RSS
 

Posts Tagged ‘մտքեր’

Հերթական ապուշություն

01 Oct

Թե ասա ինչի ես իմ ծրագրավորող հալով որոշեցի բլոգ վարեմ…? Հիմա հին գրածներս կարդում եմ ու ժպտում եմ. կեսից ավելը կջնջեի, իսկ էն մյուս կեսը ընդհանրապես չէի դնի բլոգում… Մի տեսակ անհետաքրքիր է դարձլ, կամ էլ ես եմ փոխվել :)
Սենց մեկ-մեկ մտածում եմ, որ 800 հոգի լայքել է բլոգս… Ախր անկապ բաներ եմ է գրել, սրա ինչն եք կարդում ու լայքում? Հիմա լիքը մարդ նստած ամբողջ օրը բլոգներ ու տուֆտա նյութեր է կարդում ինտերնետում… հայկական բլոգոսֆերան անիմաստ մտքերով է ողոված, ու այդ անիմաստություն գրողներից մեկն էլ ես եմ: սա էլ սերիալների նման մի բան է. բոլորը հասկանում են, որ դեբիլություն է, բայց մեկա նայում են: Ապուշություն գրելն ու ապուշություն տարածելը սովորություն է դարձել… Ու հիմա դուք դեմքի խելոք արտահայտությամբ կարդում եք սա ու մտածում, որ ճիշտ է ասում, բայց իրականում սա էլ է հերթական ապուշություն, որով դուք լցնում եք ձեր ուղեղը… ավելի լավա գնացեք անգլերեն պարապեք, խելոք գիրք կարդացեք կամ էլ քնեք… դրանք ավելի օգտակար են ;) :D