RSS
 

Posts Tagged ‘աղջիկներ’

Աղջիկները սիրում են քյառթուներին

04 Oct

քյառթու սեր

Երևի գիտեք, որ Դարվին ձյաձյան ասում էր, որ կենդանի է մնում ամենաուժեղ, ամենախելացի ու ամենահարմարվող կենդանիների տիպը: Ենթադրվում է, որ նրա խոսքերը տարածվում են նաև մարդկանց վրա…

Եթե ինչ որ գետի մեջ որևէ տեսակի շատ ձուկ կա, կարելի է եզրակացություն անել, որ գետում բարենպաստ պայմաններ են ստեղված ձկան այդ տեսակի համար (ըստ Դարվինի) :

Կարծում եմ, որ բոլորդ էլ կհամաձայնվեք ինձ հետ, որ քյառթուները Հայաստանում շատ են… Եթե Հայաստանում լիքը քյառթու կա, ուրեմն Հայաստանում բարենպաստ պայմաններ են ստեղծված քյառթուների զարգացման համար :) Քյառթուները բարեհաջող զարգանում ու բազմանում են, այստեղից հետևում է, որ կանայք նրանց սիրում են, եթե չսիրեին քյառթուները չէին բազմանա :D Ստացվում է, որ Հայաստանում լավ ապրելու և հավեսով բազմանալու համար պիտի քյառթու լինես :P

P.S. Աղջիկներին խնդրում եմ զերծ մնալ ՛՛ հա բայց դա բոլորին չի վերաբերվում, ես քյառթուներին չեմ սիրում, էս պոստը իմ մասին չի, ապուշություն ես գրել…՛՛ ու նմանատիպ քոմենտներից, ես էտ ձեզանից էլ լավ գիտեմ :P

 

Աղջիկամանիա :)

31 Mar

Աղջիկների սովորությունների ու ֆոբիաների մասին…
1.կպցնելու ֆոբիա– մտածում են, որ սաղ ուզում են իրանց կպցնեն :

2. Չաղանալու ֆոբիա– ինչ քաշ ուզում է ունենան, իրանց թվում է որ իրանք չաղ են:

3. Դիետայի մանիա– Նախորդ ֆոբիան սկսելուց անմիջապես  հետոո  առաջանում է անվերջ դիետաների ֆոբիան

4.երկար մազի մանիա– ուզում են որ մազերը շուտ երկարի, երկարելուց հետո էլ գնում կտրում են

5. նեխածության մանիա– իրանց տրամադրության փոփոխությունը ոչ մի ֆիզիկամաթեմատիկական օրենքների չի ենթարկվում

6.Ուշանալու մանիա– իրանց փոքր ժամանակ տատիկը ասել է,  որ աղջիկը պետք է մի քիչ ուշանա ու տատիկի ասածներից իրանք մենակ դա են հիշել

7. Նվնվալու մանիա– անկախ ամեն ինչից, նվնվալու բան միշտ գտնում են

8.Թաց բարձի մանիա– հենց գիշերը գալիս է, միահամուռ ձևով զռռոցները կապում են

9.Տրամաբանության մանիա– չկա տենց մանիա :D

10. ալյա քշելու մանիա–  հեռախոսով խոալ, հայլու մեջ նայելով քսվել ու մեքենա  ՛՛քշել՛՛

11. Նեղանալու մանիա– անկապ ու անիմաստ տեղը նեղանում են, որ իրանց մի քիչ շատ ուշադրություն դարձնեն

12.կարճ յուբկայի մանիա– կարճ յուբկա են հագնում, հետո անընդհատ իջացնում են որ դզվի (որ ուշադրություն գրավեն :P )

13. Բարձր կաբլուկի մանիա– բարձր կաբլուկ են հագնում ու  կես ժամ հետո սկսում են բողոքել ու նվնվալ, որ էտ կաբլուկը ոտերը ցավացնում է

14.Նկար ջնջելու մանիա- հենց ընկերոջ հետ բաժանվում են, միանգամից սկսում են ՖԲ-ից սաղ համատեղ նկարները ջնջել

P.S. Ուսումնասիրությունները շարունակվում են :D

 

քաղցր ժպիտ :)

30 Jan

Երկար ոտքեր, տուտուզ-մուտուզ… էտ սաղ հեչ բաներ են :D մեկա 40 տարի հետո տախտակի պես ամեն ինչ տափակումա :D բայց մենակ երկու բան է անփոփոխ մնում՝ աղջկա ժպիտն ու աչքերը: Աչքերի արտահայտությունն էլ կարող է ժամանակի հետ փոխվի ու մենակ ժպիտն է…  մենակ ժպիտն է որ տարիների ընթացքում չի փոխվում, միշտ մնում է նույն ձևի գեղեցիկ ու հմայիչ:) Ամենագեշ աղջիկն էլ, որ քաղցր ժպիտ է ունենում, միանգամից դուր է գալիս, անկախ քեզանից սիրահարվում ես այդ ժպիտի տիրոջը :) էէէ՜էէխ, մի տեսակ ռոման[ծ]իկոտ ստացվեց :D

P.S. Աղջիկներ միշտ ժպտացեք, նամանավանդ նկարվելուց ;)