RSS
 

Հարգելու մասին

11 Dec

Գիտեք ով է կյանքում հաջողության հասնում ու ում են մարդիկ սիրում?? Նրան ով հարգել գիտի…Եթե մարդ չի կարողանում հարգել դիմացինին, չի ուզում լսել թե ինչ է ասում ու հաշվի չի առնում նրա կարծիքը, նա երբեք ոչ մի բանի չի հասնի ու ամբողջ կյանքում կմնա ՛՛նեուդաչնիկ՛՛:  Լինում է որ երեսիդ ժպտում են, լավ-լավ բաներ են ասում, անըդհատ ուզում են ինչ որ բանով օգնած լինեն, բայց այդ ամենը հօդս է ցնդում ընդհամենը մի անհարգալից արարքի պատճառով ու հասկանում ես, թե իրականում ինչպես են քեզ վերաբերվում: Շատ հաճախ այդ անհարգալից արարքը չի արվում դիտավորյալ, դրա ետևում ինչ որ ուրիշ պատճառ է լինում, բայց միևնույն է ամեն ինչի պատճառը  հարգանքն է…

Եթե չկա հարգանք չի լինի նաև ընկերություն, եթե չկա հարգանք չի կարող լինել սեր, չի կարող լինել նորմալ հարաբերություններ: Առանց հարգանք կլինի միայն ժամանակավոր, փոխշահավետ ծանոթություն, որը շատ արագ իրեն կսպառի ու էլ ոչինչ չի մնա….

Սովորեք հարգել ու  կսկսեն հարգել ու սիրել նաև ձեզ ;)

P.S. Հարգանքի անգլերեն բառի հնչողությունն է շատ դուրս գալիս՝ respect:

 

Պարադոքս ©

29 Nov

Աղջիկների 90%-ին թվում է, որ իրենք էն մնացած 10%-ից են…

 

Անհասկանալի իգական սեռ

29 Nov

Աշխարհը կլոր է,չէ ձվաձև է,բայց մարդիկ չգիտես ինչի տափակ են…

Ուզում եմ մի հետաքրքրագույն թեմայից խոսամ,ավելի ճիշտ գրեմ՝ մեր աղջիկների մտածելակերպից, հա,սրանից հետաքրքրագույնս թեմա այսօր երևի մեկ էլ գուգլում հանդիպող “պոռնո” բառի շատ մեծ քանակություննա… Բայց սրանք իրար հետ կապ չունեն, վերադառնանք մեր աղջիկներին… Սենց մի հետաքրքիր փաստ,որը հայնտաբերվել,պեղվել,գտնվել,գիտակցվել,պարզաբանվել կամ սենց ինչ-որ մի բան է արվել իմ կողմից…Մեր աղջիկները ունեն յուրահատուկ ջիղ ու տաղանդ մեր ասած մտքերը իրանց ինտերպրիտացիայով մտածելու ու վերլուծելու… Պարզագույն ու հասարակ օրինակ…

Տղա(այսուհետ Տ) և աղջիկ (այսուհետ Ա)…

Տ.-Գիտես դու ինձ դուր ես գալիս, ես չեմ ուզում,որ իմ ու քո հարաբերությունները ընթանան այնպես,որ մենք դառնանք ընկերներ… Դրա համար ասում եմ քեզ,որ դու ինքդ կարողանաս քո ակնկալիքները մեր հարաբերություններից հասկանալ ու գիտակցված որոշում կայացնել:

Ա.-Վայ ինչ հասկացող տղա ես դու,մերսի շատ քեզ…

Առաջին հայացքից շատ գեղեցիկ ու հասուն մարդկանց դիալոգ, բաաաայց… Այս պատասխանի տակ իրականում աղջիկը տեսեք ինչերա մտածում…Ա.«Եթե դու թողնում ես,որ ինքս որոշեմ,չես համառում,ուրեմն քո համար մեկա,թե ես ինչ կորոշեմ…դու ուղղակի խաղում ես. որ որոշումն էլ կայացնեմ,դու չես կորցնի…» Հիմա ինձ`տկարիս, բացատրեք` ԸՆՉԻ ՀԸՄԱՐ? Խի եք դուք տենց մտածում էն պարզ պարագայում,որ ուղղակի էդ տղան ուզումա հարգի ձեզ,չի ուզում,որ դուք հետո կոտրվեք…Ուզումա դուք ինքներդ ձեր որոշման տերը լինեք… Չի ուզում յազվա,չամուռ գյադա ըլնի ու նստի շնչներիդ… Չէէէ,էդ ձեռ չի տալիս… Ձեզ կայֆա տալիս,որ ձեզ նադայել են անում??? Օրեկան 8938 զանգ ու SMS են ուղարկում…Ձեզ դայա հաճելի,դուք տենց եք ձեզ սիրված ու հարգված զգում… Իսկ երբ խեղճ տղեն ուզումա,որ ուղղակի դուք ձեզ էական դերակատար զգաք ձեր հարաբերություններում,ինքը դառնումա «լոխ»… Նայի,չի կարում մի քիչ դավիտ անի աղջկան…

Ամենևին չեմ ուզում ասել,որ իմ սեռը անթերիյա…Գրողը տանի չկա նման բան…Մենք ավելի թերի ենք ես կասեի…Սակայն մարդկանց մտքերը անիմաստագույն վերլուծությւոնների ենթարկելու կոնտեքստում դուք հավասարը չունեք… Դու տենց էլ չսովորեցիք, որ էս գրողի տարած գլոբուսի մեջ կան տղերք,որ ուզում են ձեզ հարգեն… Սովորեք… Գիտակցեք էդ անտերը,հետո ուշա լինելու…
P.S. Սույն գիտական ՛՛լուրջ՛՛ աշխատությունը ես չեմ գրել ու իմ հետ կապ չունի, ուղղակի ինձ շատ հետաքրքիր է աղջիկների կարծիքը այս թեմայի շուրջ :)))

 

Ձեր ցավը տանեմ

21 Nov

Ընգերներ ջան ձեր ցավը տանեմ, ձեր ջանին մեռնեմ :*
Հասկացել եմ, որ ընտիր ընգերներ ունեմ, մեկը մեկից լավն է… հետները կարաս մինչև աշխարհի ծերը գնաս :) Նենց չէր, որ նոր եմ հասկացել միշտ էլ էտ գիտեի :) ուղղակի մի քանի անգամ իրար հետ հավեսով նստելուց հետո ավելի լավ հասկացա ;) Իմ հին ընգերները, նոր ընգերները բոլորն էլ լավն են, բոլորն էլ հարգանքի ու սիրո արժանի մարդիկ, որոնց համար ամեն ինչ կանեմ ես!! Ու իրանք ընԿերներ չեն, իրանք ընԳերներ են ու մեծատառով ԸՆԳԵՐՆԵՐ: Ապրեք որ դուք կաք :*

 

Տղա լինելը ավելի լավ է, որովհետև…

19 Nov
  1. Քո հեռախոսային խոսակցությունը տևում է 30 վայրկյան
  2. Կինոներում ավելի հաճախ մերկ կանանց են ցույց տալիս
  3. Մի շաբաթ արձակուրդ գնալու համար քեզ ընդհամենը մի պայուսակ է անհրաժեշտ (Բելգիան վկա :D )
  4. Տուալետում հերթը 80%-ով կարճ է
  5. Դու ինքնուրույն կարաս բացես բոլոր շշերը
  6. Քո տուտուզի ձևը աշխատանքի ընդուվելուց ոչ մի կապ չունի
  7. Դու անընդհատ հետդ մի հատ մեծ սումկա քաշ չես տալիս
  8. Վզից ներքև ոչ մի բան թրաշել պետք չի
  9. Եթե դու 34 տարեկան ես ու միայնակ, ոչ մեկ դրան ուշադրություն չի դարձնում
  10. Եթե շոգ է, դու քո մայկան կարաս հանես
  11. 3 զույգ կոշիկը ավելի քան հերիք է
  12. Դու թքած ունես, շրջապատի մարդիկ նկատեցին քո նոր սանրվածքը թե ոչ
  13. Ամբողջ ամիս դու միատեսակ տրամադրություն ունես
  14. Դու երբեք ուրիշ բենզալցակայան չես գնա, ինչ է թե այս մեկը զզվելի է
  15. Մարդիկ երբեք քո կրծքերին չեն նայի, երբ քո հետ խոսում են
 
 

Ռոման[ծ]իկ աղջիկներին

15 Nov

Обещать – не значит жениться / 2009 /-Հրաշալի ու ՃԻՇՏ կինո, որը պետք է նայեն բոլոր աղջիկները…. անպայման նայեք ու դասեր քաղեք,  կինոյի 90%-ը ճիշտա: Նամանավանդ կօգնի սիրահարված, լքված ու անինքնասեր աղջիկներին ;) Սուր, ճշմարիտ ու խելոք դատողություններով լի այս կինոն միաժամանակ ռոմանծիկ ու շատ հավեսնա+ տաղանդավոր դերասանական կազմ… մի խոսքով որձ կինոյա, շատ սիրեցի այս կինոն :D

http://db.tt/5R3hTfuu – տոռենտ ֆայլն է, որի միջոցով կարաք քաշեք :

http://filmin.ru/518-obeshhat-ne-znachit-zhenitsya.html – ստեղ էլ նայեք կինոն օնլայն

 

Կորած նասկի

13 Nov

Միշտ ուզեցել եմ էս մատերով նասկիներից ունենամ :D

Հիմա նստում ենք բլթի կնոպկայի վրա ու սկսում գրել ;)

Ինձ միշտ սենց մի հատ հարց է հետաքրքրել՝  ”ինչի սև նասկիներով, տան մեջ ման գալուց ,նասկիների տակը սպիտակում է, իսկ սպիտակ նասկիներով ման գալուց նասկիների տակը սևանում?” Էս հարցը փոքրիկ սպիտակ նասկուն  էլ էր հետաքրքրում ու նա որոշում է գիշերով գնալ էս հարցի պատասխանը ստանալու…. Ի դեպ մոռացա ասեմ, որ ինքը ծակ էր ու այդ ծակի շնորհիվ նասկին հիանալի օդափոխվում էր :D Ծակը առաջացել էր կեղտոտ եղունգի հետ պայքարի ընթացքում :D

Երկար փնտրտուքներից հետո բազկաթոռի տակ նա հանդիպում է սև նասկուն, որը արդեն մի քանի ամիս  սպասում էր իր սպիտակ ասպետին :) Տենց նրանք միաձուլվում են ու ունենում են բոթասի էն պուճուր նասկիներից <3

P.S. Պատմությունը կորած նասկու մասին էր, որը գտնում է իր կյանքի երկրորդ թային :)

P.P.S. Մտքի հեղինակ՝ Ժաննա Բարսեղյան
Գլխավոր դերերում՝ 2 հատ նասկի ու 1 հատ եղունգ

 
 

Դավաճանություն ու խանդ

30 Oct

դավաճանություն ու խանդ

Խանդում են միայն կոմպլեքսավորված մարդիկ: Դավաճանում են միայն չբավարարված մարդիկ:

Խոսքս աղջիկներին է վերաբերվում(տղերքի համար էլա ճիշտ)… ԵՐԲԵ՛Ք. Ե՛ՐԲԵՔ մի խանդեք, մի ասեք որ ձեր սիրելին ուրիշի հետ չշփվի, ուրիշ աղջիկներին չնայի, մենակ ձեր հետ շփվի ու էլի սենց աննոռմալ բաներ, դրանով դուք ոչնչի չեք հասնի… Եթե դուք ուզում եք որ տղան ձեր կողքին լինի, արեք ամեն ինչ որ նա լինի ձեր կողքին, այլ ոչ թե ուրիշի կողքին Չլինի :) Եթե տղեն ունենում է սիրող ու իրեն հասկացող ընկերուհի, կյանքում չի գնա ուրիշ աղջկա հետ ման գալու, երբեք չի դավաճանի ու միշտ իր ընկերուհու կողքը կանգնած կլինի: Իսկ երբ ընկերուհին չի կարում մարդավարի սիրի ու դրա տեղը սկսում է ընգերոջ նեռվերը ուտել խանդային վիճակներով, էտ ոչ մի լավ բանի չի բերի…  Եթե նա ձեզ է սիրում, ամեն երեկո գալիս է ձեր մոտ է գալիս ուրեմն ամեն ինչ լավ է, պետք չէ այդ գեղեցիկ երեկոները պատերազմի վերածել ;)

Երբ որ սենյակում մութ է լինում, մթությունից ազատվելու համար լույս ես վառում, այլ ոչ թե ինչ որ դեբիլ ձևերով փորձում մթությանը քշել սենյակից… Ուրիշ ձև հնարավոր չէ լուսավորել սենյակը :D Նույն ձև դուք էլ փորձեք ձեր կյանում լույսի շող ու ջերմություն մտցնել, այլ ոչ թե չարչարվեք, որ մթությունից ու սառնությունից ազատվեք ;)

 

Չամուռի տեսություն

28 Oct

Ով չգիտի, ասեմ որ չամռվելը լինում է երկու տեսակի.

1. անհամ, տհաճ ու զզվելի

2. պուպուշ, ուրախ ու հաճելի

Հիմա պատմենք երկրորդ տեսակի մասին:  Էս տեսակում շատ կարևոր է ունենալ չափի զգացում և երբեք չանցնել սահմանները: Պատկերացրեք առավոտյան դուրս եք գալիս դուրս ու տեսնում եք ձեր դռան դիմաց մի փոքրիկ սիրուն կատու է պառկած, դժվար թե գտնվի մի այնպիս մարդ, որ չկերակրի կատվին, բայց եթե կատուն ամեն օր գա ու չիշիկ անի ձեր դռան շորի վրա, համոզված եմ որ նրան կտանեք ու մի հեռու տեղ կկորցնեք: Կոպիտ ասած կատուն չամռվում է ձեզ, որ դուք իրան կերակրեք ու եթե շաբաթը մեկ գա դուք էլի կշարունակեք նրան կերակրել: Նույն մեթոդը գործում է երբ չամռվում եք ծտերին(աղջիկներին), պետք չի տաս րոպեն մեկ ասել ՛՛արի գնանք կինո՛՛, նրանք դա չեն սիրում,  եթե մի անգամ մերժել են, ուրեմն տաս րոպե հետո էլ կմերժեն, որովհետև դեռ չի հասունացել կինո գնալու պահը… կարող եք առաջարկել ասենք չայ խմելու գնալ կամ ուրիշ ավելի թեթև տեղ :) Կինո գնալուն կարելի է վերադառնալ մի քանի օրից կամ ժամից, կախված թե  ոնց է զարգանում ձեր հարաբերությունները:

Աշխատեք չամռվել հումորով, ընթացքում թեթև կատակներ անելով ու համոզելով, անընդհատ համոզելու նոր ձևեր գտեք, նոր պատճառներ առաջարկեք… պետք չի անընդհատ նույն բանը ասել ու զզվցնել միևնույն առաջարկով :Ճ եթե տեսնում եք որ չի լինում ոչ մի բան, հանգիստ թողեք մի որոշ ժամանակ, մի էլ գրեք… թող մտածի, որ մոռացել եք ու արդեն մյուս չամռվելու ժամանակ ավելի հեշտ կլինի հասնել նպատակին :Դ
Չամռվելու ժամանակ գնահատեք նպատակին հասնելու շանսերը, եթե լրիվ անծանոթ աղջկան չամռվեք ու սկսեք համոզել, որ դառնա ձեր ընկերուհին, ապա ոչնչի չեք հասնի (իհարկե եթե դուք միլիարդատեր կամ կինոյի մեջի տղա չեք):Ճ իսկ եթե նույն աղջկան չամռվեք, որպեսզի նա ձեզ գրիչ կամ ուրիշ ինչ որ փոքր բան տա, դա արդեն մի քիչ ավելի ռեալ է:

Կարևորը չամռվելուց հաճույք ստանալն է, ու եթե տեսնում եք որ ձեր մոտ ոչինչ չի ստացվում մի շարունակեք չամռռվելը ուղղակի սկսեք նեռվայնացնել նրան հետևյալ մեթոդներից մեկը ընտրելով http://avetisyan.biz/archives/775 :D

P.S. Ու ինչպես կասեր մեր հայերեն տառերով ռուսերեն բառեր գրող Չինան  ՛՛Չամռվեք նա զդառովյե ;)՛՛

 

Արի հոտ քաշեմ

22 Oct

Բոլորի մոտ էլ լինում է, որ հինգ րոպե մարդու հետ խոսում ես, կամ ուղղակի իրա հետ կանգնում ու զգում ես որ հարազատ է, նրա հետ ընդհանուր լեզու կգտնես ու կընկերանաս :) Գիտեք ինչից է? Մարդու հոտից է, մենք դա կարող է չզգանք բայց այդ աննշան հոտային նշույլները մեզ ինֆորմացիա են տալիս մարդու մասին… Կենդանիները իրանց սեռական զուգընկերներին  ընտրում են հենց հոտի միջոցով, մարդկանց մոտ էլ է այդպես արվում, ուղղակի ենթագիտակցական մակարդակի վրա: Հա իդեպ հիվանդ ու դեբիլ աղջկա վրայից ուրիշ հոտ է գալիս, իսկ առողջ ու սիրունի վրայից լրի՜վ ուրիշ :D Տարիքի հետ այդ հոտը նույնպես փոխվում է, էն լավ հասունացած տարիքում հոտը ուժեղանում է ու սկսում է արուներին գրավել:  Տղերքի մոտ էլ ՛՛Էք եմ ուզըմ՛՛ վիճակներն է սկվում :

Մի խոսքով ասածս էնա, որ էտ դուխին վեդրոներով մի լցրեք ձեր վրա…

P.S. Որպես պոստի մուսա է հանդիսացել է երթուղայինում կողքիս նստած աղջիկը ու Vitamin clubը :D

Read the rest of this entry »

 
6 մեկնաբանություն

կատեոգորիան՝ Խնդիկ

 
Page 3 of 912345...Last »