RSS
 

Posts Tagged ‘ուսանող’

KitKat-ն ու հաջողությունը

07 Jan

Kitto katsu ճապոներենից թարգմանված նշանակում է «հաջողություն մաղթել»: Եթե նկատեցիք, այս արտահայտությունը շատ նման է հանրահայտ KitKat շոկոլադի անվանը: Այս փաստը հաշվի առնելով` 2008 թվականին Ճապոնիայում KitKat-ը սկսեց վաճառվել այնպիսի տուփերով, որոնք կարելի էր փոստով ուղարկել: Հենց տուփի վրա գրում եք կարճ նամակ, ստացողի անունը և հաջողության շոկոլադը գցում եք փոստարկղի մեջ:

Հենց նույն պատճառով ճապոնացի ուսանողները համոզված էին, որ եթե քննությունից առաջ ուտեն KitKat, ապա քննությունը բարձր կստանան, քանի որ KitKat-ը հաջողություն է բերում: Տակ շտո կերեք KitKat ու մտեք քննության ;)

 

կիբեռսեքսի մասին կինո ենք ցույց տվել

05 Dec

Առավոտյան մի բան եմ հիշել ու մինչև հիմա ծիծաղս գալիսա :D Ընդհանրապես ՈՒԳԸ-ում կամ ուսխորհուրդում ընդունված է մասնագիտական հետաքրքրիր ֆիլմեր ցույց տալ ֆակուկտետում ուսանողների համար: Անցաց տարի որ ՈՒԳԸ քարտուղարն էի, ես ու Հայկուշը (ինքն էլ նախագահն էր) որոշեցինք մենք էլ ֆիլմ ցույց տանք, դա պիտի լիներ ՈՒԳԸ կողմից կազմակերպված առաջին ֆիլմի դիտումը: Անդամներին խնդրեցինք որ հետաքրքիր ֆիլմեր գտնեն բերեն, որ լավագույնը ընտրենք ու ցուցադրենք…  վերջնական ընտրությունը կանգնեց 2 ֆիլմերի միջև` “битва браузеров”, որը պատմում է տարբեր բռաուզեռների զարգացման,կատարելագործման ու պայքարի մասին, և 2րդ ֆիլմը դադադադադադամ….. “Эпидемия киберсекса“, որը պատմում է մարդկանց մասին որոնք օրերով դուրս չեն գալիս էրոտիկ կայքերից, ամբողջ օրը դրա վրա նստած են ու վաբշե… մի խոսքով հասկացաք :D Մենք որպես առաջադեմ ՈՒԳԸ ընտրեցինք երկրորդ ֆիլմը :) ՈՒ հիմա որ մտածում եմ գնաս մեկին պատմես, որ ֆակուլտետի ամենալավ լսարանը դեկանատից վերցրել ենք, պռոեկտոր ենք բերել, մարդ ենք հավաքել ու կիբեռսեքսի մասին կինո ենք ցույց տվել… հաստատ մարդկանց խնդալը կգա :D

P.S. Հիշում եմ, որ մտա դեկանատ զամդեկանին զգուշացնեմ կինոյի համար, հարցրեց թե ինչի մասին է կինոն լինելու… խաբեցի ասեցի ինտերնետի, մտքումս աղոթելով որ կինոն նայելու չգա ;)

 

Թե ինչպես գրեցի թերթի համար

24 Nov
Ես ու Մարիամը

Ես ու Մարիամը

Մի օր իմացա որ Մարիամ Օսիպյանը իրենց ֆակուլտետի թերթի խմբագիրն է: Դե սկսեցի հարցուփորց անել թե ինչի մասին են գրում, երբ է տպագրվում թերթը,  ովքեր են հեղինակները և այլն… իսկ մինչ այդ արդեն հասցրել էի kirarakan.info-ն լաավ ռեկլամ անեի ու Մարիամը գիտեր իմ ստեղծագործական տաղանդի մասին :D :D ու առաջարկեց ինչ որ բան գրել իրենց թերթի համար, դե բնականաբար ես էլ համաձայնվեցի :) Դե քանի որ մենք իրար ընդհանրապես չենք հասկանում (ավելացրեք նաև նաև այն, որ ինքը պատմականում է սովորում,  իսկ ես կիրառականում, լրիվ պարզ կլինի) որոշեցի գրել այն մասին, որ տարբեր ֆակուլտետների ուսանողների հետաքրքրությունները տարբեր են և հաճախ իրար հետ խոսալու ընդհանուր թեմա չեն ունենում, բայց հետո նենց ստացվեց, որ գրեցի ֆակուլտետներում դասավանդվող կողմնակի առարկաների մասին, որոնք փաստացի ոչ մեկին պետք չեն ու անխտիր բոլորին ստուգարքը նշանակվում է :D Դե հիմա սպասում եմ երբ է տպվելու իմ հոդվածը, տպագրվելուց հետո ստեղ էլ կդնեմ որ դուք էլ կարդաք ;)