RSS
 

Posts Tagged ‘սակագնային փաթեթ’

Ընտրիր քո տարիֆը!

27 Sep

Հավելվածը վերլուծում է ձեր կատարած զանգերը և այդ արդյունքների հիման վրա առաջարկում է Ձեզ ամենահարմար սակագնային փաթեթը:

Առաջին անդրոիդ հավելվածը, որը սարքեցի, դա Պարույր Սևակի բանաստեղծությունների հավելվածն է եղել:
Իսկ ահա երկրորդի մասին ուզում եմ մի քիչ մանրամասն խոսեմ:

Հավելվածը կոչվում է Top Tariff, այն սմարտֆոնի մեջ ներբեռնելուց հետո, վերլուծում է Ձեր հեռախոսից բոլոր ուղղություներով կատարված զանգերը (VivaCell, Orange, Beeline), SMS-ները, օգտագործված ինտերնետի ծավալը և վերլուծության արդյունքների հիման վրա առաջարկում է այն սակագնային փաթեթների եռյակը, որոնց դեպքում Դուք կվճարեք նվազագույն գումար բջջային ծառայությունների համար:

Յուրաքանչյուր փաթեթի համար 1 ամսվա կտրվածքով կանխատեսում է, թե որքան գումար կկազմի ամսեկան ծախսը:
Հավելվածը հնարավորություն է տալիս ընտրել լավագույն սակագնային փաթեթների եռյակն ըստ նախընտրելի օպերատորի:
Հավելվածում հնարավորություն կա դիտելու այն համարների ցանկը, որոնց հետ դուք ամենաշատն եք զրուցում:
Մի խոսքով օգտակար հավելված, որը գոնե մեկ անգամ պետք է օգտագործոք ու ընտրեք ճիշտ տարիֆային պլան:

Գնահատեք ձեր գումարը և խնայեք այն Top Tariff-ի օգնությամբ:
Ներբեռնելու համար սեղմեք Top Tariff