RSS
 

Սիրում եմ սիրել

01 Oct

  1. Սիրում եմ, երբ մեքենան արագ գնում է, ձեռքդ հանում ես դուրս ու սկսում ես քամու հետ խաղալ:
  2. Սիրում եմ, երբ տոլմա ուտելուց ջրի վրայի փոքր յուղի կաթիլները գդալով հավաքում ես իրար մոտ ու մի հատ մեծ յուղի կաթիլ է ստացվում:
  3. սիրում եմ ելակով չայ: 2-3 հատ ելակը քցում եք բաժակի մեջ, գդալով ճմռում եք, պեսոկ եք ավելացնում ու լցնում եք թեյն ու ջուրը:
  4. Ապակուց ամանները կամ արձանիկները հատուկ տոպրակների մեջ են դրած լինում( օդով լցրած լիքը մանր փուչիկներով, որ սղմում ես ճտոցա գալիս)… շատ եմ սիրում դրանք ճտցնել:
  5. Սիրում եմ, որ բլոգս հավանում են ու գովում են :D
  6. Սիրում եմ, որ նոր ծանոթի հետ միանգամից լեզու ես գտնում, ընդհանուր բաներ… ու թվում է, թե այդ մարդուն արդեն հազար տարի ճանաչում ես
  7. Սիրում եմ, որ ձմռանը առավոտյան արթնանում ես ու տեսնում ես լիքը ձյուն է եկել ու ամեն ինչը սպիտակ է:
  8. Սիրում եմ կիրակի առավոտյան մինչև 12ը քնել:
  9. Սիրում եմ, որ երազի կեսից արթնացնում են, բայց հետո քնում ես ու երազի շարունակությունն ես նայում:
  10. Սիրում եմ, որ ինձ սիրում են:
  11. Սիրում եմ սիրել…

P.S. Սիրեք զմիմեանց

 

Tags: , , , , ,

Պատասխանել

 

 
  1. Arevka

    October 1, 2011 at 10:02 pm

    դզեեեեեեեեեց, սիրում եմ մեկ-մեկ լավ բաների մասին կարդալ, որ շատ պոզիտիՖՖա, համ էլ ոնց որ հոգեբանակն տեստ լինի, որ սաղ տոչնի բռնումաաաաա:)))
    apis

     
  2. crazy

    October 4, 2011 at 11:20 pm

    wowwww

     
  3. Arevka barev

    July 27, 2015 at 1:45 pm

    Arevka jan es xi chem karum qez gtnem