Anahit

    January 26, 2015 at 5:04 pm

    շատ դուրս եկավ