RSS
 

Մարդկանց նեռվերը ուտելու 37 ձև

15 Oct

  1. Մի քանի քայլ հետևեք մարդկանց մաքրող հեղուկ փչելով այն ամենի վրա, ինչին նրանք դիպչում են:
  2. Խոսեք միայն ռոբոտի ձայնով:
  3. Պատճենահանող սարքի (քսերոքսի ապարատի) կարգավորումները փոխեք` դարձնելով 200% ավելի փոքր, շատ մուգ և 98 օրինակ:
  4. Ձեր շան անունը դրեք «շուն»:
  5. Ուրիշների քարտեզների վրա անկապ տեղերում գրեք X-գանձ:
  6. Թմբկահարեք բոլոր հնարավոր մակերեսների վրա:
  7. Սովորեք ֆաքսի և մոդեմի ձայներ հանել:
  8. Մեքենայի ձայներ հանեք, երբ գեր մարդիկ դեպի հետ են շարժվում:
  9. Անկապ թվեր ասեք, երբ ինչ-որ մեկը հաշվում է:
  10. Հեռուստացույցի կարգավորումները փոխեք այնպես, որ մարդիկ կանաչ երևան և պնդեք, որ այդպես Ձեզ դուր է գալիս:
  11. Սովորեք Մորզեի այբուբենը և Ձեր ընկերների հարցերին պատասխանեք «տըըըըն… տըն-տըն… տըըըըըըն… տըն» ձայներով:
  12. Էջերը դակեք մեջտեղից (stapler-ի միջոցով):
  13. Վիդեոնյութ պատրաստեք, որ բաղկացած է միայն հեղինակային իրավունքի խախտման վերաբերյալ զգուշացումից:
  14. Վեպերի անսպասելի ավարտը գրեք դրանց առաջին էջին:
  15. Զարթուցիչը լարեք անկապ ժամերի համար:
  16. Փոխեք ալիքները ամեն հաղորդման ավարտից 5 րոպե առաջ:
  17. Ձեր բոլոր նախադասությունները սկսեք միևնույն ապուշ արտահայտությամբ, օրինակ` Օ, լա, լա…
  18. ՄԻԱՅՆ ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ ԳՐԵՔ:
  19. մի օգտագործեք ոչ մի կետադրական նշան դա նույնպես նյարդայնացնող է
  20. Սրճարաններում հաշիվը փակեք մետաղադրամներով (կոպեկներով):
  21. Պնդեք, որ Ձեր մեքենայի ապակեմաքրիչները միշտ միացված լինեն` անկախ եղանակից` ասելով, որ այդպես դրանք «միշտ ֆորմի մեջ են»:
  22. Խաբեք ամենատարրական հարցերում, ինչպես օրինակ ամսաթիվը կամ ժամը:
  23. Թողեք ամանորյա լույսերը մինչև սեպտեմբեր:
  24. Երբ մարդիկ կարդում են, կանգնեք նրանց հետևում և ցածրաձայն կարդացողի ձայներ հանեք:
  25. Հարցրեք, թե Ձեր զրուցակիցները ինչ սեռի են, հատկապես եթե հարցի պատասխանը ակնհայտ է:
  26. Փոխեք Ձեր անունը Աարփինե Աաաայվազյան, որպեսզի բոլորի հեռախոսագրքերում ամենաառաջինը լինեք: Համոզեք, որ դա արտասահմանյան անուն է և պետք է կարդալ բոլոր ա-երը:
  27. Ծամեք ուրիշներից վերցված գրիչների պոչերը, բայց չմոռանաք վերադարձնել տիրոջը:
  28. Լսեք ձայնագրությունները արագացված տեմպով` պատճառաբանելով, որ Ձեր ուղեղի ունիկալ հնարավորությունները Ձեզ նման առավելություն են տալիս:
  29. Դասական համերգների ժամանակ զուգահեռ երգեք, եթե նույնիսկ չգիտեք` ինչ բառեր են հնչում:
  30. Մատուցողներից լրացուցիչ աթոռ խնդրեք Ձեր հորինված (գոյություն չունեցող) ընկերոջ համար:
  31. Ձեր գործընկերներին առեղծվածային հայացքով նայելով` հարցեր տվեք և ինչ-որ գրառումներ կատարեք նոթատետրում:
  32. Միացրեք պրոֆիլակտիկա կամ ոչինչ ցույց չտվող որևէ ալիք և համոզեք բոլորին, որ առեղծվածային պատկերներ և սիմվոլներ եք տեսնում:
  33. Սրճարաններում և ռեստորաններում անընդհատ նույն երգը պատվիրեք:
  34. Երբեք մի նայեք մարդկանց աչքերին նրանց հետ խոսելիս:
  35. Կամ անընդհատ նայեք մարդկանց աչքերին նրանց հետ խոսելիս:
  36. Հանդիպումներ նշանակեք սեպտեմբերի 31-ին:
  37. Հրավիրեք մեծ քանակությամբ մարդկանց ուրիշների երեկույթներին (քեֆերին):

P.S. Հանճարեղ ցուցակ, որը գրել է իմ ամենասիրելի բլոգերներից մեկը՝ Արփինե Այվազյանը: Արփին ջան իրոք քեզ շատ եմ սիրում ու էս չեմ ասում, որովհետև պոստդ գողացել եմ :D էտ իրոք տենցա, ապրես դու ;) Պոստը գողացված է այստեղից  http://youandworld.am : Էս էլ հեղինակի անձնական բլոգնա, մտեք կարդացեք լիքը լավ բաներ կա  http://colorofsilence.wordpress.com

 
 

Tags: , , ,

Պատասխանել

 

 
  1. Arpine

    October 16, 2011 at 1:46 pm

    Ապրես, Դավ ջան լավ խոսքերի համար: Մի տեսակ պարտավորված զգացի մի երկու բան էլ գրեմ էս ոճի մեջ :D
    “Ինչպես դասախոսին հասցնել ինֆարկտի/կաթվածի”
    “Ինչպես ընկերուհուն/ընկերոջը դրդել սեփական կամքով վերջ դնել հարաբերություններին”
    “Ինչպես”
    :D
    լինկը կդնեմ ֆբ, քեզ ել կtagադրեմ :P ;)

     
    • Davit Avetisyan

      October 16, 2011 at 11:48 pm

      Արփին ջան, դու որ էտ երկու բանը գրես հաստատ ես քեզ մաղարիչ կանեմ :Դ

       
      • Arpine

        October 22, 2011 at 9:33 am

        Ասել ես….
        Հեսա նստեմ ու գրեմ :D

         
  2. Սյուզի

    November 13, 2011 at 3:40 pm

    Շատ հետաքրքիր ու ծիծաղելի էր:Շնորհակալ եմ այս նյութի համար: Կան մարդիկ որոնց համար ես կօգտվեմ այս նյութից:

     
  3. Martyna

    December 13, 2011 at 6:55 am

    Isk es im qerus shan anun@ Pisik ei drel,xexch@ xarnvel er irar,iran cher karoxanum gtnel…Isk nra het amen angam zbosneluc ahagin ancordner ein nyardaynanum erb es vazum ei indznic mec shan hetevic u gorum-Piso:)