RSS
 

ինչը ինձ դուր եկավ հակերների հարձակման մեջ…

30 Jan

Դե որ 295 հատ կայք դաուն վիճակումա, արդեն բոլորը իմացան :) որ  smart systems-նա մեղավոր, էտ էլ գիտեք: ՀԻմա ասեմ ինչը ինձ էս սաաաղ պատմության մեջ դուր եկավ:

Երբ աշխարհում ինչ որ արտակարգ դրությունա լինում, միանգամից  twitterը ծանրաբեռնվում է ու սկսում է վատ աշխատել: Ասում են, որ twitterի ու մյուս միկրոբլոգների միջոցով նորությունները  ավելի արագ են տարածվում ու ավելի ստույգ են,  քան լրատվական կայքերով ու հեռուստատեսությամբ… չէի հավատում ու միշտ զարմանում էի, թե ոնց կարելի է լուրջ լրատվական կայքերը թողած, կարդալ ինչ որ մեկի ՛՛ծլվլոցը՛՛:  Բայց արի ու տես, որ այսօր լրիվ հակառակ պատկերը ստացվեց… այն որ կայքերը  կոտրած են, ես իմացա ադրբեջանցիների հարձակումից ընդամենը մի քանի վայրկյան հետո, բայց ոչ twitterի այլ դրա հայկական տեսակի՝ armenix ի միջոցով:  ԵՎս մի քանի վայրկյան armenixում ու արդեն ամեն  ինչ պարզ դարձավ հարձակման մասին:) Իսկ իմ սիրելի լրատվական կայքերը սկսեցին խոսել հարձակման մասին 20-25 րոպե հետո՝ ցիտելով բլոգերների գրառումները: Նույն պատմությունը կրկնվեց ադրբեջանական հարձակումից մեկ ժամ հետո: Երբ հայերը կոտրեցին ադրբեջանական կայքերից մեկը, իմացա անմիջապես կոտրելուց հետո, որովհետև ջարդողը հենց armenixցի էր :D Իսկ լրատվական կայքերը էլի ուշանում էին…. սրանից հետո ուշադիր հետևելու եմ ընկերներիս բլոգներին, ստատուսներին ու ծլվլոցին :D

 

Tags: , , ,

Պատասխանել

 

 
  1. Shushan

    January 30, 2011 at 2:07 pm

    Արմենիքս ռուլզ :)

     
  2. Robbie Raul

    January 30, 2011 at 2:13 pm

    Եթե չեմ սխալվում առաջինը Հենց Արմենը Մկրտչյան գրեց այդ մասին ու միանգամից ցուցակը տեսանք…հետո նոր բոլոր լրատվական կայքերը…
    Արմենիքս Ռուլզ !!

     
  3. Diana

    January 30, 2011 at 3:05 pm

    Ծլվլոցի՞ն :Ճ:Ճ:Դ:Դ