RSS
 

Archive for the ‘խառը մտքեր..’ Category

Հերթական ապուշություն

01 Oct

Թե ասա ինչի ես իմ ծրագրավորող հալով որոշեցի բլոգ վարեմ…? Հիմա հին գրածներս կարդում եմ ու ժպտում եմ. կեսից ավելը կջնջեի, իսկ էն մյուս կեսը ընդհանրապես չէի դնի բլոգում… Մի տեսակ անհետաքրքիր է դարձլ, կամ էլ ես եմ փոխվել :)
Սենց մեկ-մեկ մտածում եմ, որ 800 հոգի լայքել է բլոգս… Ախր անկապ բաներ եմ է գրել, սրա ինչն եք կարդում ու լայքում? Հիմա լիքը մարդ նստած ամբողջ օրը բլոգներ ու տուֆտա նյութեր է կարդում ինտերնետում… հայկական բլոգոսֆերան անիմաստ մտքերով է ողոված, ու այդ անիմաստություն գրողներից մեկն էլ ես եմ: սա էլ սերիալների նման մի բան է. բոլորը հասկանում են, որ դեբիլություն է, բայց մեկա նայում են: Ապուշություն գրելն ու ապուշություն տարածելը սովորություն է դարձել… Ու հիմա դուք դեմքի խելոք արտահայտությամբ կարդում եք սա ու մտածում, որ ճիշտ է ասում, բայց իրականում սա էլ է հերթական ապուշություն, որով դուք լցնում եք ձեր ուղեղը… ավելի լավա գնացեք անգլերեն պարապեք, խելոք գիրք կարդացեք կամ էլ քնեք… դրանք ավելի օգտակար են ;) :D

 

Անվճար ժպիտներ

28 Jun

-Ոչինչ անճար չէ!
-Ժպիտն ու սերը :P

Ամեն ինչ սկսվեց մի քանի տարի առաջ, երբ ավստրալիացի Խուան Մաննը վայրէջք է կատարում իր հայրենի քաղաքի օդանավակայանում:  Դա իր կյանքի լավագույն ժամանակահատվածը չէր և ոչ ոք նրան չէր դիմավորում: Խուանը կանգնած էր, իսկ ետևում մարդիկ իրար էին դիմավորում, փաթաթվում ու պաչում: Նա այդ պահին շատ էր ուզում ինչ որ մեկին գրկեր, և շատ արագ մի պարզ բան մտածեց… վերցրեց մարկեր ու մի մեծ թղթի վրա գրեց երկու բառ «free hugs »  և դուրս գնաց:

15 րոպե նա միայնակ կանգնած էր, անցորդները զարմացած նրա վրա էին նայում: Հետո նրան մոտեցավ մի տարեց կին ու պատմեց, որ մեկ տարի առաջ նա կորցրել է իր աղջկան, իսկ այս առավոտ սատկեց նրա շունը և այժմ նա բոլորովին մենակ է և հիմա աշխարհի չափ  ուզում է գրկել ինչ որ մեկին: Նրանք գրկվեցին, եւ նրա դեմքին, թերեւս, առաջին անգամ երկար օրերի ընթացքում ժպիտ առաջացավ: Հետո Խուանը սկսեց գրկվել հարյուրավոր մարդկանց հետ ու ամեն անգամ ինչ որ մեկին գրկելուց հետո դիմացինը ժպտում էր ու մի քիչ ավելի երջանիկ դառնում, մի քիչ սեր էր առաջանում դիմացինի սրտում ;)

Բայց որոշ ժամանակ անց, Սիդնեյի իշխանությունները արգելեցին Խուանին  գրկախառնվել այլ մարդկանց հետ առանց բժշկական ապահովագրության, որի համար նա պետք է վճարեր  25 մլն դոլար և նա սկսեց հավաքել ստորագրություններ: Երբ նա հավաքեց 10000 ստորագրություն իշխանությունները արգելքը հանեցին և նա շարունակեց անվճար գրկել մարդկանց:

Youtube-ում նրա վիդեոն նայել համարյա 73 միլիոն անգամ, Խուանը Youtube-ից մրացանակ է ստացել, որպես  ամենաոգեշնչող  տեսանյութի հեղինակ:

Հուլիսի 5-ին ժամը 19:00-ին հանդիպում ենք Հյուսիսային պողոտայում, որպեսզի իրար անվճար ժպիտներ բաժանենք, գրկենք ու գրկված լինենք :D

P.S. Սեր պարգևեք զմիմիանց ;)

 

Պատի նկարները

17 May

Այստեղ գրել էի, որ ուզում եմ աստիճանների կողքը նկարներ կպցնեմ… այսօր վերջացրի, վերջապե՜ս :D  սիրուն է ստացվել շատ, ամեն անգամ աստիճաններով իջնելիս հաճելի հիշողություններ են արթնանում :)
P.S. Հաջորդ նպատակը ամռանը պարաշուտով թռնելն է, ով կգա հետս?

 

Սիրեք Երևանը

26 Feb

գիշերային Երևան

Երևանը եղել է, կա ու կմնա ամենալավ քաղաքը աշխարհում <3

Սիրեք Երևանը, պահպանեք ու գեղեցկացրեք մեր քաղաքը, պետք չի ապրել անցյալով, պետք չի բողոքել այժմյան Երևանից ու ասել, որ հին Երևանը ավելի գեղեցիկ է եղել: Միայն շինարարությունների դեմ պայքարելով ոչնչի չենք հասնի: Ծառ տնկեք Երևանում, մաքուր պահեք Երևանը, սիրեք Երևանը ու ամեն ինչ լավ կլինի ;)

P.S. Սիրում եմ Երևանը <3

 

 

 

Խոսք եմ տալիս!

21 Feb

Պաշտոնապես խոսք եմ տալիս հասնել նպատակիս:


Գրում եմ այստեղ, որ ամեն անգամ մտնելուց տեսնեմ ու շարունակեմ աշխատել!

խոսք եմ տալիս երբեք չհանձնվել ^_^

 

Նպատակ 2012-ում

04 Jan

Միշտ երազել եմ ընտանեկան լուսանկարներով պատված այսպիսի աստիճան ունենալ տանը ու այս տարի անելու եմ… մյուս նոր տարուն մեր տան աստիճանների ամբողջ պատին այսպիսի լուսանկարներ են կպցրած լինելու :)

 

Ես սիրում եմ քո աչքերը <3

29 Dec

  • Աչքերը հոգու հայելին են… Այն ամենը ինչ կատարվում է մարդու սրտում միանգամից արտացոլվում է աչքերի մեջ. աչքերը երբեք չեն ստում, երբեք չեն թաքցնում ու ամեն ինչ պատմում են իրենց տիրոջ մասին :)

 

  • Չես կարող գրել աչքերի մասին ու չասես, որ աչքերը նման են ծովին… ծովի նման խորհրդավոր ու ծովի նման անհուն:
  • Տեսել եք սիրահարված աչքեր? նկատել եք ինչքան գեղեցիկ են այդ աչքերը…
  • Ու թախծոտ աչքերից վատ բան չկա այս կյանքում
  • Գիտեք որ կրքոտ ցանկություն զգալիս, աչքերի բիբերը լայնանում են O_O
  • Բարևելուց ու խոսալուց միշտ նայեք դիմացինի աչքերի մեջ, դա վստահության զգացում է առաջացնում…
  • Կնոջ գեղեցկությունը աչքերի մեջ է
  • Ես սիրում եմ քո աչքերը…
 

Պետք է անեմ :)

22 Dec

Այս ցուցակը իմ ֆեյսբուքի էջում էր դրված ու պարբերաբար թարմացվում էր նոր ժպիտներով. այն կետերը որոնք արել եմ, դիմացը ժպիտ եմ դնում: Որոշեցի բերեմ ստեղ, որ դուք էլ նայեք ;)

P.S. կարմիրով նշել եմ այս տարվա արածները :)

1. Полюбить жизнь :)
2. Не спать всю ночь :)
3. Съездить на море :)
4. От избытка чувств обнять человека :)
5. Убегать от огромной собаки
6. Вырастить кактус :)
7. Купить мр3 плеер :)
8. Завести двух кошек
9. Гулять во вьюгу
10. Выиграть в гляделки :)
11. Потерять друга
12. Познакомиться и подружиться с человеком, родившимся в тот же день, что и ты :)
13. Гулять без зонта под дождём :)
14. Гулять в одиночестве :)
15. Погладить тигра
16. С разбегу вбежать в воду :)
17. Полюбить закат :)
18. Пробыть в одиночестве несколько дней :)
19. Напиться :)
20. Разбить окно :)
21. Оскорбить человека :)
22. Кататься на роликах весь день
23. Прыгнуть с парашютом
24. Говорить с девушкой весь день :)
25. Пожить вместе с любимым человеком
26. Пришить свой палец к кофте
27. Упасть в глубокую яму
28. Сильно испугаться :)
29. Подарить что-то ценное кому-нибудь :)
30. Проболтать по телефону несколько часов :) Կարդալ գրառումն ամբողջությամբ »

 

Հարգելու մասին

11 Dec

Գիտեք ով է կյանքում հաջողության հասնում ու ում են մարդիկ սիրում?? Նրան ով հարգել գիտի…Եթե մարդ չի կարողանում հարգել դիմացինին, չի ուզում լսել թե ինչ է ասում ու հաշվի չի առնում նրա կարծիքը, նա երբեք ոչ մի բանի չի հասնի ու ամբողջ կյանքում կմնա ՛՛նեուդաչնիկ՛՛:  Լինում է որ երեսիդ ժպտում են, լավ-լավ բաներ են ասում, անըդհատ ուզում են ինչ որ բանով օգնած լինեն, բայց այդ ամենը հօդս է ցնդում ընդհամենը մի անհարգալից արարքի պատճառով ու հասկանում ես, թե իրականում ինչպես են քեզ վերաբերվում: Շատ հաճախ այդ անհարգալից արարքը չի արվում դիտավորյալ, դրա ետևում ինչ որ ուրիշ պատճառ է լինում, բայց միևնույն է ամեն ինչի պատճառը  հարգանքն է…

Եթե չկա հարգանք չի լինի նաև ընկերություն, եթե չկա հարգանք չի կարող լինել սեր, չի կարող լինել նորմալ հարաբերություններ: Առանց հարգանք կլինի միայն ժամանակավոր, փոխշահավետ ծանոթություն, որը շատ արագ իրեն կսպառի ու էլ ոչինչ չի մնա….

Սովորեք հարգել ու  կսկսեն հարգել ու սիրել նաև ձեզ ;)

P.S. Հարգանքի անգլերեն բառի հնչողությունն է շատ դուրս գալիս՝ respect:

 

Պարադոքս ©

29 Nov

Աղջիկների 90%-ին թվում է, որ իրենք էն մնացած 10%-ից են…