RSS
 

Posts Tagged ‘ձմեռ’

Փուչիկներով չարտոնագրված ”երթ”

28 Feb

Այսօր տեղի ունեցավ ՛՛հաջող ձմեռ, բարև գարուն՛՛ ֆլեշմոբը: Ֆլեշմոբի ժամանակ պետք է կանաչ փուչիկներով ճանապարհեինք ձմռանը ու դիմավորեինք գարնանը: Հավաքվեցինք մանկական երկաթուղի տանող թունելի դիմաց, փչեցինք փուչիկները, պատրաստվեցինք ու սկսեցինք Մաշտոցի պողոտայով քայլել դեպի Կասկադ: Բոլորը նայում էին մեզ, ժպտում ու զարմանում: Մոտ 30-40 հոգով հասանք Կասկադ: Պատկերացրեք  17-18 տարեկան աղջիկներ, նույն տարիքի փուչիկներով տղաներ, մեծ մասը մայր բուհի ուսանողներ… մի խոսքով էն ամենավախենալու երազում էլ չես կարող պատկերացնել, որ ֆլեշմոբի՝ փուչիկներով մասնակիցները, ինչ որ մեկին կարող են վնասել կամ մի վատ բան անել:  Բայց չգիտես ինչի կասկադի արի ու քաջ պահակները որոշեցին, որ ԵՊՀ ուսանողները կարող են քարից աստիճանները փուչիկներով վնասեն ու մեզ չթողեցին բարձրանանք վերև :( Հենց իրանցից էլ պարզեցինք, որ մի քանի հոգով փուչիկներով կասկադ մտնելու համար քաղաքապետարանից արտոնագիր է պետք :D ևս մի շատ հետաքրքիր փաստ, եթե դուք կասկադում նկարվել եք ու հանկարծակի կադրի մի անկյունում հայտնվել է վերոհիշյալ քաջ պահակներից մեկը, ապա դուք պետք է անհապաղ ջնջեք այդ նկարը, այլապես անվտանգության պետը անձամբ ձեզ կստիպի,  որ դուք դա անեք :D ու ձեր անունն էլ իր ճմրթած բլոկնոտում կգրի ( տենց էլ չհասկացա, թե ինչին էր պետք կազմակերպիչների անունները): Վերջում էլ մինչև Թամանյանի արձանի մոտ մեզ ճանապարհեցին ու հետ գնացին….

Հյուսիսային պողոտայում, Օպերայում ու Հանրապետության Հրապարակում ոստիկանները մոտեցան ու հարցրեցին միջոցառման մասին ու տեսնելով, որ ֆլեշմոբը ոչ մի քաղաքական բնույթ չի կրում նորմալ թողեցին որ շարունակենք ճանապարհը:

P.S. մերսի կազմակերպիչներին, շատ հավես ու լավ անցավ :)

 

Ամանորյա շունչ

20 Dec

Հիշում եմ փոքր ժամանակ ոնց էինք ամբողջ ընտանիքով ձմռանը տոնածառը զարդարում ու ինձ նորից մանուկ եմ զգում :) Փոքր, բնական եղևնի էինք ամեն տարի բերում ու զարդարում հիի~ն սովետական խաղալիքներով: Գույնզգույն ապակե խաղալիքներ էին, տարբեր նկարներով ու նախշերով ու եթե մեկը պատահաբար ընկնում էր, միանգամից փշուր-փշուր էր լինում: Իմ ու եղբորս համար մի մեծ տոն էր եղևնու զարդարելը, ուրախ-ուրախ զարդարում էինք, իսկ ծնեղներս մեզ օգնում էին` նրանք էլ մեզ հետ ուրախանալով:
Հիմա արդեն մեծ տոնածառ ենք զարդարում, ավելի ժամանակակից խաղալիքներով ու զարդերով: Հին խաղալիքները նորերի կողքին էլ չեն երևում… չեն սազում:  Բայց դե ափսոսում ես դեն քցես, այդ խաղալիքների հետ է կապված մեր մանկության ամենաուրախ նոր տարիները, ձմեռ պապիկի բերած նվերները ու հունվարի մեկի ուրախ առավոտները: Ամեն տարի ախպերներով ուզում էինք գիշերը արթուն մնաինք ու ձմեռ պապիկին բռնեինք :D բայց միշտ չէր ստացվում, չէինք դիմանում ու քնում էինք…  Իսկ սովետական խաղալիքները մինչև հիմա էլ կախում եմ… կախում եմ տոնածառի ետևի մասում, որ չերևա բայց տոնական հին շունչը պահպանվի:
Այս տարի ձմռանը միայնակ եմ զարդարելու :(  Եղբայրս Մոսկվայում է, մաման ու պապան էլ զբաղված են առօրյա գործերով… Այդքան էլ հետաքրքիր չի լինելու :(
P.S. Հեսա նոր տարուն facebook-ի իմ ընկերներից ով գա մեր տուն գնալուա տոնածառի հետևի հին խաղալիքները նայի :D

 

Ձմեռը սկսվեց

12 Dec

Այսօր առաջին անգամ ձմեռը իր մասին հիշացրեց… արդեն էլ պայծառ արևը չի ժպտում, դրսում ցուրտ է ու ամպամած, իսկ սառը քամին աշնանային չորացած տերևներն է քշում մի պատից մյուսը… ձյան հոտ է գալիս :) Որոշեցի որ կարելի է բլոգի դիզայնը փոխել և մի քիչ ամանօրյա դարձնել (մի քիչ շատ ստացվեց :D): Այս տարի շատ գեղեցիկ ու տաք աշուն եղավ, հույսով եմ  ձմեռն էլ ձյունառատ ու սպիտակ կլինի :)