RSS
 

Posts Tagged ‘Դավիթ Ավետիսյան բլոգ’

Ձմեռը սկսվեց

12 Dec

Այսօր առաջին անգամ ձմեռը իր մասին հիշացրեց… արդեն էլ պայծառ արևը չի ժպտում, դրսում ցուրտ է ու ամպամած, իսկ սառը քամին աշնանային չորացած տերևներն է քշում մի պատից մյուսը… ձյան հոտ է գալիս :) Որոշեցի որ կարելի է բլոգի դիզայնը փոխել և մի քիչ ամանօրյա դարձնել (մի քիչ շատ ստացվեց :D): Այս տարի շատ գեղեցիկ ու տաք աշուն եղավ, հույսով եմ  ձմեռն էլ ձյունառատ ու սպիտակ կլինի :)

 

Viagra ու ԱՊՊԱհովագրություն…

30 Nov

էս վերջերս սպամը արդեն սպանումաաաաաաա: Ախր ամեն երեկո 200 հատ սպամ ջնջելն էլ մի բան չի :( մոտավորապես մի ամիս է ինչ սպամի քանակը մի քանի անգամ շատացել է ու հիմնականում spam commentner-ը վերաբերվում են ամերիկայում  ապահովագրությանը ու վիագռային, չեմ հասկանում էտ ամերիկացիներին ուրիշ բան չի հետաքրքրում?? :D դե բայց մենակ սպամը չի, արդեն ամեն տեղ ԱՊՊԱ ռեկլամներն են իրանց “բարի ճանԱՊՊԱրհ” ու “ԱՊՊԱհովագրություն” հանգերով… ռադիոյով, հեռուստացույցով, ինտերնետում, պատերին, խանութներում,  մեքենաների վրա… ամեն տեղ: Ես էլ եմ զբաղվում ապահովագրությամբ, նույնիսկ առանձին բլոգ ունեմ, բայց էլ չեմ գրում էտ թեմայով… հավես չկա :(  Ուզում եմ  նոր տարին շուտ գա որ սկսեմ տոնածառների մասին սպամը ջնջել… հոգնել եմ վիագռայից :D