RSS
 

Posts Tagged ‘ֆլեշմոբ’

Անվճար ժպիտներ

28 Jun

-Ոչինչ անճար չէ!
-Ժպիտն ու սերը :P

Ամեն ինչ սկսվեց մի քանի տարի առաջ, երբ ավստրալիացի Խուան Մաննը վայրէջք է կատարում իր հայրենի քաղաքի օդանավակայանում:  Դա իր կյանքի լավագույն ժամանակահատվածը չէր և ոչ ոք նրան չէր դիմավորում: Խուանը կանգնած էր, իսկ ետևում մարդիկ իրար էին դիմավորում, փաթաթվում ու պաչում: Նա այդ պահին շատ էր ուզում ինչ որ մեկին գրկեր, և շատ արագ մի պարզ բան մտածեց… վերցրեց մարկեր ու մի մեծ թղթի վրա գրեց երկու բառ «free hugs »  և դուրս գնաց:

15 րոպե նա միայնակ կանգնած էր, անցորդները զարմացած նրա վրա էին նայում: Հետո նրան մոտեցավ մի տարեց կին ու պատմեց, որ մեկ տարի առաջ նա կորցրել է իր աղջկան, իսկ այս առավոտ սատկեց նրա շունը և այժմ նա բոլորովին մենակ է և հիմա աշխարհի չափ  ուզում է գրկել ինչ որ մեկին: Նրանք գրկվեցին, եւ նրա դեմքին, թերեւս, առաջին անգամ երկար օրերի ընթացքում ժպիտ առաջացավ: Հետո Խուանը սկսեց գրկվել հարյուրավոր մարդկանց հետ ու ամեն անգամ ինչ որ մեկին գրկելուց հետո դիմացինը ժպտում էր ու մի քիչ ավելի երջանիկ դառնում, մի քիչ սեր էր առաջանում դիմացինի սրտում ;)

Բայց որոշ ժամանակ անց, Սիդնեյի իշխանությունները արգելեցին Խուանին  գրկախառնվել այլ մարդկանց հետ առանց բժշկական ապահովագրության, որի համար նա պետք է վճարեր  25 մլն դոլար և նա սկսեց հավաքել ստորագրություններ: Երբ նա հավաքեց 10000 ստորագրություն իշխանությունները արգելքը հանեցին և նա շարունակեց անվճար գրկել մարդկանց:

Youtube-ում նրա վիդեոն նայել համարյա 73 միլիոն անգամ, Խուանը Youtube-ից մրացանակ է ստացել, որպես  ամենաոգեշնչող  տեսանյութի հեղինակ:

Հուլիսի 5-ին ժամը 19:00-ին հանդիպում ենք Հյուսիսային պողոտայում, որպեսզի իրար անվճար ժպիտներ բաժանենք, գրկենք ու գրկված լինենք :D

P.S. Սեր պարգևեք զմիմիանց ;)

 

Փուչիկներով չարտոնագրված ”երթ”

28 Feb

Այսօր տեղի ունեցավ ՛՛հաջող ձմեռ, բարև գարուն՛՛ ֆլեշմոբը: Ֆլեշմոբի ժամանակ պետք է կանաչ փուչիկներով ճանապարհեինք ձմռանը ու դիմավորեինք գարնանը: Հավաքվեցինք մանկական երկաթուղի տանող թունելի դիմաց, փչեցինք փուչիկները, պատրաստվեցինք ու սկսեցինք Մաշտոցի պողոտայով քայլել դեպի Կասկադ: Բոլորը նայում էին մեզ, ժպտում ու զարմանում: Մոտ 30-40 հոգով հասանք Կասկադ: Պատկերացրեք  17-18 տարեկան աղջիկներ, նույն տարիքի փուչիկներով տղաներ, մեծ մասը մայր բուհի ուսանողներ… մի խոսքով էն ամենավախենալու երազում էլ չես կարող պատկերացնել, որ ֆլեշմոբի՝ փուչիկներով մասնակիցները, ինչ որ մեկին կարող են վնասել կամ մի վատ բան անել:  Բայց չգիտես ինչի կասկադի արի ու քաջ պահակները որոշեցին, որ ԵՊՀ ուսանողները կարող են քարից աստիճանները փուչիկներով վնասեն ու մեզ չթողեցին բարձրանանք վերև :( Հենց իրանցից էլ պարզեցինք, որ մի քանի հոգով փուչիկներով կասկադ մտնելու համար քաղաքապետարանից արտոնագիր է պետք :D ևս մի շատ հետաքրքիր փաստ, եթե դուք կասկադում նկարվել եք ու հանկարծակի կադրի մի անկյունում հայտնվել է վերոհիշյալ քաջ պահակներից մեկը, ապա դուք պետք է անհապաղ ջնջեք այդ նկարը, այլապես անվտանգության պետը անձամբ ձեզ կստիպի,  որ դուք դա անեք :D ու ձեր անունն էլ իր ճմրթած բլոկնոտում կգրի ( տենց էլ չհասկացա, թե ինչին էր պետք կազմակերպիչների անունները): Վերջում էլ մինչև Թամանյանի արձանի մոտ մեզ ճանապարհեցին ու հետ գնացին….

Հյուսիսային պողոտայում, Օպերայում ու Հանրապետության Հրապարակում ոստիկանները մոտեցան ու հարցրեցին միջոցառման մասին ու տեսնելով, որ ֆլեշմոբը ոչ մի քաղաքական բնույթ չի կրում նորմալ թողեցին որ շարունակենք ճանապարհը:

P.S. մերսի կազմակերպիչներին, շատ հավես ու լավ անցավ :)