RSS
 

Posts Tagged ‘սեր’

Աղջիկները սիրում են քյառթուներին

04 Oct

քյառթու սեր

Երևի գիտեք, որ Դարվին ձյաձյան ասում էր, որ կենդանի է մնում ամենաուժեղ, ամենախելացի ու ամենահարմարվող կենդանիների տիպը: Ենթադրվում է, որ նրա խոսքերը տարածվում են նաև մարդկանց վրա…

Եթե ինչ որ գետի մեջ որևէ տեսակի շատ ձուկ կա, կարելի է եզրակացություն անել, որ գետում բարենպաստ պայմաններ են ստեղված ձկան այդ տեսակի համար (ըստ Դարվինի) :

Կարծում եմ, որ բոլորդ էլ կհամաձայնվեք ինձ հետ, որ քյառթուները Հայաստանում շատ են… Եթե Հայաստանում լիքը քյառթու կա, ուրեմն Հայաստանում բարենպաստ պայմաններ են ստեղծված քյառթուների զարգացման համար :) Քյառթուները բարեհաջող զարգանում ու բազմանում են, այստեղից հետևում է, որ կանայք նրանց սիրում են, եթե չսիրեին քյառթուները չէին բազմանա :D Ստացվում է, որ Հայաստանում լավ ապրելու և հավեսով բազմանալու համար պիտի քյառթու լինես :P

P.S. Աղջիկներին խնդրում եմ զերծ մնալ ՛՛ հա բայց դա բոլորին չի վերաբերվում, ես քյառթուներին չեմ սիրում, էս պոստը իմ մասին չի, ապուշություն ես գրել…՛՛ ու նմանատիպ քոմենտներից, ես էտ ձեզանից էլ լավ գիտեմ :P

 

Սիրում եմ սիրել

01 Oct

  1. Սիրում եմ, երբ մեքենան արագ գնում է, ձեռքդ հանում ես դուրս ու սկսում ես քամու հետ խաղալ:
  2. Սիրում եմ, երբ տոլմա ուտելուց ջրի վրայի փոքր յուղի կաթիլները գդալով հավաքում ես իրար մոտ ու մի հատ մեծ յուղի կաթիլ է ստացվում:
  3. սիրում եմ ելակով չայ: 2-3 հատ ելակը քցում եք բաժակի մեջ, գդալով ճմռում եք, պեսոկ եք ավելացնում ու լցնում եք թեյն ու ջուրը:
  4. Ապակուց ամանները կամ արձանիկները հատուկ տոպրակների մեջ են դրած լինում( օդով լցրած լիքը մանր փուչիկներով, որ սղմում ես ճտոցա գալիս)… շատ եմ սիրում դրանք ճտցնել:
  5. Սիրում եմ, որ բլոգս հավանում են ու գովում են :D
  6. Սիրում եմ, որ նոր ծանոթի հետ միանգամից լեզու ես գտնում, ընդհանուր բաներ… ու թվում է, թե այդ մարդուն արդեն հազար տարի ճանաչում ես
  7. Սիրում եմ, որ ձմռանը առավոտյան արթնանում ես ու տեսնում ես լիքը ձյուն է եկել ու ամեն ինչը սպիտակ է:
  8. Սիրում եմ կիրակի առավոտյան մինչև 12ը քնել:
  9. Սիրում եմ, որ երազի կեսից արթնացնում են, բայց հետո քնում ես ու երազի շարունակությունն ես նայում:
  10. Սիրում եմ, որ ինձ սիրում են:
  11. Սիրում եմ սիրել…

P.S. Սիրեք զմիմեանց

 

Ինչու են տղամարդիկ լեվի գնում?

15 Sep

Գիտեք ինչու են տղամարդիկ սիրում բազմաթիվ կանանց հետ լինեն, իսկ կանայք հիմնականում ունենում են 1-2 զուգընկեր :Ճ

Բնության օրենք է, ինչքան էլ մենք մեզ համարում ենք զարգացած էակներ, բայց մեկ է մեր մեջ պահպանվել են բնազդներն ու բնության օրենքներին ենթարկվելու ներքին զգացումը…

Առողջ ու ուժեղ տղամարդը,  իր բեղուն տարիքում (Ենթադրենք 18-48 տարեկաններում, 30 տարի) եթե օրական քնի մի կնոջ հետ կարող է ունենալ 30×365=1095… մի քանի օր էլ արձակուրդ կգնա, մոտավոր կստացվի 10.000 երեխա :) 

Առողջ ու ուժեղ կինը իր բեղուն տարիքում (ենթադրենք 18-48, 30 տարի) կարող է ամեն 9 ամիսը մեկ երեխա ունենալ 30×12/9= 40, կնոջը արձակուրդ չենք տա ու կստանանք 40 երեխա :D

Արդյունքում ստացվում է, որ սերունդը շարունակելու համար տղամարդու համար որակը կարևոր չէ, կարևորը քանակն է ու տղամարդիկ աշխատում են քանակի վրա՝ ինչքան շատ, այնքան լավ: Իսկ կանանց համար կարևորը որակն է: Կանայք պետք է ընտրեն ամենալավ տղամարդուն, որպեսզի նրա հետ սերունդը շարունակեն: Իսկ տղամարդիկ աշխատում են իրենց գեները փոխանցեն ինչքան հնարավոր է շատ կանանց ու այդպես իրենց սերունդը պահպանեն: Այդ պատճառով տղամարդկանց համար այդքան էլ կարևոր չէ, ում հետ կքնեն իսկ կանանց համար շաա՜տ կարևոր է ;)

P.S. Սա ես չեմ հորինել, էս իրական պատմությունա :D

 

Սիրում եմ կյանքը <3

13 Jun

՛՛Ուզում եք, որ ձեր սիրելին անընդհատ ձեր մասին մտածի? նրանից պարտքով փող վերցրեք և երկար ժամանակ մի վերադարձրեք :D

Սա իհարկե հումոր է, բայց ամեն հումորի ճիշտ բան կա… Երբ մեկից ինչ որ բան ես վերցնում ապա պարտավորվում ես հետ վերադարձնես կամ էլ դրա դիմաց լավություն անես (խոսքս չի վերաբերվում ուրիշի հաշվին ապրող մարդկանց :D ) ու տենց նենցա ստացվում, որ անկախ քեզանից կապվում ես այդ մարդու հետ :)

Սիրում եմ այն մարդկանց, ովքեր ինձ կարողացել են ինչ որ բան սովորացնեն<3 Կոպիտ ասած իրանք ինձ գիտելիք են տվել ու տվել են անվերադարձ, դրա դիմաց ոչինչ չպահանջելով ու շատ հաճախ իրենք էլ չհասկանալով, որ ինձ բան են տվել :P

Ու երբ մարդուց վերցնում ես գիտելիք, որը հետո ամբողջ կյանքում օգտագործելու ես ու օգուտ ստանաս դրանից, սկսում ես սիրել այդ մարդուն :)  Այդ գիտելիքները հիմնականում մանրուքներ են, որոնցից կազմված է ամբողջ կյանքը… իսկ ես իմ կյանքը շատ եմ սիրում :)

P.S. Իմ դասախոսներից մի մասին ես ընդհանրապես չեմ սիրում=> իրանք ինձ ոչինչ չեն սովորացրել :D :P

 

 

Գարու՜ն է

31 Mar

 

Մեզնից յուրաքանչյուրը ուզում է լսել այդ 3 բառը…

19 Feb

աաա էս ինչ ռոմանծիկ տրամադրություն է մոտս, սերն ու ոգևորությունը ականջներիցս թափվում է…:wub_tb:

՛՛Valentine’s Day՛՛ կինոն նոր նայեցի, որ ասեմ  տպավորվեցի, սուտ կլինի…  բայց շաաատ մեծ հաճույք ստացա ու բավականությամբ նայեցի, լիքը հետաքրքիր ու ճիշտ արտահայտություններ կան, որոնց պետք է հետևել ;) ուզում եմ դրանցից մի քանի հատը ասեմ.

В любовь не входят, в неё падают — вверх тормашками.

Если ты когда-нибудь встретишь девушку, которую ты не достоин, бери ее в жены.

Если любишь кого-то, то любишь в нем все— это истина…

Любовь и разум несовместимы!

Любовь спланировать нельзя!!!

ու ամենավերջում ;) Каждый из нас мечтает услышать эти три слова… Давай займемся сексом!

P.S. Ուզում եմ ասեմ, որ իսկական սիրո համար միշտ էլ պետք է պայքարել, պայքարել մինչև վերջ ու ամեն ձև… անել ամեն ինչ, որ սիրած աղջիկը կողքդ կանգնած լինի ու այդ սերը փոխադարձ լինի… իսկ այս կյանքում անհնարին ոչինչ չկա ;)