RSS
 

Posts Tagged ‘նեղանալ’

բռի չոբան եմ :P

11 Aug

Մարդիկ կան ինձ սիրում են, մարդիկ  էլ կան մտածում են, որ բռի չոբան եմ… բայց ինձ սիրողները ավելի շատ են   :P
Գիտեք ինչիցա գալիս?? Ես  մի բան ասելուց առաջ չեմ մտածում, որ ինձնից կարողա նեղանան կամ դուրները չգա, որովհետև ինչ ասում եմ, ասում եմ մաքուր սրտով ու առանց մի կաթիյլ թույնի, առանց վիրավորելու կամ ստորացնելու որևէ նպատակի…
Հիմնականում ինձնից նեղացողները ձև են բռնում, որ նեղանում են, ես տենց մարդկանց հետ չեմ կարա յոլլա գնամ, ինքը ինձ չի հասկանա … :/ Ընկերներս իմ կատակներից ու ղժոցներից չեն նեղանում, գիտեն որ ղժում եմ ղժալու համար, ՛՛կծում՛՛ եմ կծելու համար, այլ ոչ թե որ նեղացնեմ կամ վիրավորեմ:  Երբ ասում եմ, որ մազերը ահավոր գեշա, ասում եմ որ մյուս անգամ տենց չսարքի ու ավելի սիրուն լինի: Երբ ասում եմ, որ չաղացելա, ասում եմ որ երեկոյան քիչ ուտի ;) Ու նույն ձև երբ տեսնում եմ, որ սիրուն շոր է հագել, անպայման նկատում եմ :)
Նենց որ ինձնից նեղանալ չի կարելի, իսկ եթե էս ամեն ինչը կարդալուց հետո էլի որոշեք նեղանալ, ուրեմն ջհանդմին նեղանաք :P

 

Նեղանալու մասին…

29 Mar

Ժող ինձ կարաք բացատրեք ինչ է նշանակում նեղանալ???  Եթե քեզ վիրավորում են կամ վատություն են անում, դու չես կարող մի շաբաթ հետը չխոսաս ու նորից ամեն ինչ նույն ձև լինի :Ճ վատությունից դու փոխում ես վերաբերմունքը տվյալ մարդու նկատմամբ… հետո ժամանակի ընթացքում նորից հարաբերությունները կամ վերականգնվում են կամ ոչ, բայց ինչ էլ լինի, արդեն հարաբերությունները նույնը չեն կարող լինել! Հիմա ես չեմ հասկանում, որ ասում են նեղացա ու մի շաբաթ իբր հետդ չի խոսում, դրա իմաստը որն է??

Իմ կարծիքով նեղանալը անիմաստ ու անկապ բառ է… գոյություն ունի վերաբերմունք ու հարաբերություններ, որոնք անընդհատ զարգանում ու  փոփոխվում են :)

 

Խի եմ ես էսքան ոչխար?

02 Feb

Խի եմ ես էսքան ոչխար?? ամեն անգամ նույն սխալը անում եմ ու չեմ խրատվում… մի հատ ապուշ սովորություն ունեմ՝ վաբշե հիշաչար չեմ: Ես շատ արագ բռնկվում եմ, ջղղայնանում ու հետո մի քանի օրից լրիվ մոռանում եմ ու մի կաթիլ ջղայնություն չի մնում մեջս :) Ու հետո որ գալիսա բարիշելու պահը միշտ առաջին քայլը ես եմ անում, ուղակի չեմ սիրում որ ինչ որ մեկը ինձանից նեղացածա… բայց վսյո, սրանից հետո պիտի թքեմ սաղի վրա ու միանգամից մոռանամ, եթե ուզում են բարիշեն թող գան իրանք խնդրեն… արդեն որերորդ անգամա էս նույն պատմության մեջ եմ ընգնում:(