RSS
 

Posts Tagged ‘անեկդոտ’

odnoklassnikԻ ստատուսն է պատել իմ հոգին ❤♡➹

18 Aug

Օդնոկլասնիկը իմ մոտ միշտ ասոցացվումա թույն ստատուսների, անեկդոտների ու նկարների հետ :Դ ուզում եմ ստատուսներ դնեմ, կարդաք դուք էլ ուրախանաք ;) :D Մեկ էլ անպայման պատկերացրեք, որ էս ամեն ինչի մեջ լիքը սենց բաներ կա ➷ツ ❤╬➹☆㋡✖♡

  1. Օդնոն չլիներ մարդիկ բացի պասպորտի ու դասարանի նկարներից, ուրիշ նկար չէին ունենա:
  2. VivaCell MTS – Սպասեք ավելին… ու սավոկին
  3. Կյանքս էս ինչ երկար մազեր ունես….. արա բայց խի ոտերիդ?
  4. Այն աղջիկները որոնք կարծում են, որ իրենց դժվար է գտնել և հետշ է կորցնել, հիշեցնում են ինձ իմ նասկիները:
  5. Ասում են որ վամպիռը մարդուն կծում ՝ մարդը վամպիռ ՝ դառնում, նենց տպավորությունա ոնց որ մի քանի հոգու ոչխարն է կծել:
  6. Եթե հիմա դուք կարդում եք իմ ստատուսը, ուրեմն դուք նոր կարդացիք իմ ստատուսը:
  7. էտքան գոսծի մտնելու տեղը մի տեղ գործի մտի:
  8. Ես էլ երգել չգիտեմ, ինձ էլ տարեք Եվրատեսիլ
  9. Կյանքս դու իմ հաց ու ջուրն ես, բայց մեկ մեկ սիրտս տորթ ու կոլա է ուզում:
  10. Աղջիկը մոտեցավ տղային, որ կանգնած էր բաց պատուհանի մոտ ու հարցրեց.
    -Ինձ սիրու՞մ ես:
    -Սիրու՛մ եմ, -պատասխանեց տղան:
    -Իսկ կցատկե՞ս պատուհանից դուրս ինձ համար:
    Տղան լուռ նայեց աղջկան, հետո բարձրացավ պատուհանի գոգին ասաց.
    – իսկ կարողա մի հատ ոտս պաչեիր!
  11. Ես աղջիկ դու տղա, թքած ունեմ քո վրա:
  12. Կյանք որ լեռնա ավելի բարձր… Մասիսը, Էվերեստը թե քո քիթը?
  13. VivaCell-ն առաջարկում է նոր սակագնային պլան Հոկտեմբերյանից:
  14. Կյանքը լավ բան լիներ, երեխեն լացելով չէր ծնվի:
  15. ընտրյալ հատիկ, լոքշի գաղտնիք ➳ odnoklassnik!
 
 

Ուղեղով ու ականջներով ոտքերի մասին :D

04 Jul

Նկատել եք, որ ստաժավոր վարորդները երբ նստում են վարորդի կողքի նստարանին, անկախ իրանցից վտանգավոր պահերին ոտքերով տոռմուզ են տալիս երևակայական պեդալներին :D ասում են ռեֆլեքսա, բայց ես ուրիշ բան եմ մտածել… եթե վարորդի կողքին նստած մարդը ուղեղով մտածի, ուրեմն հաստատ չպիտի տոռմուզ տա, որովհետև հասկանում է, որ դրանից մեքենան չի կանգնի, բայց ինքը ամեն անգամ տոռմուզա տալիս, այստեղից հետևում է,  որ ոտքերը ուղեղ ունեն(երևի բութ մատի մեջ է) ու իրանք իրանց  ոտային փոքր ուղեղով մտածում են, որ եթե էտ տոռմուզ տալու շարժումը անեն, մեքենան կկանգնի ու իրանք սաղ կմնան :D

Մի հատ էլ անեկդոտ կա:
Մեկը  մտնումա հարևանի տուն, տեսնում է սաղ տունը  ոտերը պոկած տառականներ են:
Հարևան 1.
– ՛՛էս ինչ ես անում?՛՛
Հարևան 2.
– պարզել եմ որ տառականները ոտերով են լսում
Հարևան 1.
-ոնց ես պարզել?
հարևան 2.
– նայի, տառականին դնում ենք սեղանին ու ասում ենք վազի. տառականը վազում է: Հիմա պոկում ենք ոտերը ու էլի դնում սեղանի վրա՝ տառականը չի վազում => որ տառականները ոտերով են լսում :D
P.S. գիտեմ որ անկապ բլթցրել եմ, լոլիկահարել չլինի :P
P.P.S Երբ մարդը բութա լինում, էտ նշանակումա, որ ինքը մենակ իրա ոտերի ուղեղովա մտածում :Դ