RSS
 

Posts Tagged ‘աղջիկամանիա’

Աղջիկները սիրում են քյառթուներին

04 Oct

քյառթու սեր

Երևի գիտեք, որ Դարվին ձյաձյան ասում էր, որ կենդանի է մնում ամենաուժեղ, ամենախելացի ու ամենահարմարվող կենդանիների տիպը: Ենթադրվում է, որ նրա խոսքերը տարածվում են նաև մարդկանց վրա…

Եթե ինչ որ գետի մեջ որևէ տեսակի շատ ձուկ կա, կարելի է եզրակացություն անել, որ գետում բարենպաստ պայմաններ են ստեղված ձկան այդ տեսակի համար (ըստ Դարվինի) :

Կարծում եմ, որ բոլորդ էլ կհամաձայնվեք ինձ հետ, որ քյառթուները Հայաստանում շատ են… Եթե Հայաստանում լիքը քյառթու կա, ուրեմն Հայաստանում բարենպաստ պայմաններ են ստեղծված քյառթուների զարգացման համար :) Քյառթուները բարեհաջող զարգանում ու բազմանում են, այստեղից հետևում է, որ կանայք նրանց սիրում են, եթե չսիրեին քյառթուները չէին բազմանա :D Ստացվում է, որ Հայաստանում լավ ապրելու և հավեսով բազմանալու համար պիտի քյառթու լինես :P

P.S. Աղջիկներին խնդրում եմ զերծ մնալ ՛՛ հա բայց դա բոլորին չի վերաբերվում, ես քյառթուներին չեմ սիրում, էս պոստը իմ մասին չի, ապուշություն ես գրել…՛՛ ու նմանատիպ քոմենտներից, ես էտ ձեզանից էլ լավ գիտեմ :P

 

աղջիկամանիա #2

18 Apr

Առաջին մասը կարդացեք այստեղ :)

15.Եղունգի ֆոբիա- չկա աշխարհում ավելի վատ բան քան եղունգ ջարդելը

16.Կալգոտկի ֆոբիա- եղունգ ջարդելուց հետո ամենավատ բանը կալգոտկա ճղելն է

17.Կաբլուկի ֆոբիա- Եթե էս ամեն ինչից հետո կաբլուկն էլ ջարդվի, ուրեմն կյանքը իրա իմաստը կորցնում է

18.Նկարվելու մանիա- ՄԵՆԱԿ աղջիկներով գնում են կիսաէրոտիկ գժական ֆոտոսեսիա անելու

19.Քոմենտ գրելու մանիա- իրար նկարների տակ ՛՛վուու՜ույ էս ինչ սիրուն ես, ինչ լավն ես, հրաշքսսսս, դամբուլս՛՛ էս ոճի մեկնաբանություններ թողել

20.ՈՒզենալու մանիա- եթե ինչ որ բան են ուզում, դա պիտի լինի հենց նույն վայրկյանին, անմիջապես ու անհապաղ :/ վըխկ

21.Պադոշության մանիա- ահավորա դժվարա մի բան համոզելը

22.Հայելու մանիա- փողոցում ինչքան հայելանման մակերևույթներ (մեքենայի ապակի, խանութր դռներ, պատուհաններ) կան, սաղի մեջ իրանց պիտի նայեն

23.Պանիկամանիա- մշտական միացրած է

24.Քսվելու մանիա- սա էլ է միշտ միացրած

25. Տուալետի մանիա-Ամեն դասամիջոցին տուալետ են գնում (40 րոպեն մեկ)

25.Գառասկոպի մանիա- հավատում են ամեն տեսակ գառասկոպներին, նշաններին, աստղերին ու այս կարգի անկապ բաներին