RSS
 

Ինքնասպան լինելու 5 պատճառ…

13 Sep

Եթե եկել եք ստեղ ուրեմն դուք չեք ուզում ինքնասպան լինեք, համենայն դեպս մտածում եք, որ գուգլը կարա ձեզ ինքնասպան չլինելու պատճառ ասի… բայց դե սա էտ տեղը չի, ստեղ գրելու եմ ինքնասպան լինելու պատճառները :P

1. Երևի ձեզ փոքր ժամանակ ասել են, որ պետք չի եսասեր լինել, եսասեր լինելը վատ բան է… Սուտ են ասել :) Մարդ պետք է առաջինը ինքը իրեն սիրի(շաաաատ սիրի) ու հետո նոր մյուսներին:  Իսկ եսասեր մարդը կյանքում չի գնա իրան մոստից շպրտի, իսկ  դու եսասեր չես ուրեմն կարաս գնաս քցվես:

2. Աշխարհի ամենավերջին բոմժն էլ, ամենադեբիլ տուֆտա մարդն էլ ունի գոնե մեկ ընկեր կամ հարազատ, որ իրեն սիրում  է… ու գոնե էտ մարդու համար պետք է ապրել, մի պահ պատկերացրեք ով կգա ձեր թաղմանը… այ բոլոր էտ մարդիկ ձեզ սիրում են ու իրանք պատրաստ են ձեզ օգնել:  Ու եթե դու իրոք մտածում ես, որ չկա տենց մարդ որ քեզ սիրումա, կարաս գնաս 10 լիտր արաղ խմես: Բայց ես Անի անունով մի ընկեր ունեմ, ինքը բոլորին սիրում է… քեզ էլ կսիրի ;) :D սա էլ իրա բլոգը, կարդա ու կհամոզվես ;)

3. Ամենածանր վիճակում հայտնվում են ինքնասպան եղած մարդու ծնողները ու բարեկամները, մի մեծ դժբախտություն է կախվում այդ ընտանիքի վրա, մեղքի զգացում, որ կտանջի նրանց ամբողջ կյանքում… Մինչև կյանքի վերջ նրանք կհիշեն, որ իրենց զավակը ինքնասպան է եղել: Ու եթե դու թքած ունես քեզ կյանք տվող, քեզ մեծացնող, քեզ սիրող ու իրենց կյանքը քեզ նվիրող  մարդկանց վրա, ուրեմն կարաս գնաս սենյակում պարանից կախվես:

4. Տեսել եք ինչպես են ապրում հաշմանդամ մարդիկ… առանց ոտք, առանց ձեռք, չեն կարում խոսան, չեն կարում տեսնեն, չեն կարում լսեն, չեն կարում ֆուտբոլ խաղան, չեն կարում լողանան, չեն կարում զբոսնեն այգում… բայց նրանք ապրում են չէ, ու ես 100% համոզված եմ որ նրանց պռոբլեմները շատ ավելի շատ են քան քոնը, բայց նրանք պայքարում ու ապրում են: Դու պետք է շնորհակալ լինես որ կարում ես քայլես, տեսնես ու լսես :) Ու եթե դու մտածում ես, որ ավելի դժբախտ ես քան անձեռք մարդը, ուրեմն կարաս գնաս վրատ բենզին լցնես ու վառես քեզ:

5. Ու մեկ էլ ասում են, որ մեռնելը էտքան էլ հաճելի երևույթ չի :D վառվելուց ահավոր ցավումա մաշկդ, մոստից քցվելուց վախից սիրտդ կանգնումա ու հետո ծեփռտվում ես ասֆալտին(էտ հեչ սիրուն չի :P ), կախվելուց էլ վիզդ կամաց-կամաց է ջարդվում, թույն խմելուց մեծ հավանականություն կա որ հետ կտաս ու սաղ կյանքդ ստամոքսի պռոբլեմով կապրես ;) Ու եթե դու իրոք ուզում ես, որ Գագիկ Շամշյանը քեզ նկարի, ապա կարող ես մեքենայով  200կմ/ժ արագությամբ գնաս Սևան:

Կից ներկայացնում եմ ՛՛ինչպես պատերին խփվելով՛՛ ու ՛՛տապչկայով՛՛ ինքնասպան լինելու մեթոդները :D

P.S. Ու եթե երջանկությունը չես տեսնում, չես կարող բռնել, դա չի նշանակում, որ այն չկա… դու նրան զգա ու հավատա ;) Ախր այնքան անուշ է բուրում հոտը երջանկության <3

 

Tags: , , , , , , ,

Պատասխանել

 

 
  1. Araks

    September 13, 2011 at 1:21 am

    մոլոդեց Դավո շատ լավն էր

     
  2. anulikk

    September 13, 2011 at 8:48 am

    հահա ։Դ աբրի Դավոն

     
  3. Ann

    September 13, 2011 at 6:16 pm

    Աաայ Դավիթ իսկ դու Անի պես չէս սիրում, որ հարկ եղած դեպքում գան քո մոտ :D :D լավ էր:Դ