RSS
 

Posts Tagged ‘շարադրություն’

Շարադրություն գրելու մասին

22 Jan
Установка кондиционера стоимость монтажа рассчитывается по формуле. . Профессиональная химчистка ковров у вас дома. .

Հայաստանից ամսեկան 33000 անգամ ման են գալիս շարադրությունու ևս 14000 անգամ sharadrutyun  բառերով կազմված արտահայտությունները: Ու հիմա դպրոցում դասատուները բացի շարադրությունները կարդալուց պետք է նստեն նաև ստուգեն արդյոք դա ինտերնետից է վերցրած, թե աշակերտն է գրել: Իսկ մեր ժամանակ ինտերնետ չկար ու պապա-մամաներն էին օգնում շարադրությունը գրել: Իսկ լավագույն աշխատանքները միշտ բարձրաձայն կարդում էին… տեսնես հիմա տենց բաներ կա, թե արդեն մոռացվել է? P.S.  Երեխեք ջան, մի քիչ էլ ինքնուրույն մտածեք, էս ինտերնետը ձեզ ապագա չի :P

 

Կորած նասկի

13 Nov

Միշտ ուզեցել եմ էս մատերով նասկիներից ունենամ :D

Հիմա նստում ենք բլթի կնոպկայի վրա ու սկսում գրել ;)

Ինձ միշտ սենց մի հատ հարց է հետաքրքրել՝  ”ինչի սև նասկիներով, տան մեջ ման գալուց ,նասկիների տակը սպիտակում է, իսկ սպիտակ նասկիներով ման գալուց նասկիների տակը սևանում?” Էս հարցը փոքրիկ սպիտակ նասկուն  էլ էր հետաքրքրում ու նա որոշում է գիշերով գնալ էս հարցի պատասխանը ստանալու…. Ի դեպ մոռացա ասեմ, որ ինքը ծակ էր ու այդ ծակի շնորհիվ նասկին հիանալի օդափոխվում էր :D Ծակը առաջացել էր կեղտոտ եղունգի հետ պայքարի ընթացքում :D

Երկար փնտրտուքներից հետո բազկաթոռի տակ նա հանդիպում է սև նասկուն, որը արդեն մի քանի ամիս  սպասում էր իր սպիտակ ասպետին :) Տենց նրանք միաձուլվում են ու ունենում են բոթասի էն պուճուր նասկիներից <3

P.S. Պատմությունը կորած նասկու մասին էր, որը գտնում է իր կյանքի երկրորդ թային :)

P.P.S. Մտքի հեղինակ՝ Ժաննա Բարսեղյան
Գլխավոր դերերում՝ 2 հատ նասկի ու 1 հատ եղունգ

 
 

Կյանքի, մահվան ու իսկական սիրո մասին…

09 Oct

Երբ մարդ մահանում է, նրա հոգին սկսում է բարձրանալ երկինք: Մինչև դրախտ հասնելը հոգին անցնում է 7 վիճակների (երկինքների) միջով.

  1. Հենց մահանալուց հետո նա գտնվում է երկրի մոտ, տեսնում է իր անկենդան մարմինը և կարող է թռնել տների վրայով:
  2. Վերև բարձրանալուց հետո նա հանդիպում է իր կյանքի ամենավախենալու սարսափների հետ, այն բոլոր վատ բաները, որ  կատարել է կյանքում, հայտնվում են նրա առջև:
  3. Հետո սկսում է սիրո, սեքսի ու հոգեբղկանքի(կայֆավատի :D ) մասը, իր բոլոր նվիրական ու էռոտիկ երազանքները հոգին տեսնում ու զգում է:
  4. Դրանից հետո սկսում է ժամանակի փորձությունը, հոգին դեմ առ դեմ հանդիպում է ժամանակի, տխրության, միապաղաղ կյանքի հետ…
  5. Բացարձակ գիտելիքի վիճակ, հոգին իմանում է աշխարհի բոլոր գաղտնի գիտելիքները, այն ամենը ինչ ուզեցել է իմանալ երկրային կյանքի ժամանակ, բայց չի իմացել:
  6. Հոգին ծանոթանում է բացարձակ գեղեցկության հետ:
  7. Դրախտ, որտեղ հրեշտակներն են ապրում և որտեղ պիտի կշռեն հոգին:

Այստեղից էլ առաջացել է ՛՛7-րդ երկնքում է գտնվում՛՛ ասացածքը:

Հոգին կշռելու ժամանակ որոշվում է, թե ինչպես է ապրել մարդը իր կյանքում, լավ արարքների համար նրան միավորներ են ավելացնում, վատերի համար միավորները հանվում են: Եթե հոգին 600 միավորից ավել է հավաքում, նա դառնում է հրեշտակ ու ապրում է դրախտում: Եթե պակաս է հավաքում նորից վերադառնում է երկիր ու մտնում է նորածին երեխայի մարմնի մեջ (այս պրոցեսը կոչվում է ռեինկարնացիա):  Մոր փորի մեջ երեխան հիշում է իր ողջ նախորդ կյանքը, հենց ծնվում է հրեշտակը իջնում է և մատով կպնում է քթի ու վերին շրթունքի միջև ընկած հատվածին, դրա համար էլ այդտեղ փոսիկ է առաջանում(նոր ծնված երեխաների մոտ այդ փոսիկը չկա), ու հոգին ամեն ինչ մոռանում է: Մարդը նորից սկսում է ապրել ու նորից մահանալուց հետո հոգին կանգնում է դատի առաջ, եթե էլի միավորները չեն հերիքում, նորից վերադառնում է երկիր ու այսպես շարունակ քանի դեռ չի դարձել հրեշտակ: Փաստացի երկիրը դժոխքն է…

Եթե այս կյանքում ինչ որ հիվանդություն ունես, դա նշանակում է որ նախորդ կյանքում մահացել ես այդ հիվանդության հետ կապված մահով, օրինակ.  վզի հիվանդությունով տառապողին նախորդ կյանքում կախել են, մաշկային հիվանդություն ունեցողը վառվել է…

Եթե երկու հոգի մի կյանքում իրար սիրել են ու դա եղել է իսկական սեր, բայց եթե այդ սերը պտուղ չի տվել, այսինքն նրանք չեն կարողացել երեխա ունենալ, ապա հաջորդ կյանքում նրանց ևս մեկ  հնարավորություն կտրվի սխալը ուղղելու համար: Ու երբ նրանք հանդիպեն ապա միանգամից կհասկանան, որ ստեղծված են իրար սիրելու համար <3 Ստացվում է, որ սպիտակ ձիով ասպետին սպասելը կարող է և ճիշտ որոշում է  ;)

P.S. Ընկերներս գիտեն, որ ինձ տարելա Բեռնարդ Վեռբերի գրքերի վրա…  Էս պատմեցի ‘՛танатонавты՛ մի հատված, եթե հետաքրքրեց կարող ամբողջ գիրքը կարդալ :) Бернард Вербер ”’танатонавты” 

 

Շնորհավոր տղերք

28 Jan

Իմ ընկերներից շատ-շատերը հենց հիմա ծառայում են հայոց բանակում ու էս պոստը իրանց է նվիրվում:  Ես միշտ հարգել եմ այն մարդկանց ովքեր դժվար դրության մեջ լինելով հանդերձ երբեք չեն բողոքել, չեն ընկճվել ու գլուխը բարձր պահած դուրս են եկել դժվար իրավիճակից :) Երբ տղերքի հետ խոսում եմ հեռախոսով, ոչ մեկը չի ասում որ վատա, դժվարա, չենք կարում ծառայենք… բոլորն էլ ուրախ-ուրախ պատմում են իրանց լավ օրերից, իրենց հազվադեպ, բայց մինչև կյանքի վերջ հիշվող տոներից, նոր ընկերներից… մտածում ես որ ամեն ինչ լավ է, բանակն էլ խաղ ու պար է: Բայց հետո սկսում են պատմել թե ոնց է անցնում իրենց օրը… ու հասկանում ես որ չէ, բանակը հեշտ բան չի, ամեն մեկը չի կարա ծառայի…. ամեն մի օրը նման է նախորդին, ամեն առավոտ նույն ֆիզիկական վարժությունները, նույն տանջանքը, անհասկացող սպաները… ու վերջապես կարոտը, որ օր-օրի ավելի է տանջում :( Բաց այսօր էտ օրերից չի, այսօր ձեր տոնն է, այսօր ամբողջ Հայ ժողովուրդն  է ձեզ շնորհավորում, ձեզ հիշում ու հպարտանում որ ձեզ պես զինվորներ ունի: Հավեսով գրկում եմ բոլորիդ ու շնորհավորում :) ))

 

Ամանորյա շունչ

20 Dec

Հիշում եմ փոքր ժամանակ ոնց էինք ամբողջ ընտանիքով ձմռանը տոնածառը զարդարում ու ինձ նորից մանուկ եմ զգում :) Փոքր, բնական եղևնի էինք ամեն տարի բերում ու զարդարում հիի~ն սովետական խաղալիքներով: Գույնզգույն ապակե խաղալիքներ էին, տարբեր նկարներով ու նախշերով ու եթե մեկը պատահաբար ընկնում էր, միանգամից փշուր-փշուր էր լինում: Իմ ու եղբորս համար մի մեծ տոն էր եղևնու զարդարելը, ուրախ-ուրախ զարդարում էինք, իսկ ծնեղներս մեզ օգնում էին` նրանք էլ մեզ հետ ուրախանալով:
Հիմա արդեն մեծ տոնածառ ենք զարդարում, ավելի ժամանակակից խաղալիքներով ու զարդերով: Հին խաղալիքները նորերի կողքին էլ չեն երևում… չեն սազում:  Բայց դե ափսոսում ես դեն քցես, այդ խաղալիքների հետ է կապված մեր մանկության ամենաուրախ նոր տարիները, ձմեռ պապիկի բերած նվերները ու հունվարի մեկի ուրախ առավոտները: Ամեն տարի ախպերներով ուզում էինք գիշերը արթուն մնաինք ու ձմեռ պապիկին բռնեինք :D բայց միշտ չէր ստացվում, չէինք դիմանում ու քնում էինք…  Իսկ սովետական խաղալիքները մինչև հիմա էլ կախում եմ… կախում եմ տոնածառի ետևի մասում, որ չերևա բայց տոնական հին շունչը պահպանվի:
Այս տարի ձմռանը միայնակ եմ զարդարելու :(  Եղբայրս Մոսկվայում է, մաման ու պապան էլ զբաղված են առօրյա գործերով… Այդքան էլ հետաքրքիր չի լինելու :(
P.S. Հեսա նոր տարուն facebook-ի իմ ընկերներից ով գա մեր տուն գնալուա տոնածառի հետևի հին խաղալիքները նայի :D

 

Տապոռության գագաթնակետ

16 Dec

Չեք պատկերացնի ոոոոոնց եմ ես սիրում տապոռ, անկապ  ու անիմաստ պատմվածքներ… դզումա ինձ էտ ապուշությունները :D 2 հատ շատ ընտիր բան կդնեմ, երկրորդը երևի շատերը կարդացել են, բայց առաջինը նորություն է, araycho.blogspot.com բլոգից եմ գտել: Առաջինը նամակ է, որը գրել է մայրը իր որդուն(հատված Անահիտ Թոփչյանի “մենախոսություն գժանոցում” մոնոդրամայից), իսկ երկրորդը` շարադրություն աշնան մասին:

1.

Սիրելի որդյակս,

Ես գրում եմ քեզ այս նամակը, որպեսզի իմանաս, որ գրում եմ քեզ: Եթե ստանաս այս նամակը, ուրեմն հասել է քեզ: Եթե չստանաս` հայտնիր ինձ, որպեսզի նորից ուղարկեմ: Ես քեզ դանդաղ եմ գրում, որովհետև գիտեմ, որ դու դանդաղ ես կարդում:

Վերջերս հայրդ կարդաց, որ համաձայն վիճակագրության վթարները մեծ մասամբ տեղի են ունենում տնից մեկ կիլոմետր հեռավորության վրա, ահա թե ինչու որոշեցինք ավելի հեռու տեղափոխվել: Սքանչելի տուն է, լվացքի մեքենայով, սակայն վստահ չեմ, թե սարքին է: Երեկ լվացքս դրեցի մեջը, ջուրը քաշեցի և դրանից հետո էլ չեմ տեսել, բայց Տերն իր հետ:

Եղանակն այստեղ այնքան էլ վատ չէ: Անցած շաբաթ ընդամենը երկու անգամ անձրև եկավ: Առաջին անգամ երեք օր տևեց, երկրորդ անգամ` չորս:

Ինչ վերաբերում է բաճկոնիդ, որ խնդրել էիր, քեռիդ ինձ ասաց, որ եթե կոճակներով ուղարկենք, ավելի թանկ կնստի, քանզի ծանր են, ուստի կոճակները կտրեցինք և դրեցինք բաճկոնիդ գրպանը:

Վերջապես թաղեցինք պապիկիդ. նրա դիակը գտանք տեղափոխության ժամանակ: Նա մնացել էր պահարանում այն օրվանից, երբ պահմտոցի խաղալիս հաղթող դուրս եկավ և նրան չգտանք: Կարդալ գրառումն ամբողջությամբ »

 
 

Ձմեռը սկսվեց

12 Dec

Այսօր առաջին անգամ ձմեռը իր մասին հիշացրեց… արդեն էլ պայծառ արևը չի ժպտում, դրսում ցուրտ է ու ամպամած, իսկ սառը քամին աշնանային չորացած տերևներն է քշում մի պատից մյուսը… ձյան հոտ է գալիս :) Որոշեցի որ կարելի է բլոգի դիզայնը փոխել և մի քիչ ամանօրյա դարձնել (մի քիչ շատ ստացվեց :D): Այս տարի շատ գեղեցիկ ու տաք աշուն եղավ, հույսով եմ  ձմեռն էլ ձյունառատ ու սպիտակ կլինի :)