RSS
 

odnoklassnikԻ ստատուսն է պատել իմ հոգին ❤♡➹

18 Aug

Օդնոկլասնիկը իմ մոտ միշտ ասոցացվումա թույն ստատուսների, անեկդոտների ու նկարների հետ :Դ ուզում եմ ստատուսներ դնեմ, կարդաք դուք էլ ուրախանաք ;) :D Մեկ էլ անպայման պատկերացրեք, որ էս ամեն ինչի մեջ լիքը սենց բաներ կա ➷ツ ❤╬➹☆㋡✖♡

  1. Օդնոն չլիներ մարդիկ բացի պասպորտի ու դասարանի նկարներից, ուրիշ նկար չէին ունենա:
  2. VivaCell MTS – Սպասեք ավելին… ու սավոկին
  3. Կյանքս էս ինչ երկար մազեր ունես….. արա բայց խի ոտերիդ?
  4. Այն աղջիկները որոնք կարծում են, որ իրենց դժվար է գտնել և հետշ է կորցնել, հիշեցնում են ինձ իմ նասկիները:
  5. Ասում են որ վամպիռը մարդուն կծում ՝ մարդը վամպիռ ՝ դառնում, նենց տպավորությունա ոնց որ մի քանի հոգու ոչխարն է կծել:
  6. Եթե հիմա դուք կարդում եք իմ ստատուսը, ուրեմն դուք նոր կարդացիք իմ ստատուսը:
  7. էտքան գոսծի մտնելու տեղը մի տեղ գործի մտի:
  8. Ես էլ երգել չգիտեմ, ինձ էլ տարեք Եվրատեսիլ
  9. Կյանքս դու իմ հաց ու ջուրն ես, բայց մեկ մեկ սիրտս տորթ ու կոլա է ուզում:
  10. Աղջիկը մոտեցավ տղային, որ կանգնած էր բաց պատուհանի մոտ ու հարցրեց.
    -Ինձ սիրու՞մ ես:
    -Սիրու՛մ եմ, -պատասխանեց տղան:
    -Իսկ կցատկե՞ս պատուհանից դուրս ինձ համար:
    Տղան լուռ նայեց աղջկան, հետո բարձրացավ պատուհանի գոգին ասաց.
    – իսկ կարողա մի հատ ոտս պաչեիր!
  11. Ես աղջիկ դու տղա, թքած ունեմ քո վրա:
  12. Կյանք որ լեռնա ավելի բարձր… Մասիսը, Էվերեստը թե քո քիթը?
  13. VivaCell-ն առաջարկում է նոր սակագնային պլան Հոկտեմբերյանից:
  14. Կյանքը լավ բան լիներ, երեխեն լացելով չէր ծնվի:
  15. ընտրյալ հատիկ, լոքշի գաղտնիք ➳ odnoklassnik!
 
6 մեկնաբանություն

կատեոգորիան՝ Խնդիկ

 

կյանքը մանրուքներից է կախված

14 Aug

Բրազիլիայում թիթեռի թևերի շարժումը, կարող է փոթորիկ առաջացնել Տեխասում:

Երբևիցե մտածել եք ինչպես կընթանար ձեր ապագան, եթե դուք ձեր կյանքի փուլերից մեկը փոխեիք, ասենք ընդունվեիք ոչ թե կիրառական այլ մաթֆակ կամ պոլիտեխնիկ կամը չընդունվեիք ու ձեզ տանիեին բանակ: Համոզված եմ որ շատ մեծ տարբերություն կլիներ ձեր հիմիկվա կյանքի ու փոխված կյանքի միջև, իսկ այդ ամենը գալիս է ընդամենը 2 հատիկ մաթեմի ու ֆիզիկայի քննությունից: քննությունը լավ գրեցիր՝ գնացիր սովորելու, վատ գրեցիր՝ չգնացիր սովորելու: Ավելին ասեմ, միշտ էլ լավ ու վատ տոմսեր լինում է նույն քննության ժամանակ, իսկ տոմսն էլ համապատասխանում է ձեր նստած տեղին: Ստացվում է, որ ձեր ապագա մի քանի տարին կախված է թե ընդունելության քննությունների ժամանակ որ աթոռին կնստեք :D

Մեր կյանքում շատ լուրջ բաներ կախված են աննշան մանրուքներից, որոնք մենք չենք էլ կարևորում…

 

բռի չոբան եմ :P

11 Aug

Մարդիկ կան ինձ սիրում են, մարդիկ  էլ կան մտածում են, որ բռի չոբան եմ… բայց ինձ սիրողները ավելի շատ են   :P
Գիտեք ինչիցա գալիս?? Ես  մի բան ասելուց առաջ չեմ մտածում, որ ինձնից կարողա նեղանան կամ դուրները չգա, որովհետև ինչ ասում եմ, ասում եմ մաքուր սրտով ու առանց մի կաթիյլ թույնի, առանց վիրավորելու կամ ստորացնելու որևէ նպատակի…
Հիմնականում ինձնից նեղացողները ձև են բռնում, որ նեղանում են, ես տենց մարդկանց հետ չեմ կարա յոլլա գնամ, ինքը ինձ չի հասկանա … :/ Ընկերներս իմ կատակներից ու ղժոցներից չեն նեղանում, գիտեն որ ղժում եմ ղժալու համար, ՛՛կծում՛՛ եմ կծելու համար, այլ ոչ թե որ նեղացնեմ կամ վիրավորեմ:  Երբ ասում եմ, որ մազերը ահավոր գեշա, ասում եմ որ մյուս անգամ տենց չսարքի ու ավելի սիրուն լինի: Երբ ասում եմ, որ չաղացելա, ասում եմ որ երեկոյան քիչ ուտի ;) Ու նույն ձև երբ տեսնում եմ, որ սիրուն շոր է հագել, անպայման նկատում եմ :)
Նենց որ ինձնից նեղանալ չի կարելի, իսկ եթե էս ամեն ինչը կարդալուց հետո էլի որոշեք նեղանալ, ուրեմն ջհանդմին նեղանաք :P

 

Փոքրիկ նկարիչ

06 Aug

ձախի գալստուկովը ես եմ, աջինը՝ ախպերս :)

Դպրական առաջին տարիներին հիմնական բոլոր առարկաները մի դասատու էր մեզ սովորացնում՝ ընկեր Ջիլավյանը: Շատ էի իրան սիրում, շատ լավ մարդ էր ու շատ լավ դասատու: երբ երկրորդ դասարանը ավարտեցի ու հանդես արեցինք, ես նկարիչի դեր էի խաղում՝ բերետով, վրձինով… դեմք նկարիչ էի :D Հանդեսից հետո ինձ գիրք նվիրեց, մեջն էլ մի հատ բանաստեղծություն, մինչև հիմա պահել եմ… արդեն 14 տարի :) Սա էլ բանաստեղծությունը…

Նայում եմ շուրջս, նայում զարմանում,
Թե այսքան հրաշք ինչպե՜ս է լինում
Ու՞ր կորավ խաղը, ինչպե՞ս մեծացար
Ու այդպես վստահ, ինչպես դու դարձար:

Մեկ էլ տեսնում եմ՝ մեղմիկ ժպտալով,
աչքերիդ կայծը շուրջդ շաղ տալով
վրձինը ձեռքիդ այդ դու ես գալիս,
դու իմ սիրելի, փոքրիկ նկարիչ:

 

Ռեալ կյանքը ինտերնետում

31 Jul

Facebook, odnoklassniki, blog, Twitter, Armenix, vkontakte, Google+… Թվում է թե ուղղակի սոցիալական ցանցեր են, որտեղ դու անցկացնում ես քո ազատ ժամանակը :) Բայց իրականում սրանք ինֆորմացիայի մի մեծ աղբյուր են, որը հաստատ քո օգտին չի աշխատում :/ Երբևէ մտածել եք, որ ձեր քֆուրոտ ու ջղայն ստատուսը մի քանի ամիս հետո կարող է կարդալ ձեր ապագա ընկերուհին կամ քո մոտիկ ընկերը կամ էլ ԹՇՆԱՄԻՆ:

Վերցրեք ձեր օնլայն ընկերներից ցանկացածին ու ընդհամենը մի ժամ նրա մասին ինֆորմացիա ման եկեք ինտերնետում՝ կարդացեք ստատուսները, կարդացեք նրա բլոգը, նայեք նկարները, ուսումնասիրեք խմբերը որտեղ նա կա… Ահռելի մեծ ինֆորմացիա կիմանաք :) Արդեն այնքան սովորական է դառել ստատուսով հարցեր լուծելը, ստատուսով սեր խոստովանելը, անիմաստ բաների մասին գրելը, որ մոռանում ենք որ այդ ամենը խիստ անձնական ինֆորմացիա է ու պետք է մնա նեղ շրջանակներում:  Արդեն ֆեյսբուքից ավելի շատ բան կարաս իմանաս աղջկա մասին, քան թե քուչի տղերքից :D

P.S. վիդեոն նայեք, իմ ասածի վառ ապացույցն է :)

 

Ուղեղով ու ականջներով ոտքերի մասին :D

04 Jul

Նկատել եք, որ ստաժավոր վարորդները երբ նստում են վարորդի կողքի նստարանին, անկախ իրանցից վտանգավոր պահերին ոտքերով տոռմուզ են տալիս երևակայական պեդալներին :D ասում են ռեֆլեքսա, բայց ես ուրիշ բան եմ մտածել… եթե վարորդի կողքին նստած մարդը ուղեղով մտածի, ուրեմն հաստատ չպիտի տոռմուզ տա, որովհետև հասկանում է, որ դրանից մեքենան չի կանգնի, բայց ինքը ամեն անգամ տոռմուզա տալիս, այստեղից հետևում է,  որ ոտքերը ուղեղ ունեն(երևի բութ մատի մեջ է) ու իրանք իրանց  ոտային փոքր ուղեղով մտածում են, որ եթե էտ տոռմուզ տալու շարժումը անեն, մեքենան կկանգնի ու իրանք սաղ կմնան :D

Մի հատ էլ անեկդոտ կա:
Մեկը  մտնումա հարևանի տուն, տեսնում է սաղ տունը  ոտերը պոկած տառականներ են:
Հարևան 1.
– ՛՛էս ինչ ես անում?՛՛
Հարևան 2.
– պարզել եմ որ տառականները ոտերով են լսում
Հարևան 1.
-ոնց ես պարզել?
հարևան 2.
– նայի, տառականին դնում ենք սեղանին ու ասում ենք վազի. տառականը վազում է: Հիմա պոկում ենք ոտերը ու էլի դնում սեղանի վրա՝ տառականը չի վազում => որ տառականները ոտերով են լսում :D
P.S. գիտեմ որ անկապ բլթցրել եմ, լոլիկահարել չլինի :P
P.P.S Երբ մարդը բութա լինում, էտ նշանակումա, որ ինքը մենակ իրա ոտերի ուղեղովա մտածում :Դ

 
4 մեկնաբանություն

կատեոգորիան՝ Խնդիկ

 

Սիրում եմ կյանքը <3

13 Jun

՛՛Ուզում եք, որ ձեր սիրելին անընդհատ ձեր մասին մտածի? նրանից պարտքով փող վերցրեք և երկար ժամանակ մի վերադարձրեք :D

Սա իհարկե հումոր է, բայց ամեն հումորի ճիշտ բան կա… Երբ մեկից ինչ որ բան ես վերցնում ապա պարտավորվում ես հետ վերադարձնես կամ էլ դրա դիմաց լավություն անես (խոսքս չի վերաբերվում ուրիշի հաշվին ապրող մարդկանց :D ) ու տենց նենցա ստացվում, որ անկախ քեզանից կապվում ես այդ մարդու հետ :)

Սիրում եմ այն մարդկանց, ովքեր ինձ կարողացել են ինչ որ բան սովորացնեն<3 Կոպիտ ասած իրանք ինձ գիտելիք են տվել ու տվել են անվերադարձ, դրա դիմաց ոչինչ չպահանջելով ու շատ հաճախ իրենք էլ չհասկանալով, որ ինձ բան են տվել :P

Ու երբ մարդուց վերցնում ես գիտելիք, որը հետո ամբողջ կյանքում օգտագործելու ես ու օգուտ ստանաս դրանից, սկսում ես սիրել այդ մարդուն :)  Այդ գիտելիքները հիմնականում մանրուքներ են, որոնցից կազմված է ամբողջ կյանքը… իսկ ես իմ կյանքը շատ եմ սիրում :)

P.S. Իմ դասախոսներից մի մասին ես ընդհանրապես չեմ սիրում=> իրանք ինձ ոչինչ չեն սովորացրել :D :P

 

 

Արդեն հարազատ դարձած #barcampevn11-ը

06 Jun

Ես պիտի հիմա նստեմ բան սովորեմ, բայց էս երկու օրվանից լիքը տպավորված նստած պոստ եմ գրում :)) կայԻ՜ֆ անցավ էս տարվա բարքեմփը, շատ ավելի լավ, քան անցած տարի :Ճ Հավեսով ուրախացանք, հետաքրքիր պրեզենտացիաներ լսեցինք, լավ մարդկանց հետ շփվեցինք ու վերջում էլ կարգին երաժշտության տակ պարեցինք ;)
մի խոսքով նայեք նկարները այստեղ, կարդացեք ծլվլոցները այստեղ ու check in եղեք ստեղարենք , մարդ ես, մեկ էլ տեսար էտ 50 հոգին հավաքվեց :D

Պ.Ս.  Ու Չինայի հեռախոսը գողացողի կոմպից թող վիռուսները անպակաս լինեն :P

 

Կծու զգացողություններ

12 May

Ուրեմն սենց ժողովուրդ. գնում եք ՍԹԱՐ, մտնում եք բանկեքի բաժինը ու ման եք գալիս էս նկարի մեջի Ibérica կծու բիբարները (600-700 դրամ մոտավորապես): Բերում եք տուն, բացում եք ու մի հատ բիբար միանգամից կուլ եք տալիս, մնացածը բիբարը ինքն իրան կանի :D Գրառման հեղինակը պատասխանատվություն չի կրում հետևանքների համար :P Հա մեկ էլ ասեմ, որ պետք չի միանգամից սառը ջուր խմել, դա ավելի կվատացնի վիճակը: Ավելի լավ է սառը կաթ խմեք կամ յոգուրտ կերեք: Եթե կաթնային ոչ մի բան չկա, կերեք մի կտոր հաց, դա շատ ավելի օգտակար է քան ջուր խմելը ;)

P.S. Ինքը շատ լավնա ու շատ կծու, եթե կծու բաներ սիրում եք հաստատ ձեր դուրը կգա :) Բարի ախորժակ ;)

 

ֆուտբոլ թե ընկերներ?

01 May

Սիրում եմ ֆուտբոլի ժամանակ բալետ անել. ընկերներով գնում էինք ստադիոն ու հավեսով մեր թիմին քաջալերում ու մեր արևին խորհուրդներ տալիս :) Իմ հին ընկերները գիտեն որ ֆուտբոլ չեմ սիրել ու չեմ նայել, ուղղակի դուրս չի գալիս, բասկետբոլը ինձ ավելի հոգեհարազատ է ;) Էս վերջերս Արմենիքսում ենք սկսել բալետ անել, դե մեծ մասը Ռեալ էին բալետ անում ես էլ որոշեցի որ Բարսային բալետ կանեմ (համ էլ Դավիթ Վիլյան է տեղ խաղում, իրան սիրում եմ ու համ էլ իմ անունիցա :D ): Առաջին խաղը պարտվեց Բարսան, իսկ երկրորդը հաղթեց 2:0 հաշվով: Դե բնականաբար ուրախացա, բոլորի նման սկսեցի ստատուսներ ու գրառումներ գրել մեր հաղթանակի կապակցությամբ: Ու ըտեղ սկսեցի զգալ որ ինձ սկսում են ռեալիստները չսիրել :D մի կողմից դա շատ զվարճալի է, մյուս կողմից ցավալի :( Ֆուտբոլասերները սրտին շատ մոտ են ընդունում իրենց սիրած թիմի պարտությունը, մի աղջիկ նույնիսկ խոստացավ, որ հետս էլ չի խոսա, եթե ես չվերջացնեմ ռեալի մասին հեգնանքով խոսալ :D
Չի կարելի տենց ծանր էտ ամեն ինչը տանել, ես խաղի ժամանակ ինչքան ուժ ունեմ նեռվայնանում ու գոռում եմ, բայց խաղից հետո էտ ամեն ինչը մոռանում եմ ու դնում մի կողմ, ու չեմ նեռվայնաում որ ինչ որ մեկը ասում է Բարսան վատ թիմ է ու աղջիկների նման են խաղում: Ամեն դեպքում մարդկային հարաբերությունները ու ընկերական շրջապատը շատ ավելի կարևոր են քան ինչ որ մի թիմի հաղթանակը կամ պարտությունը :)
P.S. Կյանքում չէի պատկերցանի, որ ֆուտբոլի մասին բան կգրեմ :D

 
Page 5 of 9« First...34567...Last »