RSS
 

Կյանքի, մահվան ու իսկական սիրո մասին…

09 Oct

Երբ մարդ մահանում է, նրա հոգին սկսում է բարձրանալ երկինք: Մինչև դրախտ հասնելը հոգին անցնում է 7 վիճակների (երկինքների) միջով.

  1. Հենց մահանալուց հետո նա գտնվում է երկրի մոտ, տեսնում է իր անկենդան մարմինը և կարող է թռնել տների վրայով:
  2. Վերև բարձրանալուց հետո նա հանդիպում է իր կյանքի ամենավախենալու սարսափների հետ, այն բոլոր վատ բաները, որ  կատարել է կյանքում, հայտնվում են նրա առջև:
  3. Հետո սկսում է սիրո, սեքսի ու հոգեբղկանքի(կայֆավատի :D ) մասը, իր բոլոր նվիրական ու էռոտիկ երազանքները հոգին տեսնում ու զգում է:
  4. Դրանից հետո սկսում է ժամանակի փորձությունը, հոգին դեմ առ դեմ հանդիպում է ժամանակի, տխրության, միապաղաղ կյանքի հետ…
  5. Բացարձակ գիտելիքի վիճակ, հոգին իմանում է աշխարհի բոլոր գաղտնի գիտելիքները, այն ամենը ինչ ուզեցել է իմանալ երկրային կյանքի ժամանակ, բայց չի իմացել:
  6. Հոգին ծանոթանում է բացարձակ գեղեցկության հետ:
  7. Դրախտ, որտեղ հրեշտակներն են ապրում և որտեղ պիտի կշռեն հոգին:

Այստեղից էլ առաջացել է ՛՛7-րդ երկնքում է գտնվում՛՛ ասացածքը:

Հոգին կշռելու ժամանակ որոշվում է, թե ինչպես է ապրել մարդը իր կյանքում, լավ արարքների համար նրան միավորներ են ավելացնում, վատերի համար միավորները հանվում են: Եթե հոգին 600 միավորից ավել է հավաքում, նա դառնում է հրեշտակ ու ապրում է դրախտում: Եթե պակաս է հավաքում նորից վերադառնում է երկիր ու մտնում է նորածին երեխայի մարմնի մեջ (այս պրոցեսը կոչվում է ռեինկարնացիա):  Մոր փորի մեջ երեխան հիշում է իր ողջ նախորդ կյանքը, հենց ծնվում է հրեշտակը իջնում է և մատով կպնում է քթի ու վերին շրթունքի միջև ընկած հատվածին, դրա համար էլ այդտեղ փոսիկ է առաջանում(նոր ծնված երեխաների մոտ այդ փոսիկը չկա), ու հոգին ամեն ինչ մոռանում է: Մարդը նորից սկսում է ապրել ու նորից մահանալուց հետո հոգին կանգնում է դատի առաջ, եթե էլի միավորները չեն հերիքում, նորից վերադառնում է երկիր ու այսպես շարունակ քանի դեռ չի դարձել հրեշտակ: Փաստացի երկիրը դժոխքն է…

Եթե այս կյանքում ինչ որ հիվանդություն ունես, դա նշանակում է որ նախորդ կյանքում մահացել ես այդ հիվանդության հետ կապված մահով, օրինակ.  վզի հիվանդությունով տառապողին նախորդ կյանքում կախել են, մաշկային հիվանդություն ունեցողը վառվել է…

Եթե երկու հոգի մի կյանքում իրար սիրել են ու դա եղել է իսկական սեր, բայց եթե այդ սերը պտուղ չի տվել, այսինքն նրանք չեն կարողացել երեխա ունենալ, ապա հաջորդ կյանքում նրանց ևս մեկ  հնարավորություն կտրվի սխալը ուղղելու համար: Ու երբ նրանք հանդիպեն ապա միանգամից կհասկանան, որ ստեղծված են իրար սիրելու համար <3 Ստացվում է, որ սպիտակ ձիով ասպետին սպասելը կարող է և ճիշտ որոշում է  ;)

P.S. Ընկերներս գիտեն, որ ինձ տարելա Բեռնարդ Վեռբերի գրքերի վրա…  Էս պատմեցի ‘՛танатонавты՛ մի հատված, եթե հետաքրքրեց կարող ամբողջ գիրքը կարդալ :) Бернард Вербер ”’танатонавты” 

 

Tags: , , , , , , , , , , , ,

Պատասխանել

 

 
  1. Vahe

    October 9, 2011 at 12:42 am

    DzzzzzzzzEC

     
  2. Maraim

    October 9, 2011 at 9:05 am

    shat shnorhakal em hetaqrqir texekutyan hamar…

     
  3. LiliRous

    October 12, 2011 at 9:48 am

    Ու Դուք իսկապես հավատում եք սրան????

     
    • Davit Avetisyan

      October 12, 2011 at 11:05 am

      Չէ հարցը հավատալ կամ չհավատալու մեջ չի, ուղղակի հետաքրքիր տեսակետա :)

       
  4. China

    October 14, 2011 at 1:44 am

    Դավ հազար եմ ասել Վեռբեռին մտքումդ պահի :Դ

     
    • Davit Avetisyan

      October 16, 2011 at 1:10 am

      Չին էս ինչ քաքը քցեցիր դու ինձ :Դ (լավ իմաստով)

       
  5. Khatiko

    October 14, 2011 at 8:30 pm

    Դու էսի ինձ պատմել էիր,ես կարծիքս ասել եմ,բայց ուղղակի Դավ ջան խի ես թեգերի մեջ սեքս բառը դրել??? :D որ այցելություն ավելացնես??? :D

     
    • Davit Avetisyan

      October 15, 2011 at 11:44 pm

      այ դամբուլ մի հատ եքա բաժինա սեքսին նվիրված :Դ խի պտի չդնեի որ :Պ

       
  6. Rip

    December 1, 2011 at 1:57 pm

    Es shat em sirum Verberin u henc hima kardum em otets nashix otcov-y… amen in4in na yurahatuk bacatrutyun u meknabanutyun e talis!!!!!!

     
  7. Տիկո Ձյա

    August 18, 2012 at 1:16 pm

    Բայց Եհովան ասել ա, որ դրախտ ու դժոխք չկան…

     
    • Թամարիկ

      January 24, 2013 at 7:52 pm

      Չգիտեի, որ աղանդավոր եսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսս

       
      • Davit Avetisyan

        January 25, 2013 at 9:08 am

        Աղանդավորը դու ես :D պոստի վերջում գրածա որտեղից եմ սա վերցրել :P

         
  8. Ամալյա

    August 31, 2014 at 10:23 pm

    Ինձ շատ հետաքրքրեց: Կկարդամ… երևի :)