RSS
 

Posts Tagged ‘Խառը մտքեր’

քաղցր ժպիտ :)

30 Jan

Երկար ոտքեր, տուտուզ-մուտուզ… էտ սաղ հեչ բաներ են :D մեկա 40 տարի հետո տախտակի պես ամեն ինչ տափակումա :D բայց մենակ երկու բան է անփոփոխ մնում՝ աղջկա ժպիտն ու աչքերը: Աչքերի արտահայտությունն էլ կարող է ժամանակի հետ փոխվի ու մենակ ժպիտն է…  մենակ ժպիտն է որ տարիների ընթացքում չի փոխվում, միշտ մնում է նույն ձևի գեղեցիկ ու հմայիչ:) Ամենագեշ աղջիկն էլ, որ քաղցր ժպիտ է ունենում, միանգամից դուր է գալիս, անկախ քեզանից սիրահարվում ես այդ ժպիտի տիրոջը :) էէէ՜էէխ, մի տեսակ ռոման[ծ]իկոտ ստացվեց :D

P.S. Աղջիկներ միշտ ժպտացեք, նամանավանդ նկարվելուց ;)

 

ինչը ինձ դուր եկավ հակերների հարձակման մեջ…

30 Jan

Դե որ 295 հատ կայք դաուն վիճակումա, արդեն բոլորը իմացան :) որ  smart systems-նա մեղավոր, էտ էլ գիտեք: ՀԻմա ասեմ ինչը ինձ էս սաաաղ պատմության մեջ դուր եկավ:

Երբ աշխարհում ինչ որ արտակարգ դրությունա լինում, միանգամից  twitterը ծանրաբեռնվում է ու սկսում է վատ աշխատել: Ասում են, որ twitterի ու մյուս միկրոբլոգների միջոցով նորությունները  ավելի արագ են տարածվում ու ավելի ստույգ են,  քան լրատվական կայքերով ու հեռուստատեսությամբ… չէի հավատում ու միշտ զարմանում էի, թե ոնց կարելի է լուրջ լրատվական կայքերը թողած, կարդալ ինչ որ մեկի ՛՛ծլվլոցը՛՛:  Բայց արի ու տես, որ այսօր լրիվ հակառակ պատկերը ստացվեց… այն որ կայքերը  կոտրած են, ես իմացա ադրբեջանցիների հարձակումից ընդամենը մի քանի վայրկյան հետո, բայց ոչ twitterի այլ դրա հայկական տեսակի՝ armenix ի միջոցով:  ԵՎս մի քանի վայրկյան armenixում ու արդեն ամեն  ինչ պարզ դարձավ հարձակման մասին:) Իսկ իմ սիրելի լրատվական կայքերը սկսեցին խոսել հարձակման մասին 20-25 րոպե հետո՝ ցիտելով բլոգերների գրառումները: Նույն պատմությունը կրկնվեց ադրբեջանական հարձակումից մեկ ժամ հետո: Երբ հայերը կոտրեցին ադրբեջանական կայքերից մեկը, իմացա անմիջապես կոտրելուց հետո, որովհետև ջարդողը հենց armenixցի էր :D Իսկ լրատվական կայքերը էլի ուշանում էին…. սրանից հետո ուշադիր հետևելու եմ ընկերներիս բլոգներին, ստատուսներին ու ծլվլոցին :D