RSS
 

Չամուռի տեսություն

28 Oct

Ով չգիտի, ասեմ որ չամռվելը լինում է երկու տեսակի.

1. անհամ, տհաճ ու զզվելի

2. պուպուշ, ուրախ ու հաճելի

Հիմա պատմենք երկրորդ տեսակի մասին:  Էս տեսակում շատ կարևոր է ունենալ չափի զգացում և երբեք չանցնել սահմանները: Պատկերացրեք առավոտյան դուրս եք գալիս դուրս ու տեսնում եք ձեր դռան դիմաց մի փոքրիկ սիրուն կատու է պառկած, դժվար թե գտնվի մի այնպիս մարդ, որ չկերակրի կատվին, բայց եթե կատուն ամեն օր գա ու չիշիկ անի ձեր դռան շորի վրա, համոզված եմ որ նրան կտանեք ու մի հեռու տեղ կկորցնեք: Կոպիտ ասած կատուն չամռվում է ձեզ, որ դուք իրան կերակրեք ու եթե շաբաթը մեկ գա դուք էլի կշարունակեք նրան կերակրել: Նույն մեթոդը գործում է երբ չամռվում եք ծտերին(աղջիկներին), պետք չի տաս րոպեն մեկ ասել ՛՛արի գնանք կինո՛՛, նրանք դա չեն սիրում,  եթե մի անգամ մերժել են, ուրեմն տաս րոպե հետո էլ կմերժեն, որովհետև դեռ չի հասունացել կինո գնալու պահը… կարող եք առաջարկել ասենք չայ խմելու գնալ կամ ուրիշ ավելի թեթև տեղ :) Կինո գնալուն կարելի է վերադառնալ մի քանի օրից կամ ժամից, կախված թե  ոնց է զարգանում ձեր հարաբերությունները:

Աշխատեք չամռվել հումորով, ընթացքում թեթև կատակներ անելով ու համոզելով, անընդհատ համոզելու նոր ձևեր գտեք, նոր պատճառներ առաջարկեք… պետք չի անընդհատ նույն բանը ասել ու զզվցնել միևնույն առաջարկով :Ճ եթե տեսնում եք որ չի լինում ոչ մի բան, հանգիստ թողեք մի որոշ ժամանակ, մի էլ գրեք… թող մտածի, որ մոռացել եք ու արդեն մյուս չամռվելու ժամանակ ավելի հեշտ կլինի հասնել նպատակին :Դ
Չամռվելու ժամանակ գնահատեք նպատակին հասնելու շանսերը, եթե լրիվ անծանոթ աղջկան չամռվեք ու սկսեք համոզել, որ դառնա ձեր ընկերուհին, ապա ոչնչի չեք հասնի (իհարկե եթե դուք միլիարդատեր կամ կինոյի մեջի տղա չեք):Ճ իսկ եթե նույն աղջկան չամռվեք, որպեսզի նա ձեզ գրիչ կամ ուրիշ ինչ որ փոքր բան տա, դա արդեն մի քիչ ավելի ռեալ է:

Կարևորը չամռվելուց հաճույք ստանալն է, ու եթե տեսնում եք որ ձեր մոտ ոչինչ չի ստացվում մի շարունակեք չամռռվելը ուղղակի սկսեք նեռվայնացնել նրան հետևյալ մեթոդներից մեկը ընտրելով http://avetisyan.biz/archives/775 :D

P.S. Ու ինչպես կասեր մեր հայերեն տառերով ռուսերեն բառեր գրող Չինան  ՛՛Չամռվեք նա զդառովյե ;)՛՛

 

Tags: , , ,

Պատասխանել

 

 
  1. anulikk

    October 28, 2011 at 5:23 pm

    չամուռի մեկը ։Պ

     
  2. Khatiko

    October 28, 2011 at 6:27 pm

    Որ դու ապրեիր միջնադարում ու լինեիր թագավոր,քեզ ասեին արքա Դավիթ Չամուռ… :D :D

     
    • Davit Avetisyan

      October 28, 2011 at 7:24 pm

      :DDDDDD տվիտեռում անունս փոխեմ տենց գրանցվեմ :Դ

       
  3. Չինա

    January 22, 2013 at 11:00 pm

    Չամռվույծես :Դ ի պը բիստրեյե :Դ