RSS
 

Posts Tagged ‘Դավիթ Ավետիսյան’

Ուզում եմ ծանոթանալ խելացի աղջկա հետ

10 Dec

Ուզում եմ ծանոթանալ խելացի աղջկա հետ:

 

Պարզապես աղավնի

11 Nov

ԱՎԵՏԻՍյան

Ես իմ ազգանունը շատ եմ սիրում, հավես, դրական ու բարի բան կա իրա մեջ…
Երբ նոյը աղավնուն բաց թողեց տապանի պատուհանից, որպեսզի տեսնի ջուրը պակասել է թե չէ, աղավնին վերադարձավ ձիթենու ճյուղը կտուցում բռնած ու այդ ժամանակ Նոյը հասկացավ, որ արդեն կարող են դուրս գալ տապանից: Հենց այս պատմության հետ էլ կապված է իմ ազգանունը. ավետիս՝ բարի լուր, լավ լուր որը բերեց աղավնին: Հենց այս պատմության հիման վրա էլ սարքեցի այս նկարը, որը դուրս շատ է գալիս ^_^

Ընկերներս ինձ հաճախ Դավիթի փոխարեն կարճ Դավ են ասում (կամ էլ Դավ ՋԱՆ :D ), dove [dʌv] բառը անգլերենից թարգմանած նշանակում է աղավնի, իսկ կարդացվում է դավ: Ու տենց, ստացվում է, որ աղավնիները շատ են իմ կյանքում…

P.S. Անգլերեն սովորելն էլ իրա հետաքրքիր կողմերն ունի :))
P.P.S. Գիտեմ հանճարեղ գյուտ չեմ արել, բայց չգիտես ինչի ուրախացել եմ :D

 

 

 

Պետք է անեմ :)

22 Dec

Այս ցուցակը իմ ֆեյսբուքի էջում էր դրված ու պարբերաբար թարմացվում էր նոր ժպիտներով. այն կետերը որոնք արել եմ, դիմացը ժպիտ եմ դնում: Որոշեցի բերեմ ստեղ, որ դուք էլ նայեք ;)

P.S. կարմիրով նշել եմ այս տարվա արածները :)

1. Полюбить жизнь :)
2. Не спать всю ночь :)
3. Съездить на море :)
4. От избытка чувств обнять человека :)
5. Убегать от огромной собаки
6. Вырастить кактус :)
7. Купить мр3 плеер :)
8. Завести двух кошек
9. Гулять во вьюгу
10. Выиграть в гляделки :)
11. Потерять друга
12. Познакомиться и подружиться с человеком, родившимся в тот же день, что и ты :)
13. Гулять без зонта под дождём :)
14. Гулять в одиночестве :)
15. Погладить тигра
16. С разбегу вбежать в воду :)
17. Полюбить закат :)
18. Пробыть в одиночестве несколько дней :)
19. Напиться :)
20. Разбить окно :)
21. Оскорбить человека :)
22. Кататься на роликах весь день
23. Прыгнуть с парашютом
24. Говорить с девушкой весь день :)
25. Пожить вместе с любимым человеком
26. Пришить свой палец к кофте
27. Упасть в глубокую яму
28. Сильно испугаться :)
29. Подарить что-то ценное кому-нибудь :)
30. Проболтать по телефону несколько часов :) Կարդալ գրառումն ամբողջությամբ »

 

Գարու՜ն է

31 Mar

 

Շնորհավորանքի ու շնորհակալության պոստ

27 Mar

էս վերջերս ինձ սենսեյ են ասում :Դ ես մի հատ մեեեծ բաժակով ուզում եմ խմեմ իմ  սենսեյի կենացը :) Վարդան ջան քեզ լիքը մերսիներ, եթե դու չլինեիր ես դաժե չէի իմանա բլոգը ինչա, էս բլոգը չէր լինի,  կիրառականը իրա բլոգը չէր ունենա ու ես էլ սեմինարը վարի չէի տա :D իրոք քեզ լիքը պարտական եմ :))

P.S. Դե ինչ, կարաք շնորհավորեք ինձ իմ նոր բլոգի ու նոր մեյլի` davit@avetisyan.biz կապակցությամբ:)
P.P.S. դզումա չէ մեյլս? :P :P

 

Նադայել եմ եղել friend-երիցս…

10 Mar

Նադայել եմ եղել friend-երիցս… ու կարոտել ընկերներիս ;) Դրանք տարբեր բաներ են. friendը միշտ օնլայն է ու միշտ էկրանի մեջ, իսկ ընկերը համ օնլայն է, համ էլ կողքդ կանգնած :)

Լավա գոնե Էս վերջերս friendերից դեպի ընկերներ արտահոսքը մի քիչ շատացել է, թե չէ էս քանի տարի է ընկերներս քիչ-քիչ թվայնացվում էին :/

 

Ասք ադնակլասնիկի մասին

20 Feb

Իրականում մենք ԲՈԼՈՐՍ պետք է գնանք եկեղեցի ու մոմ վառենք, որ այդ կայքը կա ու որ ինքը եկավ Հայաստան: Նախ շատ-շատերը սկսեցին ինտերնետ մտնել, հետո դրանց մի մասը անցավ facebook, վերջիններիս մի մասն էլ դարձավ բլոգեր ու տենց հայկական ինտերնետը սկսեց զարգանալ :)

Խորովածի կրակ անելուց, երբ հաստ-հաստ փայտերը շարում վերջացնում ես, մի հատիկ լուցկի է պետք, որ կրակը վառես ու սկսես խորոված անել: Եթե այդ լուցկին չլինի, մի ամիս էլ անցնի դու խորոված չես ուտի, բայց երբ կրակը արդեն վառել ես… երբ կրակը արդեն վառվել է լուցկին  փչում ես ու շպրտում, էլ պետք չի: Հիմա նույնը օդնակլասնիկն է. նա իր գործն արդեն արել է` կրակը վառել է ու արդեն կարելի է վերջապես դուրս գալ օդնոից ու ջնջել այդ սայտը մեր կյանքից ;)

 

Խի եմ ես էսքան ոչխար?

02 Feb

Խի եմ ես էսքան ոչխար?? ամեն անգամ նույն սխալը անում եմ ու չեմ խրատվում… մի հատ ապուշ սովորություն ունեմ՝ վաբշե հիշաչար չեմ: Ես շատ արագ բռնկվում եմ, ջղղայնանում ու հետո մի քանի օրից լրիվ մոռանում եմ ու մի կաթիլ ջղայնություն չի մնում մեջս :) Ու հետո որ գալիսա բարիշելու պահը միշտ առաջին քայլը ես եմ անում, ուղակի չեմ սիրում որ ինչ որ մեկը ինձանից նեղացածա… բայց վսյո, սրանից հետո պիտի թքեմ սաղի վրա ու միանգամից մոռանամ, եթե ուզում են բարիշեն թող գան իրանք խնդրեն… արդեն որերորդ անգամա էս նույն պատմության մեջ եմ ընգնում:(

 

Փֆ՜ֆ

09 Dec

Փֆֆ` 3 հատ անիմաստ ու ոչինչ չասող տառ: Մեկ-մեկ նենց է ստացվում որ ահավոր անտրամ ես լինում, ոչ մի բան հավես չես ունենում, անկապ դիվանին պառկած անընդհատ նույն երգն ես լսում … Փֆֆ~: Էն թիթիզ աղջիկները սրան դեպռեսիա են ասում :D Բայց դե իմ մոտ տենց բան չկա, ուղղակի Փֆֆ օրա ու ես բոլորի  վրա անկապ փֆֆում եմ… մտածեցի կարելի է մի քիչ էլ բլոգի վրա  փֆալ :P Սենց աննպատակ գիշերներով մտածում ես ինչ անես միքիչ ցրվես, տրամադրությունդ բարձրանա, ժպտաս… բայց մեկ է չի ստացվում, նույն Փֆֆ վիճակնա :(

P.S. Ուզում էի X-faktorից մի հատ փֆֆ բան դնեի ստեղ, որ դուք նայեք, ուրախանաք,  հետո էլ սկսեիք share անել սաղ ֆեյսբուքով ու տենց էտ  անտաղանդ մարդկանց վրա սկսենք ազգովի, միահամուռ ձևով, ինչքան ուժ ունենք ղժալ… էէէ հետո? Փֆֆֆֆ~~~~

 

Մովսես Խորենացին էլ է բլոգեր

29 Nov

Չեմ սիրում էլի պատմությունը, ոչ ճշգրիտ գիտություն է :) Մի բան որ հաստատ չգիտես եղել է թե չէ, ոնց կարող ես հավատալ?? Նույնիսկ սովետական միության պատմությունը անընդհատ փոփոխում են, մինչև հիմա նոր բացահայտումներ ու մանրամասներ են ի հայտ գալիս… էլ ինչ ասես հին եգիպտացիների պատմության մասին, որոնցից մենակ բուրգերն են մնացել, մի քանի հատ փտած մումիա ու հիերոգլիֆներով քարեր… դե արի ու դրանցից իմացի թե այդ ժամանակվա մարդիկ ոնց են ապրել, ով է կառավարել, ինչպես է կառավարել….  Պատմիչներն էլ մեր նման մարդիկ են, ճիշտ է իրենց ժամանակաշրջանի ամենազարգացած ու առաջադեմ մարդականցից էին, բայց մեկ է մարդ էին ու հնարավոր է ինչ որ բան խառնեին, ինչ որ բան մոռանաին գրեին ու տենց կստացվի որ  մեր ամբողջ  պատմությունը սխալ է :( հիմա ցանկացած 10-րդ դասարանցի ավելի շատ բան գիտի քան այն ժամանակաշրջանի ամենախելացի գիտնականը, էլ չեմ ասում ուսանողների կամ առավել ևս դասախոսների մասին:  Իսկ մեր բլոգերները  ու թերթերը մեր այժմյան պատմությունն են գրում, պատմում են մեր կյանքի մասին… պատմում են թե ինչ է տեղի ունենում աշխարհում:

Եթե Խորենացին ապրեր մեր ժամանակներում, ապա նա  շատ լավ բլոգեր կլիներ ու բոլորը նրան կկարդաին :D