RSS
 

Posts Tagged ‘ընկերներ’

Ձեր ցավը տանեմ

21 Nov

Ընգերներ ջան ձեր ցավը տանեմ, ձեր ջանին մեռնեմ :*
Հասկացել եմ, որ ընտիր ընգերներ ունեմ, մեկը մեկից լավն է… հետները կարաս մինչև աշխարհի ծերը գնաս :) Նենց չէր, որ նոր եմ հասկացել միշտ էլ էտ գիտեի :) ուղղակի մի քանի անգամ իրար հետ հավեսով նստելուց հետո ավելի լավ հասկացա ;) Իմ հին ընգերները, նոր ընգերները բոլորն էլ լավն են, բոլորն էլ հարգանքի ու սիրո արժանի մարդիկ, որոնց համար ամեն ինչ կանեմ ես!! Ու իրանք ընԿերներ չեն, իրանք ընԳերներ են ու մեծատառով ԸՆԳԵՐՆԵՐ: Ապրեք որ դուք կաք :*

 

ֆուտբոլ թե ընկերներ?

01 May

Սիրում եմ ֆուտբոլի ժամանակ բալետ անել. ընկերներով գնում էինք ստադիոն ու հավեսով մեր թիմին քաջալերում ու մեր արևին խորհուրդներ տալիս :) Իմ հին ընկերները գիտեն որ ֆուտբոլ չեմ սիրել ու չեմ նայել, ուղղակի դուրս չի գալիս, բասկետբոլը ինձ ավելի հոգեհարազատ է ;) Էս վերջերս Արմենիքսում ենք սկսել բալետ անել, դե մեծ մասը Ռեալ էին բալետ անում ես էլ որոշեցի որ Բարսային բալետ կանեմ (համ էլ Դավիթ Վիլյան է տեղ խաղում, իրան սիրում եմ ու համ էլ իմ անունիցա :D ): Առաջին խաղը պարտվեց Բարսան, իսկ երկրորդը հաղթեց 2:0 հաշվով: Դե բնականաբար ուրախացա, բոլորի նման սկսեցի ստատուսներ ու գրառումներ գրել մեր հաղթանակի կապակցությամբ: Ու ըտեղ սկսեցի զգալ որ ինձ սկսում են ռեալիստները չսիրել :D մի կողմից դա շատ զվարճալի է, մյուս կողմից ցավալի :( Ֆուտբոլասերները սրտին շատ մոտ են ընդունում իրենց սիրած թիմի պարտությունը, մի աղջիկ նույնիսկ խոստացավ, որ հետս էլ չի խոսա, եթե ես չվերջացնեմ ռեալի մասին հեգնանքով խոսալ :D
Չի կարելի տենց ծանր էտ ամեն ինչը տանել, ես խաղի ժամանակ ինչքան ուժ ունեմ նեռվայնանում ու գոռում եմ, բայց խաղից հետո էտ ամեն ինչը մոռանում եմ ու դնում մի կողմ, ու չեմ նեռվայնաում որ ինչ որ մեկը ասում է Բարսան վատ թիմ է ու աղջիկների նման են խաղում: Ամեն դեպքում մարդկային հարաբերությունները ու ընկերական շրջապատը շատ ավելի կարևոր են քան ինչ որ մի թիմի հաղթանակը կամ պարտությունը :)
P.S. Կյանքում չէի պատկերցանի, որ ֆուտբոլի մասին բան կգրեմ :D

 

Նադայել եմ եղել friend-երիցս…

10 Mar

Նադայել եմ եղել friend-երիցս… ու կարոտել ընկերներիս ;) Դրանք տարբեր բաներ են. friendը միշտ օնլայն է ու միշտ էկրանի մեջ, իսկ ընկերը համ օնլայն է, համ էլ կողքդ կանգնած :)

Լավա գոնե Էս վերջերս friendերից դեպի ընկերներ արտահոսքը մի քիչ շատացել է, թե չէ էս քանի տարի է ընկերներս քիչ-քիչ թվայնացվում էին :/