RSS
 

Սիրում եմ կյանքը <3

13 Jun

՛՛Ուզում եք, որ ձեր սիրելին անընդհատ ձեր մասին մտածի? նրանից պարտքով փող վերցրեք և երկար ժամանակ մի վերադարձրեք :D

Սա իհարկե հումոր է, բայց ամեն հումորի ճիշտ բան կա… Երբ մեկից ինչ որ բան ես վերցնում ապա պարտավորվում ես հետ վերադարձնես կամ էլ դրա դիմաց լավություն անես (խոսքս չի վերաբերվում ուրիշի հաշվին ապրող մարդկանց :D ) ու տենց նենցա ստացվում, որ անկախ քեզանից կապվում ես այդ մարդու հետ :)

Սիրում եմ այն մարդկանց, ովքեր ինձ կարողացել են ինչ որ բան սովորացնեն<3 Կոպիտ ասած իրանք ինձ գիտելիք են տվել ու տվել են անվերադարձ, դրա դիմաց ոչինչ չպահանջելով ու շատ հաճախ իրենք էլ չհասկանալով, որ ինձ բան են տվել :P

Ու երբ մարդուց վերցնում ես գիտելիք, որը հետո ամբողջ կյանքում օգտագործելու ես ու օգուտ ստանաս դրանից, սկսում ես սիրել այդ մարդուն :)  Այդ գիտելիքները հիմնականում մանրուքներ են, որոնցից կազմված է ամբողջ կյանքը… իսկ ես իմ կյանքը շատ եմ սիրում :)

P.S. Իմ դասախոսներից մի մասին ես ընդհանրապես չեմ սիրում=> իրանք ինձ ոչինչ չեն սովորացրել :D :P

 

 

Tags: , , , , ,

Պատասխանել

 

 
  1. Nelly

    June 13, 2011 at 1:12 pm

    Dav du demq es:D

     
  2. roqsi

    June 13, 2011 at 1:37 pm

    ;)

     
  3. Anuk

    June 13, 2011 at 8:32 pm

    Սիրում եմ այն մարդկանց, ովքեր ինձ կարողացել են ինչ որ բան սովորացնեն-Durs ekav:P

     
  4. Ann

    June 13, 2011 at 10:33 pm

    Դե ասա շնորհակալություն էդ մարդկանց:D