RSS
 

Posts Tagged ‘Ավետիսյան բլոգ’

Թե ինչպես գրեցի թերթի համար

24 Nov
Ես ու Մարիամը

Ես ու Մարիամը

Մի օր իմացա որ Մարիամ Օսիպյանը իրենց ֆակուլտետի թերթի խմբագիրն է: Դե սկսեցի հարցուփորց անել թե ինչի մասին են գրում, երբ է տպագրվում թերթը,  ովքեր են հեղինակները և այլն… իսկ մինչ այդ արդեն հասցրել էի kirarakan.info-ն լաավ ռեկլամ անեի ու Մարիամը գիտեր իմ ստեղծագործական տաղանդի մասին :D :D ու առաջարկեց ինչ որ բան գրել իրենց թերթի համար, դե բնականաբար ես էլ համաձայնվեցի :) Դե քանի որ մենք իրար ընդհանրապես չենք հասկանում (ավելացրեք նաև նաև այն, որ ինքը պատմականում է սովորում,  իսկ ես կիրառականում, լրիվ պարզ կլինի) որոշեցի գրել այն մասին, որ տարբեր ֆակուլտետների ուսանողների հետաքրքրությունները տարբեր են և հաճախ իրար հետ խոսալու ընդհանուր թեմա չեն ունենում, բայց հետո նենց ստացվեց, որ գրեցի ֆակուլտետներում դասավանդվող կողմնակի առարկաների մասին, որոնք փաստացի ոչ մեկին պետք չեն ու անխտիր բոլորին ստուգարքը նշանակվում է :D Դե հիմա սպասում եմ երբ է տպվելու իմ հոդվածը, տպագրվելուց հետո ստեղ էլ կդնեմ որ դուք էլ կարդաք ;)

 

‘s չեմ սիրում

24 Nov

Այս բլոգիս առաջին գրառումն է :) Արդեն մի տարուց ավել վարում եմ կիրառական ֆակուլտետի բլոգը, որոշել եմ սկսեմ վարել անձնական բլոգ և գրել այնպիսի բաներ որը չեմ կարա գրեմ այն բլոգում: Չուզեցի բոլորի նման գրեմ Davit Avetisyan’s blog կամ Avetisyan’s blog… էտ ‘s-ն չեմ սիրում, մի տեսակ շաբլոնա ու անհետաքրքիր…  նենց որ կլինի “Ավետիսյան b!og ”  ու կլինի հետաքրքիր բլոգ ;)