RSS
 

Posts Tagged ‘նամակ’

Տապոռության գագաթնակետ

16 Dec

Չեք պատկերացնի ոոոոոնց եմ ես սիրում տապոռ, անկապ  ու անիմաստ պատմվածքներ… դզումա ինձ էտ ապուշությունները :D 2 հատ շատ ընտիր բան կդնեմ, երկրորդը երևի շատերը կարդացել են, բայց առաջինը նորություն է, araycho.blogspot.com բլոգից եմ գտել: Առաջինը նամակ է, որը գրել է մայրը իր որդուն(հատված Անահիտ Թոփչյանի “մենախոսություն գժանոցում” մոնոդրամայից), իսկ երկրորդը` շարադրություն աշնան մասին:

1.

Սիրելի որդյակս,

Ես գրում եմ քեզ այս նամակը, որպեսզի իմանաս, որ գրում եմ քեզ: Եթե ստանաս այս նամակը, ուրեմն հասել է քեզ: Եթե չստանաս` հայտնիր ինձ, որպեսզի նորից ուղարկեմ: Ես քեզ դանդաղ եմ գրում, որովհետև գիտեմ, որ դու դանդաղ ես կարդում:

Վերջերս հայրդ կարդաց, որ համաձայն վիճակագրության վթարները մեծ մասամբ տեղի են ունենում տնից մեկ կիլոմետր հեռավորության վրա, ահա թե ինչու որոշեցինք ավելի հեռու տեղափոխվել: Սքանչելի տուն է, լվացքի մեքենայով, սակայն վստահ չեմ, թե սարքին է: Երեկ լվացքս դրեցի մեջը, ջուրը քաշեցի և դրանից հետո էլ չեմ տեսել, բայց Տերն իր հետ:

Եղանակն այստեղ այնքան էլ վատ չէ: Անցած շաբաթ ընդամենը երկու անգամ անձրև եկավ: Առաջին անգամ երեք օր տևեց, երկրորդ անգամ` չորս:

Ինչ վերաբերում է բաճկոնիդ, որ խնդրել էիր, քեռիդ ինձ ասաց, որ եթե կոճակներով ուղարկենք, ավելի թանկ կնստի, քանզի ծանր են, ուստի կոճակները կտրեցինք և դրեցինք բաճկոնիդ գրպանը:

Վերջապես թաղեցինք պապիկիդ. նրա դիակը գտանք տեղափոխության ժամանակ: Նա մնացել էր պահարանում այն օրվանից, երբ պահմտոցի խաղալիս հաղթող դուրս եկավ և նրան չգտանք: Կարդալ գրառումն ամբողջությամբ »