RSS
 

Posts Tagged ‘սիրել’

Ոտանավորներ

29 Nov

 

Պարույր Սևակ

 

Մենք իրար ձեռք չսեղմեցինք
Եվ չասեցինք իրար անուն,
Լոկ ժպտացիր դու գեղեցիկ,
Ես հայացքով ողջունեցի,
Ե՞րբ են այդպես ծանոթանում:

Մենք իրար ձեռք չսեղմեցինք,
Բայց ծանոթ ենք իրար արդեն,
Դու իմ երազն ես գեղեցիկ,
Որ իմ ձեռքով ստեղծեցի,
Բայց չեմ կարող ձեռքով քանդել:

Վաղուց արդեն ծանոթ անուն
Ու սիրելի դեմք ես դարձել,
Որ վայելքներ է խոստանում,
Աչքով կանչում, ձեռքով վանում,
Ուզում է ինձ քաղցր տանջել:

Ես ուրիշին եմ պատկանում,
Դրա համար օտար եմ քեզ,
Դրա համար ես ինձ վանում,
Այդ է գոնե խոստովանում
Հայացքը քո պարզ ու անկեղծ…

…Ծանոթներ ենք ապօրինի,
Չսեղմեցինք մենք իրար ձեռք,
Բայց ե՛կ, այսօր մի վարանի,
Սեղմենք իրար մի գրկի մեջ,
Ծանոթանանք այսօր նորից
Օրինաբա՜ր, ապօրինի՜… Կարդալ գրառումն ամբողջությամբ »

Плоская крыша - www.stroiex.ru .
 

Անվճար ժպիտներ

28 Jun

-Ոչինչ անճար չէ!
-Ժպիտն ու սերը :P

Ամեն ինչ սկսվեց մի քանի տարի առաջ, երբ ավստրալիացի Խուան Մաննը վայրէջք է կատարում իր հայրենի քաղաքի օդանավակայանում:  Դա իր կյանքի լավագույն ժամանակահատվածը չէր և ոչ ոք նրան չէր դիմավորում: Խուանը կանգնած էր, իսկ ետևում մարդիկ իրար էին դիմավորում, փաթաթվում ու պաչում: Նա այդ պահին շատ էր ուզում ինչ որ մեկին գրկեր, և շատ արագ մի պարզ բան մտածեց… վերցրեց մարկեր ու մի մեծ թղթի վրա գրեց երկու բառ «free hugs »  և դուրս գնաց:

15 րոպե նա միայնակ կանգնած էր, անցորդները զարմացած նրա վրա էին նայում: Հետո նրան մոտեցավ մի տարեց կին ու պատմեց, որ մեկ տարի առաջ նա կորցրել է իր աղջկան, իսկ այս առավոտ սատկեց նրա շունը և այժմ նա բոլորովին մենակ է և հիմա աշխարհի չափ  ուզում է գրկել ինչ որ մեկին: Նրանք գրկվեցին, եւ նրա դեմքին, թերեւս, առաջին անգամ երկար օրերի ընթացքում ժպիտ առաջացավ: Հետո Խուանը սկսեց գրկվել հարյուրավոր մարդկանց հետ ու ամեն անգամ ինչ որ մեկին գրկելուց հետո դիմացինը ժպտում էր ու մի քիչ ավելի երջանիկ դառնում, մի քիչ սեր էր առաջանում դիմացինի սրտում ;)

Բայց որոշ ժամանակ անց, Սիդնեյի իշխանությունները արգելեցին Խուանին  գրկախառնվել այլ մարդկանց հետ առանց բժշկական ապահովագրության, որի համար նա պետք է վճարեր  25 մլն դոլար և նա սկսեց հավաքել ստորագրություններ: Երբ նա հավաքեց 10000 ստորագրություն իշխանությունները արգելքը հանեցին և նա շարունակեց անվճար գրկել մարդկանց:

Youtube-ում նրա վիդեոն նայել համարյա 73 միլիոն անգամ, Խուանը Youtube-ից մրացանակ է ստացել, որպես  ամենաոգեշնչող  տեսանյութի հեղինակ:

Հուլիսի 5-ին ժամը 19:00-ին հանդիպում ենք Հյուսիսային պողոտայում, որպեսզի իրար անվճար ժպիտներ բաժանենք, գրկենք ու գրկված լինենք :D

P.S. Սեր պարգևեք զմիմիանց ;)

 

Հարգելու մասին

11 Dec

Գիտեք ով է կյանքում հաջողության հասնում ու ում են մարդիկ սիրում?? Նրան ով հարգել գիտի…Եթե մարդ չի կարողանում հարգել դիմացինին, չի ուզում լսել թե ինչ է ասում ու հաշվի չի առնում նրա կարծիքը, նա երբեք ոչ մի բանի չի հասնի ու ամբողջ կյանքում կմնա ՛՛նեուդաչնիկ՛՛:  Լինում է որ երեսիդ ժպտում են, լավ-լավ բաներ են ասում, անըդհատ ուզում են ինչ որ բանով օգնած լինեն, բայց այդ ամենը հօդս է ցնդում ընդհամենը մի անհարգալից արարքի պատճառով ու հասկանում ես, թե իրականում ինչպես են քեզ վերաբերվում: Շատ հաճախ այդ անհարգալից արարքը չի արվում դիտավորյալ, դրա ետևում ինչ որ ուրիշ պատճառ է լինում, բայց միևնույն է ամեն ինչի պատճառը  հարգանքն է…

Եթե չկա հարգանք չի լինի նաև ընկերություն, եթե չկա հարգանք չի կարող լինել սեր, չի կարող լինել նորմալ հարաբերություններ: Առանց հարգանք կլինի միայն ժամանակավոր, փոխշահավետ ծանոթություն, որը շատ արագ իրեն կսպառի ու էլ ոչինչ չի մնա….

Սովորեք հարգել ու  կսկսեն հարգել ու սիրել նաև ձեզ ;)

P.S. Հարգանքի անգլերեն բառի հնչողությունն է շատ դուրս գալիս՝ respect:

 

Ռոման[ծ]իկ աղջիկներին

15 Nov

Обещать – не значит жениться / 2009 /-Հրաշալի ու ՃԻՇՏ կինո, որը պետք է նայեն բոլոր աղջիկները…. անպայման նայեք ու դասեր քաղեք,  կինոյի 90%-ը ճիշտա: Նամանավանդ կօգնի սիրահարված, լքված ու անինքնասեր աղջիկներին ;) Սուր, ճշմարիտ ու խելոք դատողություններով լի այս կինոն միաժամանակ ռոմանծիկ ու շատ հավեսնա+ տաղանդավոր դերասանական կազմ… մի խոսքով որձ կինոյա, շատ սիրեցի այս կինոն :D

http://db.tt/5R3hTfuu – տոռենտ ֆայլն է, որի միջոցով կարաք քաշեք :

http://filmin.ru/518-obeshhat-ne-znachit-zhenitsya.html – ստեղ էլ նայեք կինոն օնլայն

 

Մարդկանց նեռվերը ուտելու 37 ձև

15 Oct

  1. Մի քանի քայլ հետևեք մարդկանց մաքրող հեղուկ փչելով այն ամենի վրա, ինչին նրանք դիպչում են:
  2. Խոսեք միայն ռոբոտի ձայնով:
  3. Պատճենահանող սարքի (քսերոքսի ապարատի) կարգավորումները փոխեք` դարձնելով 200% ավելի փոքր, շատ մուգ և 98 օրինակ:
  4. Ձեր շան անունը դրեք «շուն»:
  5. Ուրիշների քարտեզների վրա անկապ տեղերում գրեք X-գանձ:
  6. Թմբկահարեք բոլոր հնարավոր մակերեսների վրա:
  7. Սովորեք ֆաքսի և մոդեմի ձայներ հանել:
  8. Մեքենայի ձայներ հանեք, երբ գեր մարդիկ դեպի հետ են շարժվում:
  9. Անկապ թվեր ասեք, երբ ինչ-որ մեկը հաշվում է:
  10. Հեռուստացույցի կարգավորումները փոխեք այնպես, որ մարդիկ կանաչ երևան և պնդեք, որ այդպես Ձեզ դուր է գալիս:
  11. Սովորեք Մորզեի այբուբենը և Ձեր ընկերների հարցերին պատասխանեք «տըըըըն… տըն-տըն… տըըըըըըն… տըն» ձայներով:
  12. Էջերը դակեք մեջտեղից (stapler-ի միջոցով):
  13. Վիդեոնյութ պատրաստեք, որ բաղկացած է միայն հեղինակային իրավունքի խախտման վերաբերյալ զգուշացումից:
  14. Վեպերի անսպասելի ավարտը գրեք դրանց առաջին էջին:
  15. Զարթուցիչը լարեք անկապ ժամերի համար:
  16. Փոխեք ալիքները ամեն հաղորդման ավարտից 5 րոպե առաջ:
  17. Ձեր բոլոր նախադասությունները սկսեք միևնույն ապուշ արտահայտությամբ, օրինակ` Օ, լա, լա…
  18. ՄԻԱՅՆ ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ ԳՐԵՔ:
  19. մի օգտագործեք ոչ մի կետադրական նշան դա նույնպես նյարդայնացնող է
  20. Սրճարաններում հաշիվը փակեք մետաղադրամներով (կոպեկներով):
  21. Պնդեք, որ Ձեր մեքենայի ապակեմաքրիչները միշտ միացված լինեն` անկախ եղանակից` ասելով, որ այդպես դրանք «միշտ ֆորմի մեջ են»:
  22. Խաբեք ամենատարրական հարցերում, ինչպես օրինակ ամսաթիվը կամ ժամը:
  23. Թողեք ամանորյա լույսերը մինչև սեպտեմբեր:
  24. Երբ մարդիկ կարդում են, կանգնեք նրանց հետևում և ցածրաձայն կարդացողի ձայներ հանեք:
  25. Հարցրեք, թե Ձեր զրուցակիցները ինչ սեռի են, հատկապես եթե հարցի պատասխանը ակնհայտ է:
  26. Փոխեք Ձեր անունը Աարփինե Աաաայվազյան, որպեսզի բոլորի հեռախոսագրքերում ամենաառաջինը լինեք: Համոզեք, որ դա արտասահմանյան անուն է և պետք է կարդալ բոլոր ա-երը:
  27. Ծամեք ուրիշներից վերցված գրիչների պոչերը, բայց չմոռանաք վերադարձնել տիրոջը:
  28. Լսեք ձայնագրությունները արագացված տեմպով` պատճառաբանելով, որ Ձեր ուղեղի ունիկալ հնարավորությունները Ձեզ նման առավելություն են տալիս:
  29. Դասական համերգների ժամանակ զուգահեռ երգեք, եթե նույնիսկ չգիտեք` ինչ բառեր են հնչում:
  30. Մատուցողներից լրացուցիչ աթոռ խնդրեք Ձեր հորինված (գոյություն չունեցող) ընկերոջ համար:
  31. Ձեր գործընկերներին առեղծվածային հայացքով նայելով` հարցեր տվեք և ինչ-որ գրառումներ կատարեք նոթատետրում:
  32. Միացրեք պրոֆիլակտիկա կամ ոչինչ ցույց չտվող որևէ ալիք և համոզեք բոլորին, որ առեղծվածային պատկերներ և սիմվոլներ եք տեսնում:
  33. Սրճարաններում և ռեստորաններում անընդհատ նույն երգը պատվիրեք:
  34. Երբեք մի նայեք մարդկանց աչքերին նրանց հետ խոսելիս:
  35. Կամ անընդհատ նայեք մարդկանց աչքերին նրանց հետ խոսելիս:
  36. Հանդիպումներ նշանակեք սեպտեմբերի 31-ին:
  37. Հրավիրեք մեծ քանակությամբ մարդկանց ուրիշների երեկույթներին (քեֆերին):

P.S. Հանճարեղ ցուցակ, որը գրել է իմ ամենասիրելի բլոգերներից մեկը՝ Արփինե Այվազյանը: Արփին ջան իրոք քեզ շատ եմ սիրում ու էս չեմ ասում, որովհետև պոստդ գողացել եմ :D էտ իրոք տենցա, ապրես դու ;) Պոստը գողացված է այստեղից  http://youandworld.am : Էս էլ հեղինակի անձնական բլոգնա, մտեք կարդացեք լիքը լավ բաներ կա  http://colorofsilence.wordpress.com

 
 

Կյանքի, մահվան ու իսկական սիրո մասին…

09 Oct

Երբ մարդ մահանում է, նրա հոգին սկսում է բարձրանալ երկինք: Մինչև դրախտ հասնելը հոգին անցնում է 7 վիճակների (երկինքների) միջով.

  1. Հենց մահանալուց հետո նա գտնվում է երկրի մոտ, տեսնում է իր անկենդան մարմինը և կարող է թռնել տների վրայով:
  2. Վերև բարձրանալուց հետո նա հանդիպում է իր կյանքի ամենավախենալու սարսափների հետ, այն բոլոր վատ բաները, որ  կատարել է կյանքում, հայտնվում են նրա առջև:
  3. Հետո սկսում է սիրո, սեքսի ու հոգեբղկանքի(կայֆավատի :D ) մասը, իր բոլոր նվիրական ու էռոտիկ երազանքները հոգին տեսնում ու զգում է:
  4. Դրանից հետո սկսում է ժամանակի փորձությունը, հոգին դեմ առ դեմ հանդիպում է ժամանակի, տխրության, միապաղաղ կյանքի հետ…
  5. Բացարձակ գիտելիքի վիճակ, հոգին իմանում է աշխարհի բոլոր գաղտնի գիտելիքները, այն ամենը ինչ ուզեցել է իմանալ երկրային կյանքի ժամանակ, բայց չի իմացել:
  6. Հոգին ծանոթանում է բացարձակ գեղեցկության հետ:
  7. Դրախտ, որտեղ հրեշտակներն են ապրում և որտեղ պիտի կշռեն հոգին:

Այստեղից էլ առաջացել է ՛՛7-րդ երկնքում է գտնվում՛՛ ասացածքը:

Հոգին կշռելու ժամանակ որոշվում է, թե ինչպես է ապրել մարդը իր կյանքում, լավ արարքների համար նրան միավորներ են ավելացնում, վատերի համար միավորները հանվում են: Եթե հոգին 600 միավորից ավել է հավաքում, նա դառնում է հրեշտակ ու ապրում է դրախտում: Եթե պակաս է հավաքում նորից վերադառնում է երկիր ու մտնում է նորածին երեխայի մարմնի մեջ (այս պրոցեսը կոչվում է ռեինկարնացիա):  Մոր փորի մեջ երեխան հիշում է իր ողջ նախորդ կյանքը, հենց ծնվում է հրեշտակը իջնում է և մատով կպնում է քթի ու վերին շրթունքի միջև ընկած հատվածին, դրա համար էլ այդտեղ փոսիկ է առաջանում(նոր ծնված երեխաների մոտ այդ փոսիկը չկա), ու հոգին ամեն ինչ մոռանում է: Մարդը նորից սկսում է ապրել ու նորից մահանալուց հետո հոգին կանգնում է դատի առաջ, եթե էլի միավորները չեն հերիքում, նորից վերադառնում է երկիր ու այսպես շարունակ քանի դեռ չի դարձել հրեշտակ: Փաստացի երկիրը դժոխքն է…

Եթե այս կյանքում ինչ որ հիվանդություն ունես, դա նշանակում է որ նախորդ կյանքում մահացել ես այդ հիվանդության հետ կապված մահով, օրինակ.  վզի հիվանդությունով տառապողին նախորդ կյանքում կախել են, մաշկային հիվանդություն ունեցողը վառվել է…

Եթե երկու հոգի մի կյանքում իրար սիրել են ու դա եղել է իսկական սեր, բայց եթե այդ սերը պտուղ չի տվել, այսինքն նրանք չեն կարողացել երեխա ունենալ, ապա հաջորդ կյանքում նրանց ևս մեկ  հնարավորություն կտրվի սխալը ուղղելու համար: Ու երբ նրանք հանդիպեն ապա միանգամից կհասկանան, որ ստեղծված են իրար սիրելու համար <3 Ստացվում է, որ սպիտակ ձիով ասպետին սպասելը կարող է և ճիշտ որոշում է  ;)

P.S. Ընկերներս գիտեն, որ ինձ տարելա Բեռնարդ Վեռբերի գրքերի վրա…  Էս պատմեցի ‘՛танатонавты՛ մի հատված, եթե հետաքրքրեց կարող ամբողջ գիրքը կարդալ :) Бернард Вербер ”’танатонавты” 

 

Աղջիկները սիրում են քյառթուներին

04 Oct

քյառթու սեր

Երևի գիտեք, որ Դարվին ձյաձյան ասում էր, որ կենդանի է մնում ամենաուժեղ, ամենախելացի ու ամենահարմարվող կենդանիների տիպը: Ենթադրվում է, որ նրա խոսքերը տարածվում են նաև մարդկանց վրա…

Եթե ինչ որ գետի մեջ որևէ տեսակի շատ ձուկ կա, կարելի է եզրակացություն անել, որ գետում բարենպաստ պայմաններ են ստեղված ձկան այդ տեսակի համար (ըստ Դարվինի) :

Կարծում եմ, որ բոլորդ էլ կհամաձայնվեք ինձ հետ, որ քյառթուները Հայաստանում շատ են… Եթե Հայաստանում լիքը քյառթու կա, ուրեմն Հայաստանում բարենպաստ պայմաններ են ստեղծված քյառթուների զարգացման համար :) Քյառթուները բարեհաջող զարգանում ու բազմանում են, այստեղից հետևում է, որ կանայք նրանց սիրում են, եթե չսիրեին քյառթուները չէին բազմանա :D Ստացվում է, որ Հայաստանում լավ ապրելու և հավեսով բազմանալու համար պիտի քյառթու լինես :P

P.S. Աղջիկներին խնդրում եմ զերծ մնալ ՛՛ հա բայց դա բոլորին չի վերաբերվում, ես քյառթուներին չեմ սիրում, էս պոստը իմ մասին չի, ապուշություն ես գրել…՛՛ ու նմանատիպ քոմենտներից, ես էտ ձեզանից էլ լավ գիտեմ :P

 

Սիրում եմ սիրել

01 Oct

  1. Սիրում եմ, երբ մեքենան արագ գնում է, ձեռքդ հանում ես դուրս ու սկսում ես քամու հետ խաղալ:
  2. Սիրում եմ, երբ տոլմա ուտելուց ջրի վրայի փոքր յուղի կաթիլները գդալով հավաքում ես իրար մոտ ու մի հատ մեծ յուղի կաթիլ է ստացվում:
  3. սիրում եմ ելակով չայ: 2-3 հատ ելակը քցում եք բաժակի մեջ, գդալով ճմռում եք, պեսոկ եք ավելացնում ու լցնում եք թեյն ու ջուրը:
  4. Ապակուց ամանները կամ արձանիկները հատուկ տոպրակների մեջ են դրած լինում( օդով լցրած լիքը մանր փուչիկներով, որ սղմում ես ճտոցա գալիս)… շատ եմ սիրում դրանք ճտցնել:
  5. Սիրում եմ, որ բլոգս հավանում են ու գովում են :D
  6. Սիրում եմ, որ նոր ծանոթի հետ միանգամից լեզու ես գտնում, ընդհանուր բաներ… ու թվում է, թե այդ մարդուն արդեն հազար տարի ճանաչում ես
  7. Սիրում եմ, որ ձմռանը առավոտյան արթնանում ես ու տեսնում ես լիքը ձյուն է եկել ու ամեն ինչը սպիտակ է:
  8. Սիրում եմ կիրակի առավոտյան մինչև 12ը քնել:
  9. Սիրում եմ, որ երազի կեսից արթնացնում են, բայց հետո քնում ես ու երազի շարունակությունն ես նայում:
  10. Սիրում եմ, որ ինձ սիրում են:
  11. Սիրում եմ սիրել…

P.S. Սիրեք զմիմեանց