RSS
 

Խեղճ ես դու մարդ արարած…

30 Aug

Մարդիիիիիիիիիիկ ստոոոոոպ!!!!
Դուք իրոք մտածում եք որ ձեր մանր մունր խնդիրները ուրիշներին հետաքրքիր են??
Դուք իրոք մտածում եք, որ եթե դուք պատմում եք ձեր բոլոր պռոբլեմների մասին ձեր ընկերներին նրանք սկսում են ձեզ ավելի շատ սիրել?
Դուք իրոք մտածում եք, որ եթե միշտ փդած ու նամռոտած դեմքով եք ման գալիս ձեր ընկերները սկսում են ձեզ խղճալ?
Դուք իրոք մտածում եք, որ երբ դուք տխուր եք լինում ու փորձում եք ձեր ընկերների տրամադրությունն էլ քցեք, նրանց դա դուր է գալիս?

ՉԿԱ ՏԵՆՑ ԲԱՆ!!!

Բոլորս էլ ունենք պռոբլեմներ, բոլորս էլ տխուր ենք լինում ու տրամադրություն չենք ունենում, բոլորս էլ ուզում ենք որ մեր կողքին լինի մեկը որ ամեն անգամ կմխիթարի մեզ…. բայց պետք չի ձեր պռոբլեմները պատմել մեկին, ով չի կարա դրանք լուծի ու չի կարա ոչ մի բանով օգնի: Դուք դա անում եք որ ձեզ խղճան, այլ ոչ թե նրա համար որ ձեր խնդիրները լուծվի… դրա տեղը ավելի լավ է մտածեք ոնց կարող եք խնդիրը լուծել, ոնց կարող եք մի դրական քայլ անել… Մարդ արարածին դուր է գալիս երբ իրան խղճում են, բայց պետք չի լինել թույլ ու անողնաշար: Աշխատեք ձեր վրա ու կյանքին ավելի դրական նայեք,  կյանքը դրանից ավելի վատ չի դառնա ;)

Մարդը այն է ինչ մտածում է… եթե մտածում ես, որ տխուր ես, ուրեմն տխրում ես: Եթե մտածում ես, որ ուրախ ես, ուրեմն ուրախանում ես ու ոչ մի խնդիր դրան չի խանգարի:

 

Tags: , , , , ,

Պատասխանել

 

 
  1. Nune

    August 30, 2011 at 6:47 pm

    Դաավ, ապրեես !!! :) :**

     
  2. Անահիտ Վ․

    August 30, 2011 at 6:55 pm

    ․․․

    հեչ համաձայն չեմ։

    ընկերները ոչ միայն ուրախությունը կիսելու համար են, այլ նաեւ պետք եղած ժամանակ կողքդ լինելու ու ուղղակի լսել կարողանալու։

    ոչ մի ուրիշ բան։ ոչ մեկ չի էլ ակնկալում, որ իր խնդիրները պետք ա ուրիշ մեկը լուծի, ով էլ ակնկալում ա, հիմար ա։

    բայց խոսելը, կիսվելը, քննարկելը դուխ են տալիս։
    ու հա, ընկեր ասելով ես ի նկատի ունեմ հենց էն մարդկանց, ում կարաս պատմել քեզնից։

    մնացածին լավ կամ վատ ծանոթներ արի անվանենք, մնացածի հետ իրոք որ պետք էլ չի կիսվել։

    բայց մեկին ունենալ պետք ա միշտ։

     
  3. Leo

    August 30, 2011 at 7:15 pm

    Դե ինչ, այդ խոսքերի մեջ իմաստություն կա))

     
  4. Sirushik

    October 22, 2011 at 3:23 am

    Es mec hachuyqov lsum em im @nkerneri xndirner@ ev pordzum em xorhurdnel tal, heto aynpes anel vor iren@ et poqr ban@ mec xndri chveracen u tetev apren….verjum xndir@ arden veranum , kam korcnum e ir karevorutyun@:)))