RSS
 

Posts Tagged ‘հասկանալ աղջիկներին’

Անհասկանալի իգական սեռ

29 Nov

Աշխարհը կլոր է,չէ ձվաձև է,բայց մարդիկ չգիտես ինչի տափակ են…

Ուզում եմ մի հետաքրքրագույն թեմայից խոսամ,ավելի ճիշտ գրեմ՝ մեր աղջիկների մտածելակերպից, հա,սրանից հետաքրքրագույնս թեմա այսօր երևի մեկ էլ գուգլում հանդիպող “պոռնո” բառի շատ մեծ քանակություննա… Բայց սրանք իրար հետ կապ չունեն, վերադառնանք մեր աղջիկներին… Սենց մի հետաքրքիր փաստ,որը հայնտաբերվել,պեղվել,գտնվել,գիտակցվել,պարզաբանվել կամ սենց ինչ-որ մի բան է արվել իմ կողմից…Մեր աղջիկները ունեն յուրահատուկ ջիղ ու տաղանդ մեր ասած մտքերը իրանց ինտերպրիտացիայով մտածելու ու վերլուծելու… Պարզագույն ու հասարակ օրինակ…

Տղա(այսուհետ Տ) և աղջիկ (այսուհետ Ա)…

Տ.-Գիտես դու ինձ դուր ես գալիս, ես չեմ ուզում,որ իմ ու քո հարաբերությունները ընթանան այնպես,որ մենք դառնանք ընկերներ… Դրա համար ասում եմ քեզ,որ դու ինքդ կարողանաս քո ակնկալիքները մեր հարաբերություններից հասկանալ ու գիտակցված որոշում կայացնել:

Ա.-Վայ ինչ հասկացող տղա ես դու,մերսի շատ քեզ…

Առաջին հայացքից շատ գեղեցիկ ու հասուն մարդկանց դիալոգ, բաաաայց… Այս պատասխանի տակ իրականում աղջիկը տեսեք ինչերա մտածում…Ա.«Եթե դու թողնում ես,որ ինքս որոշեմ,չես համառում,ուրեմն քո համար մեկա,թե ես ինչ կորոշեմ…դու ուղղակի խաղում ես. որ որոշումն էլ կայացնեմ,դու չես կորցնի…» Հիմա ինձ`տկարիս, բացատրեք` ԸՆՉԻ ՀԸՄԱՐ? Խի եք դուք տենց մտածում էն պարզ պարագայում,որ ուղղակի էդ տղան ուզումա հարգի ձեզ,չի ուզում,որ դուք հետո կոտրվեք…Ուզումա դուք ինքներդ ձեր որոշման տերը լինեք… Չի ուզում յազվա,չամուռ գյադա ըլնի ու նստի շնչներիդ… Չէէէ,էդ ձեռ չի տալիս… Ձեզ կայֆա տալիս,որ ձեզ նադայել են անում??? Օրեկան 8938 զանգ ու SMS են ուղարկում…Ձեզ դայա հաճելի,դուք տենց եք ձեզ սիրված ու հարգված զգում… Իսկ երբ խեղճ տղեն ուզումա,որ ուղղակի դուք ձեզ էական դերակատար զգաք ձեր հարաբերություններում,ինքը դառնումա «լոխ»… Նայի,չի կարում մի քիչ դավիտ անի աղջկան…

Ամենևին չեմ ուզում ասել,որ իմ սեռը անթերիյա…Գրողը տանի չկա նման բան…Մենք ավելի թերի ենք ես կասեի…Սակայն մարդկանց մտքերը անիմաստագույն վերլուծությւոնների ենթարկելու կոնտեքստում դուք հավասարը չունեք… Դու տենց էլ չսովորեցիք, որ էս գրողի տարած գլոբուսի մեջ կան տղերք,որ ուզում են ձեզ հարգեն… Սովորեք… Գիտակցեք էդ անտերը,հետո ուշա լինելու…
P.S. Սույն գիտական ՛՛լուրջ՛՛ աշխատությունը ես չեմ գրել ու իմ հետ կապ չունի, ուղղակի ինձ շատ հետաքրքիր է աղջիկների կարծիքը այս թեմայի շուրջ :)))