RSS
 

Posts Tagged ‘բլոգ’

Ռեալ կյանքը ինտերնետում

31 Jul

Facebook, odnoklassniki, blog, Twitter, Armenix, vkontakte, Google+… Թվում է թե ուղղակի սոցիալական ցանցեր են, որտեղ դու անցկացնում ես քո ազատ ժամանակը :) Բայց իրականում սրանք ինֆորմացիայի մի մեծ աղբյուր են, որը հաստատ քո օգտին չի աշխատում :/ Երբևէ մտածել եք, որ ձեր քֆուրոտ ու ջղայն ստատուսը մի քանի ամիս հետո կարող է կարդալ ձեր ապագա ընկերուհին կամ քո մոտիկ ընկերը կամ էլ ԹՇՆԱՄԻՆ:

Վերցրեք ձեր օնլայն ընկերներից ցանկացածին ու ընդհամենը մի ժամ նրա մասին ինֆորմացիա ման եկեք ինտերնետում՝ կարդացեք ստատուսները, կարդացեք նրա բլոգը, նայեք նկարները, ուսումնասիրեք խմբերը որտեղ նա կա… Ահռելի մեծ ինֆորմացիա կիմանաք :) Արդեն այնքան սովորական է դառել ստատուսով հարցեր լուծելը, ստատուսով սեր խոստովանելը, անիմաստ բաների մասին գրելը, որ մոռանում ենք որ այդ ամենը խիստ անձնական ինֆորմացիա է ու պետք է մնա նեղ շրջանակներում:  Արդեն ֆեյսբուքից ավելի շատ բան կարաս իմանաս աղջկա մասին, քան թե քուչի տղերքից :D

P.S. վիդեոն նայեք, իմ ասածի վառ ապացույցն է :)

 

Թարգում ենք բլոգինգը…

17 Mar

Թարգում ենք բլոգինգը… ու սկսում պատմել սովորել :D քանդակեցի թողեցի սեմինարը :/

 

Բլոգ կարդացեք

21 Feb

Չգիտեմ դուք ոնց, բայց ես սիրում եմ ուրիշի բլոգները կարդալ :) կան մոտ 60 բլոգ որոնք ինձ հետաքրքիր են ու թարմանալու դեպքում հաճույքով կարդում եմ, բայց դե ամեն օր մտնել նայել որն է թարմացել, խելքին մոտ բան չէ: Լավ ինչ երկարացնեմ, Գուգլի խելոք աշխատողները ստեղծել են մի հատ կայք`http://www.google.com/reader/view/: Գրանցվում եք ստեղ, հետո ավելացնում եք այն բլոգները որոնք ձեզ հետաքրքիր են ու վերջ, մնացածը գուգլը կանի: Արդեն ամեն անգամ մտնելուց կտեսնեք, թե որ բլոգում է նոր գրառում արվել ու հենց տեղում կարաք պոստը կարդաք: Շատ հարմար է ու ազատ ժամանակ միշտ էլ կարդալու բան կգտնվի :)

սեղմեք վրան, մեծ դիտելու համար

Սեղմիր նկարի վրա

 

Ասք ադնակլասնիկի մասին

20 Feb

Իրականում մենք ԲՈԼՈՐՍ պետք է գնանք եկեղեցի ու մոմ վառենք, որ այդ կայքը կա ու որ ինքը եկավ Հայաստան: Նախ շատ-շատերը սկսեցին ինտերնետ մտնել, հետո դրանց մի մասը անցավ facebook, վերջիններիս մի մասն էլ դարձավ բլոգեր ու տենց հայկական ինտերնետը սկսեց զարգանալ :)

Խորովածի կրակ անելուց, երբ հաստ-հաստ փայտերը շարում վերջացնում ես, մի հատիկ լուցկի է պետք, որ կրակը վառես ու սկսես խորոված անել: Եթե այդ լուցկին չլինի, մի ամիս էլ անցնի դու խորոված չես ուտի, բայց երբ կրակը արդեն վառել ես… երբ կրակը արդեն վառվել է լուցկին  փչում ես ու շպրտում, էլ պետք չի: Հիմա նույնը օդնակլասնիկն է. նա իր գործն արդեն արել է` կրակը վառել է ու արդեն կարելի է վերջապես դուրս գալ օդնոից ու ջնջել այդ սայտը մեր կյանքից ;)

 

Ես ցանցառ եմ, բայց նկարս լավնա :P

10 Feb


Վերջին մի քանի ամսվա ընթացքում բլոգինգը Հայաստանում շատ արագ զարգանում է, բացվել են բազմաթիվ նոր բլոգներ, բոլորը ինքնամոռաց պոստեր են գրում ու իրենց բլոգն են գովազդում share անում :innocent1_tb:Գովազդելու միջոցներից մեկն էլ ուրիշի բլոգի տակ հետադարձ լինկով մեկնաբանություն թողելն է, եթե խելքը գլխին մեկնաբանություն ես թողնում, այս միջոցը բավականին լավ աշխատում է:devil_tb: Եթե նկատել եք, որոշ բլոգերների մեկնաբանության կողքը կա նաև իրենց նկարը… ուզում եք դուք էլ նկար ունենաք? Դրա համար մտնում եք gravatar.com կայքը, գրանցվում եք այնտեղ ձեր մեյլով ու բեռնում եք ձեր աաամենահաջողված նկարը :wacko_tb:Սրանից հետո որևէ բլոգում մեկնաբանություն գրելիս, որպես մեյլ լրացնում եք gravatar-ում նշած մեյլը և ձեր հիանալի նկարը կզարդարի ձեր մեկնաբանությունը ու բոլորը կմտնեն ձեր բլոգ, տեսնեն էտ սիմպո աղջիկը(տղան) ինչ է գրում իր բլոգում ;)

 

Ձմեռը սկսվեց

12 Dec

Այսօր առաջին անգամ ձմեռը իր մասին հիշացրեց… արդեն էլ պայծառ արևը չի ժպտում, դրսում ցուրտ է ու ամպամած, իսկ սառը քամին աշնանային չորացած տերևներն է քշում մի պատից մյուսը… ձյան հոտ է գալիս :) Որոշեցի որ կարելի է բլոգի դիզայնը փոխել և մի քիչ ամանօրյա դարձնել (մի քիչ շատ ստացվեց :D): Այս տարի շատ գեղեցիկ ու տաք աշուն եղավ, հույսով եմ  ձմեռն էլ ձյունառատ ու սպիտակ կլինի :)

 

Մովսես Խորենացին էլ է բլոգեր

29 Nov

Չեմ սիրում էլի պատմությունը, ոչ ճշգրիտ գիտություն է :) Մի բան որ հաստատ չգիտես եղել է թե չէ, ոնց կարող ես հավատալ?? Նույնիսկ սովետական միության պատմությունը անընդհատ փոփոխում են, մինչև հիմա նոր բացահայտումներ ու մանրամասներ են ի հայտ գալիս… էլ ինչ ասես հին եգիպտացիների պատմության մասին, որոնցից մենակ բուրգերն են մնացել, մի քանի հատ փտած մումիա ու հիերոգլիֆներով քարեր… դե արի ու դրանցից իմացի թե այդ ժամանակվա մարդիկ ոնց են ապրել, ով է կառավարել, ինչպես է կառավարել….  Պատմիչներն էլ մեր նման մարդիկ են, ճիշտ է իրենց ժամանակաշրջանի ամենազարգացած ու առաջադեմ մարդականցից էին, բայց մեկ է մարդ էին ու հնարավոր է ինչ որ բան խառնեին, ինչ որ բան մոռանաին գրեին ու տենց կստացվի որ  մեր ամբողջ  պատմությունը սխալ է :( հիմա ցանկացած 10-րդ դասարանցի ավելի շատ բան գիտի քան այն ժամանակաշրջանի ամենախելացի գիտնականը, էլ չեմ ասում ուսանողների կամ առավել ևս դասախոսների մասին:  Իսկ մեր բլոգերները  ու թերթերը մեր այժմյան պատմությունն են գրում, պատմում են մեր կյանքի մասին… պատմում են թե ինչ է տեղի ունենում աշխարհում:

Եթե Խորենացին ապրեր մեր ժամանակներում, ապա նա  շատ լավ բլոգեր կլիներ ու բոլորը նրան կկարդաին :D

 

Թե ինչպես գրեցի թերթի համար

24 Nov
Ես ու Մարիամը

Ես ու Մարիամը

Մի օր իմացա որ Մարիամ Օսիպյանը իրենց ֆակուլտետի թերթի խմբագիրն է: Դե սկսեցի հարցուփորց անել թե ինչի մասին են գրում, երբ է տպագրվում թերթը,  ովքեր են հեղինակները և այլն… իսկ մինչ այդ արդեն հասցրել էի kirarakan.info-ն լաավ ռեկլամ անեի ու Մարիամը գիտեր իմ ստեղծագործական տաղանդի մասին :D :D ու առաջարկեց ինչ որ բան գրել իրենց թերթի համար, դե բնականաբար ես էլ համաձայնվեցի :) Դե քանի որ մենք իրար ընդհանրապես չենք հասկանում (ավելացրեք նաև նաև այն, որ ինքը պատմականում է սովորում,  իսկ ես կիրառականում, լրիվ պարզ կլինի) որոշեցի գրել այն մասին, որ տարբեր ֆակուլտետների ուսանողների հետաքրքրությունները տարբեր են և հաճախ իրար հետ խոսալու ընդհանուր թեմա չեն ունենում, բայց հետո նենց ստացվեց, որ գրեցի ֆակուլտետներում դասավանդվող կողմնակի առարկաների մասին, որոնք փաստացի ոչ մեկին պետք չեն ու անխտիր բոլորին ստուգարքը նշանակվում է :D Դե հիմա սպասում եմ երբ է տպվելու իմ հոդվածը, տպագրվելուց հետո ստեղ էլ կդնեմ որ դուք էլ կարդաք ;)