RSS
 

Posts Tagged ‘դպրոց’

Շարադրություն գրելու մասին

22 Jan

Հայաստանից ամսեկան 33000 անգամ ման են գալիս շարադրությունու ևս 14000 անգամ sharadrutyun  բառերով կազմված արտահայտությունները: Ու հիմա դպրոցում դասատուները բացի շարադրությունները կարդալուց պետք է նստեն նաև ստուգեն արդյոք դա ինտերնետից է վերցրած, թե աշակերտն է գրել: Իսկ մեր ժամանակ ինտերնետ չկար ու պապա-մամաներն էին օգնում շարադրությունը գրել: Իսկ լավագույն աշխատանքները միշտ բարձրաձայն կարդում էին… տեսնես հիմա տենց բաներ կա, թե արդեն մոռացվել է? P.S.  Երեխեք ջան, մի քիչ էլ ինքնուրույն մտածեք, էս ինտերնետը ձեզ ապագա չի :P

 

Փոքրիկ նկարիչ

06 Aug

ձախի գալստուկովը ես եմ, աջինը՝ ախպերս :)

Դպրական առաջին տարիներին հիմնական բոլոր առարկաները մի դասատու էր մեզ սովորացնում՝ ընկեր Ջիլավյանը: Շատ էի իրան սիրում, շատ լավ մարդ էր ու շատ լավ դասատու: երբ երկրորդ դասարանը ավարտեցի ու հանդես արեցինք, ես նկարիչի դեր էի խաղում՝ բերետով, վրձինով… դեմք նկարիչ էի :D Հանդեսից հետո ինձ գիրք նվիրեց, մեջն էլ մի հատ բանաստեղծություն, մինչև հիմա պահել եմ… արդեն 14 տարի :) Սա էլ բանաստեղծությունը…

Նայում եմ շուրջս, նայում զարմանում,
Թե այսքան հրաշք ինչպե՜ս է լինում
Ու՞ր կորավ խաղը, ինչպե՞ս մեծացար
Ու այդպես վստահ, ինչպես դու դարձար:

Մեկ էլ տեսնում եմ՝ մեղմիկ ժպտալով,
աչքերիդ կայծը շուրջդ շաղ տալով
վրձինը ձեռքիդ այդ դու ես գալիս,
դու իմ սիրելի, փոքրիկ նկարիչ: