RSS
 

Posts Tagged ‘ադնակլասնիկ’

Մարդա կա մարդա, մարդ էլ կա…

08 Mar

Մարդ կա մարդա, մարդ էլ կա դուռը ծեծում ես, ասումա.
-տունը մարդ չկա…Foot in Mouth
Հիշում եք էն հիին ժամանակներում , որ նոր էր օդնոն մտել Հայաստան, սաղ ծանոթներին կպած դռուժիծ էինք տալիս… հետո հասկացանք, որ անկապա ու շատ են նադայել անում: Շուխուռով-բանով ջնջվում էինք ու մի շաբաթ հետո թաքուն էլի գրանցվում՝ դռուժիծ անելով միայն ամենամոտիկների հետ: Evil Grin

Ասում եմ օդնոի հոգին իրա ֆինծուֆլյուշկեքով դեռ շատ կմնա մեր հիշողությունների մեջ:Poop

 

Ասք ադնակլասնիկի մասին

20 Feb

Իրականում մենք ԲՈԼՈՐՍ պետք է գնանք եկեղեցի ու մոմ վառենք, որ այդ կայքը կա ու որ ինքը եկավ Հայաստան: Նախ շատ-շատերը սկսեցին ինտերնետ մտնել, հետո դրանց մի մասը անցավ facebook, վերջիններիս մի մասն էլ դարձավ բլոգեր ու տենց հայկական ինտերնետը սկսեց զարգանալ :)

Խորովածի կրակ անելուց, երբ հաստ-հաստ փայտերը շարում վերջացնում ես, մի հատիկ լուցկի է պետք, որ կրակը վառես ու սկսես խորոված անել: Եթե այդ լուցկին չլինի, մի ամիս էլ անցնի դու խորոված չես ուտի, բայց երբ կրակը արդեն վառել ես… երբ կրակը արդեն վառվել է լուցկին  փչում ես ու շպրտում, էլ պետք չի: Հիմա նույնը օդնակլասնիկն է. նա իր գործն արդեն արել է` կրակը վառել է ու արդեն կարելի է վերջապես դուրս գալ օդնոից ու ջնջել այդ սայտը մեր կյանքից ;)